Ճամբարային առաջին օրը կինոդիտում էին կազմակերպել: Քանի
որ, ազատ ընտրության ժամ էր, պատահաբար հայտնվեցի այնտեղ, որտեղ արդեն սկսել էր ֆիլմը:
Արագ տեղավորվեցի ու սկսեցինք կամ շարունակեցինք դիտել: Առաջին հայացքից էլ հետաքրքիր
թվաց: Դե ինչ թաքցնեմ` եթե հերոսները ինձ դուր են գալիս և հաճելի տեսք ունեն ուրեմն
ֆիլմն էլ է սկսում կամաց-կամաց դուր գալ: Բայց դա կապ չունի ֆիլմի իմաստի դուր գալու
հետ:
Նայում էի, ու չէի մտածում դասասենյակից դուրս գալու
մասին: Դե լինում են չէ՞ ֆիլմեր, որ ուզում ես կիսատ թողնել, որովհետև միտքը դուրդ
չի գալիս, կամ թեկուզ և դերասանները: Այս ֆիլմը, որի անունը «Կրթություն» էր, այդպիսին չէր: Ճիշտ է, միանգամից չհասկացա, թե ինչպես
են դեպքերը զարգանալու, որովհետև ամենասկզբում ֆիլմի անվանումը չգիտեի: Բայց արդեն
մեկ երկու հայացքներից (հերոսների) հասկացա, որ դեպքերը զարգանալու են սիրային ուղով: