«Դավոն» պատմվածքում Մուշեղ
Գալշոյանը տվել է հայ զինվորի տիպիկ ու գեղեցիկ բնութագրում: Վերջերս անընդհատ բախվում
էի հայ զինվորի կյանքի վտանգման իրականությանը: Հավանաբար հիմա ցանկացած ընտանիք ունի
գոնե մեկ զինվոր սահմանին: Ու կարծում եմ՝ այս թեման միշտ ազդեցիկ է լինում յուրաքանչյուրիս
համար:
Պատմվածքի հերոս Դավոն արդեն
մահվան եզրին էր, և նրա շուրջն էին հավաքվել իր համերկրացի ծերունիները, որոնց մեջ
կար նաև նրա զենքի ընկերը՝ Համզե Պչուկը: Նրանք միասին էին կռվել, միասին հաղթանակել,
միասին առաջնորդվում էին «Ով
զարկվեց՝ դավաճան է» սկզբունքով: Եվ բոլորն էին առաջնորդվում այս սկզբունքով՝
զորավար Անդրանիկի զորքը: Նրանք միասին կռվել էին Ցիցքարի կռվում, ու Դավոն, մահվան
մահճին պառկած, մտքով այնտեղ էր՝ Ցիցքարի կռվում: Նա ուզում էր ետ գնալ այդ օրերը ու
Պչուկին էլ էր ուզում տանել: Ամուր սեղմում էր զենքի ընկերոջ ձեռքը ու ձայնը հազիվհազ
դուրս էր հանում շուրթերից:
Այսպես, Դավոն զինվոր է, ով նույնիսկ կյանքի վերջին րոպեներին,
որ կարող է հիշի իր երեխաներին կամ կնոջը, իր առաջին սիրուն կամ գոնե հորն ու մորը,
նա հիշում է Ցիցքարի հերոսական կռիվները, հիշում է Անդրանիկ փաշայի հրամանը, իր գաղտագողի
պաշտպանությունը զորքի թիկունքում, հետախուզություններն ու սուրն օդում թափ տալով գոռալը՝
. «Ով
զարկվեց՝ դավաճան է»: Եվ նա համոզված էր, որ անկախ թշնամու արձակած գնդակներից, ինքը
չի զարկվելու:
Պչուկն առանց բառ լսելու հասկանում էր ընկերոջը: Ճակատի
թեթև կնճռոտություն Պչուկին հասկացնում էր, որ Դավոն ժպտում է, որ երջանիկ է, ու մտովի
կռվում է: Դավոն սեղմում էր Պչուկի ձեռքը, ու քիչ-քիչ սեղմելու ուժգնությունը թուլացնում
էր: Արդեն գնում էր:
No comments:
Post a Comment