Հայոց լեզու և գրականություն

11-րդ դաս.

Հովհաննես Թումանյան ․․․
Հովհաննես Թումանյան
Ամփոփիչ աշխատանք հայոց լեզվից
Ձոն լեզվին
Վահան Տերյան
Միսաք Մեծարենց ․․․
Գրականության հարցաշար
Գրիգոր Զոհրապ
Մուշեղ Գալշոյան. «Դավոն» պատմվածքի վերլուծություն
Իսահակյան. ո՞ւր է տանում
Ճակատագիր. որքանն ենք ընտրում, որքանն են մեր փոխարեն ընտրել

10-րդ դաս.

Կարդալով Չարենցի «Դանթեական առասպելը»: Հոգեբանության փոփոխություն:
Վահան Տերյան ...

Երանգներ...
Մեջբերումներ Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածից
Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»
Ադրիանո Չելենտանո
Ամեն հասարակություն արժանի է իր կառավարությանը
Ասույթներ
Ես եմ իմ կյանքի Կեսարը
Քայլ առ քայլ դեպի վերև
Պատերազմը և անհատը
Ով է իմ կյանքի պատասխանատուն
Բորխերթը և այն, ինչ թողեց նա իմ մեջ
Արշիլ Գորկու դասը Գեղարվեստի ավագ դպրոցի հետ
Տպավորություններ Ռոբերտ Շեկլիի ստեղծագործություններից


Ակսել Բակունց
Գնահատվող աշխատանք N1

1.      Ակսել Բակունցը և ժամանակաշրջանի առանձնահատկությունները։
Բակունցը շատ տիպիկ բնութագրով նկարագրում է իր ապրած դարաշրջանի բարքերը։ Մեզ քաջ ծանոթ անհավասարությունը տղամարդու և կնոջ միջև, ծեծված հարց, որի շուրջ ամեն մեկն իր կարծիքն ունի։ Տղամարդիկ ունեին ավելի շատ իրավունք, քան կանայք այդ դարաշրջանում։

2.      Մեկ հետաքրքիր դրվագ Բակունցի կյանքից։        
Քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են բարդվում Բակունցի հասցեին և1936 թվականի օգոստոսի 9-ին շատերի հետ նաև ձերբակալում են նրան: Նույնն էր մեղադրանքը՝ «հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն»: Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ Բակունցին ենթարկում են կտտանքների: Նրա ինքնաարդարացմանն ճիգերը ապարդյուն են անցնում, իսկ հուզիչ նամակները՝ մնում անպատասխան: Նամակներից մեկում այսպես է ներկայացնում իր հոգեվիճակը. «Ծա՜նր է, շա՜տ ծանր...Մտածում ես մեկ ժամ,երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում...Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս...Ի՞նչ է լինելու ինձ հետ...Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը... Ինձ գրելու և կարդալու հնարավորությու՜ն տվեք,ինձ գիրք ու մատի՜տ տվեք...»: Բակունցի սփոփած տածած հույսերն ապարդյուն են անցնում: Նրան ոչ թե աքսորում են, այլ 25 րոպեանոց դատական նիստից հետո դատապարտում են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության:

3.      Ընդհանուրը Բակունցի պատմվածքներում։          
Իմ կարծիքով ես Բակունցի մեջ մեկ ընդհանուրով չեմ կարող սահմանափակվել։ Կարող եմ ասել, որ նա ամբողջացրել է իր պատմվածքները սիրո ու նվիրվածության մեջ, որը տարել հասցրել է կարոտի, կամ այն կարոտի որ դեռ չի եկել, այլ պետք է գար։

4.      «Միրհավը» պատմվածքի առանցքային նախադասությունը (հիմնավորեք)։ Գունագեղությունը «Միրհավը» պատմվածքում։
Միրհավը պատմվածքում վառ ձևով նկարագրվում է անմեղ, մաքուր ու անկեղծ սերը։ Այստեղ պատկերված է գեղեցիկի նուրբ դրսևորում ու կարոտի խորը զգացումներ։

5.      «Սպիտակ ձին» պատմվածքում ձիու խորհրդանշական իմաստը (աչքի ընկնող ձիրեից յուրաքանչյուրի բնութագիրը)։ Հեղինակի ասելիքը՝ մեկ նախադասությամբ։
«Սպիտակ ձին» պատմվածքի ձիու կերպարում Ցոլակն էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։
Հրեն Հիբանի ձին, ինչպես բնութագրվում է պատմվածքում՝ ասես ղազախի ձի լինի։
Աչքի ընկնող ձիերը պատմվածքում երեքն են՝ Ցոլակը, Կոստանդ աղայի սպիտակ ձին և վայրի ձին, որ մեռավ, բայց չթողեց, որ իրեն սանձեն։
Հեղինակը ներկայացնում էր այդ ժամանակների պատերազմական վիճակը, ու մարդկանց՝ իրենց կենդանիների արժեվորումն ու նվիրվածությունը։ Այստեղ, որպես ենթատեքս ես հասկանում եմ ազատությունը։ Օրինակ բերելով հենց Կոստանդին աղայի սպիտակ ձին։ Ձին թույլ չտվեց, որ իրեն հարկադրաբար տանեն պատերազմական դաշտ, չէ որ դա իր կամքին դեմ էր։ Եվ նա գտավ ուրիշ ելք, մահվանք ելք։

6.      «Ալպիական մանուշակ» պատմվածքում համեմատությունները, դրանց գեղագիտական արժեքը։
Պատմվածքում Բակունցը համեմատում է ալպիական մանուշակը գեղեցիկ կնոջ հետ ։ Հնագետը կարևորում էր հնությունը , իսկ նկարիչը գեղեցիկը։
Այն կյանքի ստեղծագործական ընկալման, այդ նույն ստեղծագործականի բացակայությամբ ու անզգայությամբ պատմական հնությունների որոնման , կյանքի հոգսերի մեջ խեղտված ու շրջապատի կողմից անտեսության մատնված իրականության մի համատեղում է:
«Ալպիական մանուշակը» պատմվածքը ամբողջությամբ կազմված է համեմատություններից։ Օրինակ՝ 1. Աշխարհը թվում է ալպիական մանուշակ: 2. Զգում ենք, որ մեջը քնած բզեզի նման մենք էլ (ինչպես պատմվածքի հերոսները) ։

7.      Բակունցի ոճի բնութագիրը՝ ըստ նշված երեք պատմվածքների(ամփոփում)։

Բակունցի ոճը ես բնութագրում եմ նրա տված գեղեցիկի կերպարով, այն օրինակ բերելով և՛ կնոջը, և՛ ծաղկին։ 


Գրիգոր Զոհրապ

Գնահատվող աշխատանք N2

1.                  Գրիգոր Զոհրապ. կենսագրական տեղեկություններ (կարևոր փաստերը և մեկ հետաքրքիր տեղեկություն նրա կյանքից) 

Գրիգոր Զոհրապը ծնվել 1861թ.-իմ հունիսի 26:  Հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան և բարեգործ է։ Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։
Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։
Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։
1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց Գրիգոր Զոհրապը։
Հետաքրքիր տեղեկություն.
1908
 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր: Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»:

2.                  Զոհրապի նովելների հիմնական թեման (ընդհանուրը Զոհրապի նովելներում) 

1909 և 1911թթ լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։ 
Իր նովելներում Զոհրապը փորձում է ռեալիստորեն ցույց տալ կյանքի երևույթները իրենց լավ ու վատ կողմերով, փորձում պաշտպանել այդ տեսակետները, ցույց տալիս ներքին ու արտաքին կապերը, հարաբերությունները դրանց գաղափարն ու միտքը: Զոհրապը իր նովելներում անդրադառնում է սոցիալական, սիրային ու փիլիսոփայական թեմաներին:
Կարծում եմ, նրա գլխավոր ցանկությունն այն է, որ մարդիկ չկառչեն մարմնական ու ֆիզիկական բարոյականությունից, և հոգևորը մարմնականից վեր դասեն:

3.                  Կանանց կերպարները Զոհրապի՝ իմ կարդացած նովելներում («Մագդաղինե», «Փոստալ», «Զաբուղոն», «Այրին», «Այինկա»՝ պարտադիր, «Երջանիկ մահը»՝ լրացուցիչ)։ 



4.                  Տղամարդկանց կերպարները Զոհրապի նովելներում («Զաբուղոն», «Ռեհանը», «ճիտին պարտքը»՝ պարտադիր, «Դիմակը»՝ լրացուցիչ)։ 

Զաբուղոնը մի հետաքրքիր, ազատությանը բնորոշ կերպար է: Նա ճարպիկ գող էր: Նա սիրում էր միայն մեկին, դա իր սիրած աղջիկն էր: Ապրում էր, գողանում էր և ազատության մեջ էր միայն նրա համար: Աղջիկն էլ էր սիրում նրան, բայց այդ սերը դարձավ մի բեռ: Կարծես այդ աղջիկը պարտավորված էր սիրել նրան: Բայց եթե սիրում էր, պետք է Զաբուղոնին ընտրեր:  
Ի վերջո Զաբուղոնը բանտարկվեց, նա երեք տարի փորձում էր դուրս գալ, բայց երբ դուրս եկավ, նորից հետ վերադարձավ բանտ, որովհետև արդեն ազատության մեջ նա էլ նպատակ չուներ, թիրախն ու իր նշանակակետը չկար էլ:
Հեղինակը ցանկանում էր ասել, որ այդ գողը ազատ մարդ էր, գող էր, բայց խելացի գող էր: Երբ Զաբուղոնը ցանկանում էր սպանել Վասիլիկին և նրա սիրեցյալին, նա դա չարեց, որովհետև իմաստ չուներ: Եթե սպաներ տղային, արդյոք աղջիկը նրան կսիրեր: Իհարկե ոչ: Այ հենց դրա համար էլ նա հրաժարվեց ու հետ գնաց այնտեղ որտեղից եկել էր:

                            
                     Գնահատվող աշխատանք 4


1.  Չարենցի կենսագրական հետաքրքիր փաստերից -0.5
Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար ու կրքոտ սեր է նա տածել բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի (Մենուհի, 1988-1962) հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։ Ա Տիգրանյանին ձոնած նրբակիրթ երգերը` «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով տպագրվել է մամուլում 1921 թվականին և երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։ Չարենցի սերն ամենևին անպատասխան չի եղել։ Դա են վկայում 1964 թվականին տպագրված բանաստեղծությունների ձեռագիր թերթիկները, որոնք նախկինում պահվել են Ա Տիգրանյանի մոտ։ Այդ թերթիկների հակառակ երեսին ոչ Չարենցի ձեռքով գրված է երկու բանաստեղծություն։ Ամենայն հավանականությամբ դրանց հեղինակը Արմենուհի Տիգրանյանն է։
Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել ամբողջ «Ծիածան» շարքը։ 1917թ մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։
1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։ Բանաստեղծին Իզաբելլան երկու դուստր է պարգևում՝ Աստղիկը և Արփենիկը։ Վերջինիս Չարենցն Ադոկ էր անվանում:

2.  Չարենցի առաջին շրջանի ժողովածուները. Ում են նվիրված, որ գրողի ազդեցությունն են կրում (ինչով են նման), ինչով են տարբերվում այդ գրողի ստեղծագործություններից-1
1914 թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին, իսկ 1917 թվականին Մոսկվայում լույս տեսավ «Ծիածան» ժողովածուն, որը Չարենցը նվիրել է Կարինե Քոթանճյանին:
Չարենցի սիրելի գրողը Վահան Տերյանն էր, և  իր ժողովածուները գրելիս եղել է Տերյանի ազդեցության տակ: Նմանությունն այն էր, որ Տերյանը նույնպես շատ անգամներ է սիրել ու սիրահարվել, ինչպես Չարենցը: Բայց իմ կարծիքով, իրենք շատ տարբեր մարդիկ են: Տերյանը ավելի մեղմ ու նուրբ, ավելի զգացմունքային ու քնքուշ է գրել: Երբ ես կարդում եմ Տերյանի լիրիկական բանաստեղծությունները, ամբողջովին մտնում եմ դրանց մեջ, զգում ու գտնում ճիշտ և ճիշտ այն, ինչ պակասում էր իմ մեջ ու ես կիսատ էի: Իսկ Չարենցը գրում է ավելի կոշտ, անհասկանալի, չոր ու գռեհիկ: Նրա ստեղծագործությունները կարդալիս չեմ զգում ոչինչ, կամ չեմ հասկանում ու փորձում եմ նորից կարդալով ինչ-որ բան հասկանալ: Չգիտեմ ինչու, բայց սիրում եմ Չարենցին: Երևի ոչ թե իր ստեղծագործություններով, այլ բնույթով: Իր անկեղծությունն ու պարզությունը դարձնում է իր ստեղծագործություններն ինձ համար խորթ, բայց այնուամենայնիվ մի տեսակ հարազատություն եմ զգում ու դեռ չբացահայտված հարազատություն: Ես մի բան հասկացա, որ այն ժամանակ իմ ճանաչած Չարենցին ես իրականում չեմ ճանաչել, ու հիմա էլ չեմ ճանաչում: Նա մնաց ինձ համար առեղծվածային մի կերպար, ում, հուսով եմ, ինչ-որ տարիքում կհասկանամ:

3.  «Էմալե պրոֆիլը Ձեր» և «Տաղ անձնական» բանաստեղծությունները,դրանց ոճը (խոսել օրինակներով)- 2
Ա Տիգրանյանին ձոնած երգերը «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով տպագրվել է մամուլում 1921 թվականին և երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։
«Էմալե պրոֆիլը Ձեր» բանաստեղծությունը նվիրված է Չարենցի մեծ սերերից մեկին՝ Արմենուհի Տիգրանյանին, և գրված է սիրային ոճով: Չարենցը այստեղ նկարագրում է աղջկա գեղեցկությունը, նրբությունը: Անուշ ու հաճելի մի զգացողություն է փոխանցում ինձ: Միանգամից աչքիս դիմացն է գալիս կատարյալ ու անբիծ կնոջ կերպար: Չարենցն ասում է.
«Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել
է դեմքը Ձեր»:
Կարող եմ ասել, որ Չարենցը աստվածացնում է իր սիրելիի կերպարը: Ներկայացնում է Արմենուհուն այնպես, կարծես «գծած է
»: Չարենցը երգեր է հյուսում՝ անվերջ գովաբանելով  նրան: 

«Տաղ անձնական» բանաստեղծությունում նա ցույց է տալիս կյանքի դառը, անհավասար, անարդար, անխիղճ ու անտարբեր լինելը: Նա կարծես որոշել է, որ գնում է: Ամեն մի տողում երևում է մի բողոք ու պահանջ կյանքից: Չարենցը գնում է ոչ թեթև սրտով ու խաղաղ հոգով, բայց գնում է իր ճանապարհով: Գնում է աննկատ, անկուշտ:
«Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով»: Նա նշում է մարդկանց անտարբերությունն ու անսրտությունը: Հիմա եկավ մտքիս այն խոսքը. «Գնա մեռի, արի սիրեմ»: Գուցե կոպիտ հնչեց, բայց հենց ասելու պահն էր եկել: Ճիշտ է, որ մարդ կորցնելուց հետո է գնահատում: Վերևում ասացի, որ գնում է աննկատ, կամ կարող է՝ գնում է բացահայտ, և ուզում է, որ իրեն նկատեն, գոնե հայացք գցեն՝ տարօրինակ, թե ջերմ, կարևոր չէ: Ոչ թե խորթի պես անցնեն ու գնան: Այդ անտարբերությունն այնքան է խեղդել, որ նույնիսկ չի ուզում իր սիրուն՝ Կարինե Քոթանճյանին ասի. «Մնա՜ս բարով, մնա՜ս բարով…»:

4.  «Նավզիկե» պոեմը (ու՞մ է նվիրված,ո՞վ է Նավզիկեն, ի՞նչ տպավորություն է ինձ վրա թողել պոեմը, ո՞ր տրամադրությունն է իշխող)։ 2
«Նավզիկե» պոեմը Չարենցը նվիրել է իր առաջին կնոջը՝ Արփենիկին, երկրորդ կնոջը՝ Իզաբելլային ու ավագ դստերը՝ Արփենիկին, ում կոչել է իր առաջին կնոջ անունով: «Նավզիկե» պոեմում ամբողջացված է անհասկանալի, թերևս բոլորից տարբերվող կին, ում Չարենցը բնութագրում է այսպիսին՝ մանկական, բայց կանացի, ջերմ, բայց և՛ սառն ու կոշտ, իր կողմից ճանաչված, բայց դեռ լրիվ չբացայտված, խանդավառ, բայց և՛ լռակյաց ու առեղծվածային: Չարենցն ուզում էր տեսնել դեռ գոյություն չունեցող մի կերպար: Ուզում էր, որ նա ունակ լինի անթերի դարձներ իր թերությունները: Ուզում էր, որ նա լինի շատ-շատ, անսահման շատ ինչ-որ գծերով ու հենց այդ գծերով լինի տարբերվող ու բազմակողմանի:
Չարենցը շատ ցավով է ապրել հենց առաջին կնոջ
մահվան տարիներին: Այդ պատճառով էլ ասում է, որ գտել է նրան, բայց և կորցրել: Ունեցել, զգացել ու ստացել է այն հիանալի զգացմունքը, բայց կրկնակի անգամ ուժգին ցավ ստացել, որը հետ բերել չէր լինի՝ ընմիշտ էր գնացել: Առաջին կնոջից այս հուշերի մասին են խոսվում, բայց նա էլի է ունեցել նավզիկե: Չգիտեմ, ավելի քիչ է սիրել քան Արփենիկին, թե հավասար: Միայն նա գիտի: Բայց նրա իդեալական կնոջ կերպարը նույնն էր, իսկ նավզիկեն ուրիշ:


5.  «Դանթեական առասպել» պոեմը (դրա ասելիքը), Սարսափելի տեսարանների համեմատությունը Էդգար Պոյի սարսափելի տեսարանների հետ–2


6.  «Ինչ մնաց ինձ Եղիշե Չարենց բանաստեղծից»՝ էսսե (սեփական տպավորությունները, վերացարկումները) 2.5

Վերևում արդեն նշել եմ, որ Չարենցին փաստորեն չեմ ճանաչել:Կարծում էի, թե ճանաչում եմ ու հերիք չի դա, նաև սիրում եմ, ու համարում էի իմ ամենասիրելի գրողը: Իսկ հիմա բացահայտեցի այն, որ ես նրան չեմ ճանաչել ու դեռ չեմ ճանաչում: Երևի ստեղծել էի մեկին,  ում ուզում էի տեսնել որպես իմ ամենասիրելի գրող: Ես տեսնում էի նրան Չարենց անվան տակ: Հիմա՝ քիչ թե շատ բացահայտելով նրան, չհասկացա նրան այդպես էլ: Բայց մտածում եմ, որ նա գեղեցիկ զգացմունք է ունեցել իր ներսում: Սրտում ունեցել է սեր: Հրաշալի զգացմունք, աննկարագրելի ու անզուգական: Ու ինչ անենք, որ մեկ անգամ չի զգացել կամ էսպես կասեմ՝ տառապել այդ զգացմունքով: Սիրել է բազում կանանց: Բոլորի նկատմամբ տածել է սեր, սիրահարվել կամ սիրել թեկուզ կարճ ժամանակով: Բայց մեկ է, մի քիչ անհասկանալի է: Չեմ էլ կարող բացատրել՝ ինչը, որովհետև զգում եմ և՛ հարազատություն, և՛ խորթություն: Մեկ ջղայնանում եմ, մեկ ժպտում կամ ասում՝ ճիշտ է, համաձայն եմ: Ու մեկ էլ էնպիսի բան եմ կարդում, որ ուղղակի ոչինչ չեմ մտածում, ո՛չ այս, ո՛չ այն և ո՛չ էլմի երրորդ բան: Դե այ հենց դրա համար էլ մտածում եմ, որ Չարենցին չեմ ճանաչում: Երբեմն ինձ ասում են, որ կմեծանամ, ես էլ նույնպիսին կլինեմ, ու բոլորն են էդպես լինելու, ուղղակի մենք մաքուր ենք ու դեռ չեն պատկերացնում: Բայց ես երկար մտածում, ու գալիս եմ մի եզրակացության: Չեմ ուզում: Չէ, ուզում եմ՝ մեծանամ, ուզում եմ ամեն ինչ ավելի լավ իմանամ ու հասկանամ, ամեն ինչ ու ամեն մեկին ավելի լավ ու խորը կարողանամ ճանաչել: Տեսնել կյանքի և՛ լավ, և՛ վատ կողմեր: Ինչո՞ւ չէ, նաև զգալ ցավ, կոտրվել, ընկնել, հետո բարձրանալ: Սակայն չեմ ուզում պղտորվել, լինել անսիրտ, սիրել միանգամից մի քանիսին ու լինել այնպիսին, ինչից ես հիմա խուսափում եմ, ու ինչի պատճառով ես կարող եմ ընկնել: Չարենցին, մեկ է, սիրում եմ, բայց լավ է, որ արդեն վստահ գիտեմ, որ իմ ամենասիրելի բանաստեղծը չէ: Կարծում եմ, դա էլ է մեծ ձեռքբերում ու ճանաչում: Այնքանով ճանաչեցի Չարենցին, որ հասկացա, որ դա իմ ստեղծածն էր և ոչ թե իրականը: 

7/8
                     Գնահատվող աշխատանք 3


1.  Թումանյանի կենսագրական հետաքրքիր փաստերից - 0.5
Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարումև 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

2.  Թումանյանի պոեմները. «Անուշ»։ Հերոսների բնութագիրը։ Պոեմի ասելիքը։ Պատվախնդրություն թե՞ արժանապատվություն։ Ո՞ւմ առաջ ես պատասխանատու։ 2
Սկսեմ իմ սեփական կարծիքից: Կարծում եմ Անուշը իրականում չէր սիրում Սարոյին, որովհետև երբ սիրում ես, քեզ համար կարևոր չէ նա կունենա փոխադարձ նույն զգացմունքը, թե ոչ: Կան պահեր երբ զգում ես կարիք, ջերմություն, բայց սիրելուց չես սիրում էդպես: Դրա' համար չես սիրում: Ստացվում է, որ Անուշը սիրո խաբկանքն էր զգում և ուզում էր, որ Սարոն էլ նույնը զգա իրա հանդեպ: Նրան չեմ համարում վատ, ինքնասիրահարված կամ էգոիստ: Ոչ, պարզապես իմ կարծիքով նա դեռ չէր զգացել սիրո համը:
Սարոն
սիրում էր Անուշին, ու նվիրված էր, պատրաստ էր ամեն ինչ անել Անուշի համար:
Իսկ Մոսի
ն՝ Անուշի եղբայրը, նա ինքնահավան էր: Ճիշտ է պատիվը պահող մանավանդ տղային չեն անվանում ինքնահավան: Բայց նա հաշվի չառավ առաջին հերթին այն, որ Սարոն իր ընկերն է: Ընկերոջ հետ այդպես չեն վարվում, և այն դեպքում, երբ Սարոն Անուշի սիրելին էր, կամ զուգընկերը, չէ, ավելի ճիշտ ապագա ամուսինը: Մոսին նախ պետք է կշռադատված քայլեր աներ, ու մտածեր իր և իր քրոջ երջանկության մասին: Լավ իսկ ինչ կասեք սեփական երջանկության մասին: Արդյո՞ք նա դրանից հետո բավարարված զգաց իրեն: Ոչ, նրան հանգիստ չէր թողնում այն փաստը, որ սպանելով մարդ, վերջիվերջո ընկեր, նա երբեք չի լինելու երջանիկ և չեղավ էլ, ինչքան էլ որ դա պահ է, նա այդ պահի հաճուքը չէր զգալու:
Պատվախնդրություն թե՞ արժանապատվություն: Այս հարցին կարող եմ մասամբ պատասխանել: Երբ ասում եմ պատվախնդրություն, ես հասկանում եմ պատվի համար վրեժ լուծել: Գուցե դա իրականում այն չէ, ինչ ես մտածում եմ ու հասկանում, բայց դա իմ կարծիքն է:
Պատվախնդրությունը կարող եմ ասել համարյա միշտ զոհեր է պահանջում, եթե կանխող չի լինում կամ հանդիպում: Հասարակությունն է՞ սահմանում պատիվ կորցնելու հատուկ կետերը: Այսինքն ի՞նչ է ստացվում: Մոսին իր պատիվը կորցրել էր, որովհետև Սարոն նրա մեջքը գետին էր տվել: Իսկ ո՞վ էր ասել, որ դա պատվազրկում է: Այո, այն վերոհիշյալ հասարակություններ սահմանել: Այդ հասարակության հիմար կարծիքի ու օրենքների համար էլ պատվախնդրությունն է առաջ գալիս:
Արժանապատվություն: Իսկ այս բառն ասելիս մի տեսակ դրական բան եմ զգում: Մտածում եմ, որ դա այն բարի ու իմաստավոր քայլն է, որ արժանապատվությանը միշտ վերևում է պահում: Արժանապատվությունը պատիվը վերականգնելը չէ, այլ պատիվը պահելը: Ինչ եք կարծում, Մոսին իր պատվախնդրությամբ հետ բերեց իր պատիվը ու դարձավ արժանապատիվ: Ես կարծում եմ ոչ: Քանզի նա այդ քայլն անում էր հասարակության առաջ իր պատիվը վերականգնելու, արժանապատվությունը վերականգնելու համար: Նույն հասարակությունն է օրենքներ սահմանում մարդու ինքնության և բարոյականության վերաբերյալ: Եկեք ամեն մեկս մեր համար սահմանենք պատիվը, ու մեր առաջ պատասխան տանք, պատասխանատվություն կրենք: Ինչ էլ որ աներ Մոսին, մեկ է խոսելու էին վատը: Եթե վրեժխնդիր չլիներ բամբասելու էին ասելով, որ տղամարդ չէ ու թույլիկ է, չի կարողանում իր պատիվը պահել: Սպանեց, էլի բամբասեցին ասելով, որ մարդասպան է, սպանեց իր ընկերոջը ուրեմն պատժի է արժանի: Իսկ հարց: Արդյո՞ք հասարակությունը արժանի չէ այդ պատժին: Ամեն-ամեն ինչի մեղավորը հասարակությունն է, որի մեջ մենք էլ ենք ներառվում, թե՛ լավ և թե՛ վատ առումներով: Հոգնեցի անընդհատ կրկնելով պատիվ ու հասարակություն բառերը: Դրանք դարձել են մեր օրերի չարիքի հեղինակները:

3.  «Թմկաբերդի առումը»։ Հավատարմություն և դավաճանություն։ Ո՞ւմ ենք հավատարիմ կամ ո՞ւմ ենք դավաճանում։ Հերոսների բնութագիրը։ Ով ինչ շահեց կատարված փաստից հետո և ինչ կորցրեց։ 2.5
Հավատարմություն և դավաճանություն: Մարդիկ լինում են հավատարիմ, հաստատ գիտեմ: Ես համաձայն չեմ այն մտքին, որ չկա վստահություն ու հավատարմություն, նվիրվածություն ու սեր, ինչպես ասում են մարդիկ: Գոյություն ունի: Ասե՞մ ինչու: Որովհետև ես վստահ եմ, որ ինձ կարող են վստահել: Ես նվիրվող եմ, գիտեմ ու կարողանում եմ հավատարիմ լինել: Ուրեմն ինչպես ստացվեց, որ չկա: Հավատարմություն զգում եմ իմ ամեն ընկերոջ հանդեպ: Գիտեմ, որ ընկերս կարող է վստահել ինձ:
Դավաճանություն էլ կա: Հաստատ կա, որովհետև դա էլ եմ զգացել: Գուցե ոչ մեկ անգամ, բայց ամենից շատ մեկն եմ հիշում, այն էլ «ընկերուհու» կողմից: Դավաճանելը երևի այն չէ, որ ուրիշ մեկին սիրես իսկ այն մեկին թողնես ու հեռանաս: Դավաճանել նշանակում է ստիպել մեկին ամբողջ հոգով և սրտով նվիրվի, սիրի ու վստահի քեզ ու իր դիմաց դու լավը ձևանաս, բայց հենց շրջվի սկսես հետևից խոսել: Ես էսպես հստակ եմ խոսում, որովհետև զգացել եմ հենց այս ամենը, գուցե դեռ փոքր էի, բայց ինձ մեծացրեց:
Թմկա տիրուհին ինչքան որ սիրուն ու չքնաղ էր, երկու այդքան էլ ագահ և անկուշտ էր:  Այ սա կանվանեմ դավաճանություն:
Կարդալով պոեմը, արդեն իսկ կարող ենք հասկանալ, որ Թաթուլը հավատարիմ, նվիրված, անձնատուր ու գլուխը կորցրած (սիրահարված) տղամարդ էր: Նա լիովին տրվել էր Թմկա տիրուհուն ու չէր մտածում անգամ դավաճանության մասին:
Իսկ Նադիր Շահը տիրուհու նման անկուշտ էր: Նրան հերիք չէր իրենը, նա Թմկա բերդն էլ էր ուզում,
ինչպես հիմա է, մեր օրերի ցանկացած պետություն: Շահը վերջում մի ճիշտ հարց տվեց.
<<
Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն...>>
Շահը հասկացավ, որ եթե սևաչյա չքնաղ տիրուհին դավաճանել ու մատնել է քաջ ու ազնիվ Թաթուլին, ուրեմն շատ հեշտությամբ նրան էլ կդավաճանի:
Արդյունքում Թմկա տիրուհին կորցնելով Թաթուլին, չշահեց ոչինչ, ու նույնիսկ կորցրեց իրեն: Նադիր Շահը միայն տերություն շահեց՝ Թմկա բերդը: Իսկ Թաթուլինն էլ կարող եմ  չասել:

4.  «Թագավորն ու չարչին»։ Անկեղծության ու քծնանքի հարաբերությունը հասարակության մեջ։ Պատրա՞ստ ենք մեր մասին լսելու ամենը, ինչ ուրիշները մտածում են։ Արդյո՞ք ուզում ենք իմանալ ուրիշների կարծքը։ 2
Անկեղծ լինել: Դա է անկեղծությունը, իսկ քծնանքն ունի կոնկրետ նշանակություն. Ստորաքարշորեն մեկին հաճոյանալու՝ նրա բարյացակամությունը շահելու համար կատարվող շողոքորթություն՝ հաճկատար վերաբերմունք, ստորաքարշություն, շողոքորթություն:
Այս ամենը ես իմ բառերով էսպես կբացատրեմ: Դավաճանության այն փուլն է, երբ դեռ դիմացինդ չի տեսել քո իրական դեմքը:
Սրանք երկուսն էլ կան մեր հասարակության մեջ, թե՛ անկեղծությունը, թե՛ քծնությունը, և թե՛ նրանց հարաբերությունը: Կարող է մարդ մեկի հանդեպ անկեղծ լինել մյուսին քծնել: Կարող է մի մարդ միայն շատ անկեղծ լինել ու բոլորին համարել և գնահատել իր նման անկեղծ, իսկ իր դիմացինը նրան քծնել: Դրանք հարաբերություններ են, որոնք ցավոք մեր հասարակությունում շատ են հանդիպում:
Անկեղծ լինելը ինձ համար շատ լավ մարդկային գիծ է: Սիրում եմ նրանց, ովքեր մարդու դեմքին ասում են այն, ինչ մտածում են: Բայց կարծում եմ միշտ չէ, որ մենք պատրաստ ենք լսել այն ամենը ինչ մտածում է մեր մասին ծանոթը, անծանոթը, ընկերը կամ բարեկամը: Թեկուզ այն ճիշտ ասված լինի կամ սխալ, տեղին կամ անտեղին, մեկ է: Իսկ զուտ իմանալ ուրիշի կարծիքը ուզում ենք պարբերաբար:

5.  Թումանյանի բանաստեղծությունները (մեր անցած բանաստեղծությունները)։ Դրանցից յուրաքանչյուրի շոշափած թեման, տրամադրությունը, ասելիքը։ 2
Խոսելու եմ <<Հին օրհնություն>> բանաստեղծության մասին: Այստեղ փոքրիկները պատմում են, թե ինչպես են իրենց մեծերը սեղանի շուրջ նստած մի կտոր հաց ուտում, և թե ինչպես են նրանք իրենց հայրերին ու պապիկներին սպասարկում, այսինքն մատուցում.
<<
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում
Տաղ էինք ասում։>>
Այս մասում խոսվում է մշտական, արդեն ավանդույթ դարձած կենացների ու թամադայի ճառի մասին:
<<Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...» >>
«Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք...». ինչ է սա նշանակում: Մեծերն իրենց զավակներին չէին ցանկանում այն կյանքը, ինչը որ նրանք են ապրել, և ամեն սերունդ նույնն էր ասում: Ստացվում է, որ ամեն սերունդ մի կամ տարբեր տեսակի միանման սխալներ է կրկնում ու չի ցանկանում իր որդիներին նույնը: Գուցե դա մի բան էր, որ չէին ուզում իրենց երեխաներին դա իմանային, կամ զգային, կամ էլ բացահայտեին:
Այս բանաստեղծության տրամադրությունը մելամաղձոտ էր: Ես այստեղ, ինչպես արդեն նշեցի մշտական կենացներում, տեսա տխրություն ու խորհուրդը փոքրերին:
<<Հայոց լեռներում>> բանաստեղծությունը էլի թախծոտ ու սգացող տրամադրություն է հաղորդում: Նրա աչքերը կարոտով նայում են հեռավոր աստղերին ու սպասում, թե երբ կբացվի առավոտը պայծառ:  
<<Աստղերի հետ>> բանաստեղծությունը կարդալիս՝ ես նորից մտաբերեցի դառը ու ցավով լի օրերը: Այստեղ խոսվում է անցյալով: Երբ մանուկ էր ու ոչ մի ցավ չուներ...: Իսկ հիմա...
Երբ թույլ ու անզոր,
Կորած հույսերիս
Կըսկիծն եմ լալիս...
Կըժպտաք նաև
Շիրիմիս վերև...


6.  Թումանյանի բառապաշարը։ Հոմանիշները, օգտագործած բառային շերտերը, միայն Թումանյանի ստեղծագործություններում հանդիպած բառերը։ 1

                   Գնահատվող աշխատանք 2

1.    Ո՞ր հեղինակը որ երկրի ներկայացուցիչն է։
Բերնար Վերբեր                                            Ֆրանսիա
Գերմանիա
Ռոբերտ Շեքլի                                                Ամերիկա
Բրազիլիա
Լուիս Ֆերնանդու Վերիսիմու                   Բրազիլիա
Ամերիկա
Վոլֆգանգ Բորխերթ                                   Գերմանիա
Ֆրանսիա
Բախ                                                                 Ամերիկա
Իսպանիա
Կորտասար                                                Արգենտինա
Արգենտինա
Բերնար Վերբեր                                            Ֆրանսիա
Գերմանիա

2.    Ո՞րը ում կենսագրական փաստերից է։
· Երկար տարիներ աշխատել է ՅՈՒՆԵՍԿՈ-ում՝ որպես թարգմանիչ- Խուլիո    Կորտասար
· Սիրել է նկարչություն և պատանեկության տարիներին զբաղվել է նաև աստղագիտությամբ։ -  Բերնար Վերբեր
· Պատերազմի ժամանակ դատապարտվել է զինվորների մարտական ոգին կոտրելու համար։ - Վոլֆգանգ Բորխերթ
· Բանակում՝ Կորեայում, աշխատել է որպես գրագիր։ - Ռոբերտ Շեքլի
· Ամուսնացել է երեք անգամ, առաջին ամուսնությունից ունի վեց զավակ։ - Ռիչարդ Բախ

3.    Ո՞րը ում ստեղծագործությունն է։
· «Մարմինը» Ռոբերտ Շեքլի
· «Դեղին ծաղիկը» Խուլիո Կորտասար
· «Ողջո՜ւյն» Ռիչարդ Բախ
· «Հանդիպում»  Լուիս Ֆերնանդու Վերիսիմու
· «Կեգլուղին» Բորխերթ  

4.    Ինչո՞ւ Կորտասարի «Ճաշից հետո» նովելում հեղինակը չի կոնկրետացրել, թե ինչ արարած է տղայի խնամքին թողնված։ Գրիր այն նախադասությունը, որ քո կարծիքով պատմվածքի գլխավոր իմաստն է արտահայտում։ Հիմնավորիր պատասխանդ։
   «Սակայն չգիտեմ ինչո՞ ւէր այդ պահին մտքովս անցնում, որ երբեմն հայրիկն ու մայրիկն էլ են հանում թաշկինակը, որպեսզի սրբվեն, և իրենց թաշկինակի մեջ էլ նույնպիսի մի չորացած տերև կա, որը ցավեցնում է նրանց դեմքը» :
Այս տողերում հերոսը փորձում է ցույց տալ իր ջղայնությունը ծնողների հանդեպ: Միշտ ծնողները հրամայում են կատարել այնպիսի բաներ, որ վերջում նա հայտնվում է երկընտրանքի առջև, և մեկն է ուզում և մյուսը: Նա և ուզում էր լքել այդ արարածին և խղճում ու չէր ուզում: Ամեն դեպքում էլ նա փոշմանելու էր: Ու դրա համար հենց ծնողներն էին մեղավոր: Ծնողները միշտ պարտադրում են անել այն, ինչ իրենք են ուզում, իսկ ավելի կոնկրետ՝ հայրը: Կարծես թե մայրը որդու կողմից էր, չհաշված, որ վախենում էր ամուսնու որոշմանը առարկելուց:

5.    Վերիսիմուի «Քիթը» պատմվածքը ներկայացրու ընտանիքի անդամների տեսանկյունից։ Երեք նախադասություն բեր, որտեղ երևա, որ մարդիկ չեն հանդուրժում տարբերվողներին։
Ընտանիքի անդամների տեսանկյունից այդ բժշկի դնովի քիթը ամոթ էր ու անպատվաբեր: Նրանք մտածում էին, որ շենքի ծաղրածուն է դարձել, ու հիմնվում էին հարևանների և հաճախորդների կարծիքի վրա: Բանը հասավ նրան, որ աղջիկը հրաժարվեց իր հորից ընդամենը մի դնովի քթի պատճառով: Կինն ու աղջիկը հեռացան տնից, քարտուղարը դուրս եկավ աշխատանքից, բժիշկը կորցրեց բոլոր հաճախորդներին ու իր համբավը: Բայց մեկ է, նա շարունակում էր դնել այդ հարբեցողի քիթը: Նրա կարծիքով, քթով չէ, որ պետք է չափել մարդուն կամ սիրել ու ընդունել: Այն, որ հասարակությունը չի հանդուրժում տարբերվողներին, երևում է հետևյալ հատվածներում.
« - Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
- Գժվե՞լ է: »
« - Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք չնկատի՞: »
« - Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
- Չունի, որովհետև չի ուզում: »
« Նա շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է: »

6.    Կարդա Վերբերի «Պարտվածների հիշողությունը» մանրապատումը, արտագրիր ամենաառանցքային նախադասությունը։ Բեր պատմությունից նմանօրինակ փաստեր:
«Զոհված քաղաքակրթությունների հարմարվողականության միակ «թերությունն» այն է, որ նրանք հավատացել են խաղաղության պայմանագրի պահպանմանը»:  Իմ կարծիքով հետևյալ տողերում Վերբերը ցանկացել է մեր իրականությունը ի ցույց դնել: Կարծում եմ, որ հենց այս տողերը, տիպիկ բնութագիրն են մեր հայոց պատմության:  Բազմաթիվ հայ գահակալներ կրկնել են նույն սխալը՝ հավատալով խաղաղության պայմանագրին, միամտաբար կուլ են գնացել տարբեր ազգերի: 
7.    Կարդա «Կախովի սուրճ» ստեղծագործությունը, վերլուծիր վճարողի տեսանկյունից, «կախովի» սուրճից օգտվողի տեսանկյունից, այս ամենին կողքից դիտողի տեսանկյունից: Տեղեկություններ գտիր հեղինակի մասին, նրա կենսագրությունից 3 անմենահետաքրքիր փաստերը բեր:
Նախքան կարդալը, ինքս չգիտեի ինչ է նշանակում «կախովի» սուրճ: Սկսեմ այն վերլուծել վճարողի տեսանկյունից: Նրանք, ովքեր վճարում էին «կախովի» սուրճի համար, անում էին բարեգործության համար, չնայած ես վստահ չեմ, որ բարի աշխատողները տալիս էին այդ սուրճը նրան, ով հնարավորություն չունի տաք ըմպելիքի, բայց ընդունենք, թե այդպես է: Իսկ կախովի սուրճից օգտվողները ամեն օր գալիս էին սրճարան այն հույսով, որ «կախովի» սուրճ կլինի իրենց համար:
Այս ամենին կողքից դիտող մարդը զարմանում էր, թե ինչ տեսակ կարող է լինել այդ սուրճը, և ինչու պատվիրողները  չեն վերցնում այն իրենց հետ: Եթե ես լինեի կողքից նայողը, ոչինչ չէի կարողանա մտածել, քանի դեռ չիմանայի ինչ ասել է «կախովի» սուրճ: Իսկ երբ իմանայի արդեն պարզ կդառնար, թե ինչի կամ ում համար են գնում «կախովի» սուրճ: Ստեղծագործության հեղինակ Տոնինո Գուերրան իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ է: 100-ից ավելի ֆիլմերի սցենարի հեղինակ է։ Սցենարներ է գրել մի շարք հանրահայտ ռեժիսորների համար՝ Ֆեդերիկո Ֆելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Անդրեյ Տարկովսկի, Լուկինո Վիսկոնտի, Ֆրանչեսկո Ռոզի, Թեոդորոս Անգելոպուլոս և այլն: Նրա սցենարով ֆիլմերը 8 անգամ ստացել են Կաննի կինոփառատոն գլխավոր մրցանակը։

9/9


                                     Գնահատվող աշխատանք  
   Խուլիո Կորտասարը ծնվել է Բելգիայի Բրյուսել քաղաքում 1914 թվականի օգոստոսի   26-ին և մահացել 1984թ.-ի փետրվարի 12-ին Փարիզում : Կորտասարը արգենտինացի նովելիստ է, կարճ պատմվածքներ և էսսեներ գրող:
   Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտը» նովելում գեներալը ժողովրդին խաբելով գումար էր վաստակում: Նա ոսկե ձկնիկներ էր ներարկում մարդկանց արյան մեջ և նրանք երջանկանում էին, սակայն դա, իմ կարծիքով, իսկական երջանկություն չէր: Պարզապես մարդիկ, վստահ լինելով, որ ոսկե ձկնիկները իրենց երջանկություն կբերեն, մտածում էին, որ երջանիկ են: Նրանք իրենց տրամադրում էին, և ոչ թե իրականում այդպես էր: Գեներալը մեծ եկամուտներ էր ստանում դրանից, և ըստ իս, իր շահերից ելնելով էր դա անում, ոչ թե իրոք ցանկանում էր մարդկանց երջանիկ և ուրախ տեսնել: Ժողովուրդն այնքան էր տարված այդ երջանկության «գրավականով», որ չէր հասկանում, որ խաբված է:
   Իմ կարծիքով, այս նովելում մեղավորը հենց ժողովուրդն է, որովհետև, եթե նա գիտակցություն ունենար, կկարողանար մտածել ու հասկանալ, որ գեներալը ուղղակի ստելով խոշոր գումարներ է վաստակում, այսինքն՝ իր ժողովրդի վստահության հաշվին հարստանում է:
   Կորտասարը, իր նովելում նման իրադրություն ներկայացնելով, փորձել է բացատրել նաև ներկայիս իրավիճակը: Այսինքն այն, որ մարդկանց շահագործում է իշխանությունը ու ամեն ձևով կառավարում մարդկանց կյանքը:
   Կարծում եմ իսկական ղեկավարը պիտի սիրի իր ժողովրդին ու անի ամեն բան, որը բխում է ոչ միայն իր շահերից, այլ նաև օգուտ է ժողովրդին: Ստեղծի ամենալավ պայմանները ու միշտ ձգտի և ցանկանա ամենալավը իր ժողովրդի համար: Իսկ ինչ վերաբերում է
«Ժամանակագրություն Կեսարի համար» բանաստեղծության հերոսին,  կասեմ այո,  համապատասխանում է, որովհետև նա միշտ փորձում և կատարելության է հասցնում ամեն ինչ:
«Ժամանակագրություն Կեսարի համար» բանաստեղծության հերոսը նախաձեռնող, ինքնավստահ ու չհանձնվող էր, ինչը քչերի մոտ է հանդիպում, բայց իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պիտի ոտքի կանգնի ու շարժվի առաջ:
    Հետևյալ տողերում պարզ երևում է իմ նշած բնութագրող հատկանիշները բանաստեղծության հերոսի մասին՝
· Դու կկառուցես հզոր մի քաղաք:
Եվ ճանապարհները հզոր այդ քաղաքի կհասնեն այլ քաղաքների:
· Ամեն շնչավոր քո քաղաքում կփառաբանի քեզ,
դու կլինես մեծարված:
· Այժմ և հավիտյան՝ դու կդառնաս գերագույն քուրմը,
իսկ առավոտյան՝ ինքդ քո մատուցողը:
Դու կկանգնեցնես հզոր մի քաղաք,
ինչպես մրջյուններն են կառուցում մրջնաբույնը,
և կհասնես դու մինչ Ռումինիա
և այլն:

   «Ճաշից հետո» նովելում, կարծում եմ, Կորտասարը ցանկացել է հասկացնել, որ միշտ չէ, որ կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, ու երբեմն խաղալիք ենք դառնում թեկուզ հենց սեփական ծնողի ձեռքում: Այստեղ հերոսը զոհաբերում է իրեն նախ հոր ջղային ու պարտադրող հայացքից, երկրորդ, քանի որ հորաքույր Էնկառնասիոն սիրալիր գտնվեց և հասկացավ, որ նա հուսահատված է «նրա» հետ դուրս գալու պատճառով: Հորաքույրը  շոյեց տղայի գլուխը, կռացավ ու համբուրեց ճակատը և գրպանում ինչ-որ բան դնելով ասաց, որ իր համար ինչ-որ բան գնի: Այդպես նա շահագռգռեց տղային:
   Մեր ժամանակներում նույնպես լինում է, ես կասեի շատ է հանդիպում, որ հաշտվում ենք պարտադրանքի հետ և չենք պայքարում մեր իսկ ազատության համար: Առաջին հերթին, որովհետև մենք, անձամբ ես չեմ համարում ինձ ազատ մարդ ու դեռ կա
խում ունեմ իմ ծնողներից: Դա արդեն սահմանափակում է իմ ազատությունը:
Կորտասարի ասույթներից են՝  
· Երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երեւակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման:
· Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները` մեկը մյուսի հետեւից, եւ կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:
· Ինքդ կսկսես արտասանել քո անունը՝որպես անծանոթ՝ դադարելով նկատել տարբերությունը կուռքի և մարդկանց միջև:
· Եվ մի՞թե մանրուք չէ, որ ստվերում աճում է բորբոսը, չէ՞ որ գործարանները իրենց ծխով  երկնքում գրում են քո անվան սկզբնատառերը:
· Հավատում եմ, որ կմեռնես դու՝հավատալով,
թե կառուցեցիր քաղաքը:
· Հավատում եմ, որ դու կառուցեցիր քաղաքը:
· Հավատում եմ քեզ և քաղաքին:
· Ամբողջ ընթացքում նայում էի նրան ու մտածում. «Նրան թողեցի»:
· Սակայն չգիտեմ ինչո՞ւ էր այդ պահին մտքովս անցնում, որ երբեմն հայրիկն ու մայրիկն էլ են հանում թաշկինակը, որպեսզի սրբվեն, և իրենց թաշկինակի մեջ էլ նույնպիսի մի չորացած տերև կա, որը ցավեցնում է նրանց դեմքը:


No comments:

Post a Comment

Translate