Wednesday, April 29, 2015

Կլոնավորում

Կլոնավորում, երբ ստացվում են գենետիկորեն միակերպ օրգանիզմներ բնական ճանապարհով կամ անսեռ բազմացման ժամանակ։ «Կլոնավորում» տերմինը հաճախ վերաբերում է նաև բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Կլոնավորում անվանում են նաև ժառանգականությունն ապահովող մոլեկուլների մի քանի պատճենների ստացումը։ Վերջապես, կլոնավորում անվանում են նաև կենսատեխնոլոգիաների այն մեթոդները, որոնց շնորհիվ արհեստական ճանապարհով ստացվում են օրգանիզմներ, բջիջներ, մոլեկուլներ։ Գենետիկորեն միակերպ բջիջների կամ օրգանիզմների խումբը կոչվում է կլոն։

Բակտերիաների կլոնավորում 
Բակտերիաների համար կլոնավորումը հանդիսանում է բազմացման միակ միջոցը։ Սովորաբար, երբ ասում են բակտերիաների կլոնավորում, հասկանում են ինչ-որ բակտերիայի նպատակաուղղված բազմացումը, երբ նրանից ստանում են կլոն:

Friday, April 24, 2015

Գործնական աշխատանք: Էլեկտրահաղորդականության որոշում:

Ըստ էլեկտրահաղորդականության բոլոր նյութերը բաժանվում են 2 խմբի՝
1. Առաջին կարգի հաղորդիչներ՝ մետաղներ,
2. Երկրորդ կարգի հաղորդիչներ՝ մնացած օրգանական նյութերը՝ հիմքեր, թթուներ, աղեր:

Էլեկտրոլիտներ
Այն նյութերը, որոնց ջրային լուծույթը կամ հալույթը հաղորդում է էլեկտրական հոսանք, կոչվում են էլեկտրոլիտներ:

Ոչ էլեկտրոլիտներ
Այն նյութերը, որոնց ջրային լուծույթը կամ հալույթը չի հաղորդում էլեկտրական հոսանք, կոչվում են ոչ էլեկտրոլիտներ:

Էլեկտրական հոսանքը, դա լիցքավորված մասնիկների ուղորդված շարժումն է:

Լաբարատոր փորձ.
     Էլետրոլիտների լուծույթների հաղորդականության որոշումը

Փորձ 1. Մետաղներ
Հաղորդում է.

Փորձ 2. Օդ
Չի հաղորդում, շղթան փակում ենք՝ հաղորդում է.

Wednesday, April 1, 2015

Կարդալով Չարենցի «Դանթեական առասպելը» Հոգեբանության փոփոխություն

Մարդու հոգեբանությունը անընդհատ փոփոխվում է: Կան տարբեր հանգամանքներ, որոնք բերում են հոգեբանության վատթարացման կամ լավացման:
Խոսեմ կոնկրետ պատերազմի ընթացքում մարդու հոգեբանության փոփոխության մասին: Կարծում եմ, որ անկախ պատերազմի ավարտի պատկերից, մարդու հոգեբանությունը վատանում: Մինչև պատերազմ գնալը բոլորը ուրախ են, քաջ, հպարտ, ու վստահ իրենց ուժերի վրա:
Երբ նոր են հայտնվում այդ անծանոթ միջավայրում, սկզբում դեռ այդ զգացումների ազդեցության տակ են, բայց երբ ապրում են դրանով սկսում են հասկանալ, որ դաժան է: Եթե մարդ տեսնում է ընկերոջ մահը, ու ստիպված է թողնել մարտի դաշտում, ու առաջ շարժվել, իսկ հետո նրանց դիակի վրա դիրք են սարքում, ապա ինչի մասին է խոսքը: Հենց այդ վայրկյանին է ազդում հոգեբանության վրա: Իսկ երբ մնում է ինքն իր հետ, սկսում  վերլուծել ինքն իր մեջ, արդեն պատերազմի տրամադրվածությունը փոխվել: Վախ, սարսափ, մթություն, տրտմություն, հոգեկան մռայլություն: Իսկ հետո նա հիասթափվում է ամեն ինչից, ու կոտրվում: Հասկանում, որ կյանքը անիմաստ է:

Translate