Monday, September 29, 2014

Սոկրատեսի և Պլատոնի իմաստուն մտքերից հատվածներ

Սոկրատեսը ասում է, որ իրեն հայտնի են շատ գեղեցիկ իրեր՝ և՛ սուրը, և՛ վահանը, և՛ աղջիկը, և՛ սափորը, և՛ նժույգը, բայց յուրաքանչյուր իր գեղեցիկ է յուրովի, այդ իսկ պատճառով չի կարելի գեղեցիկը կապել իրերից միայն մեկի հետ: Այդ դեպքում մյուս իրը արդեն գեղեցիկ չի լինի: Բայց բոլոր գեղեցիկ իրերը ունեն ինչ-որ ընդհանուր բան՝ գեղեցիկը՝ որպես այդպիսին. դա նրանց ընդհանուր գաղափարն է, էյդոսը կամ իմաստը:

Սոկրատեսը ընդհանուրը վերագրեց մտքի աշխարհին և դրանով իսկ շատերի համար անտանելի իդեալիզմի հիմքերը դրեց:

Սոկրատեսի համար էթիկականից վեր ոչինչ չկա:

Սոկրատեսն ասել է. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»:

Կառլ Գուստավ Յունգ (1875-1961)

   Կառլ Յունգը ծնվել է 1875 թվականի հուլիսի 26-ին, փոքրիկ շվեյցարական քաղաքում` Կեսվիլում` քահանայի ընտանիքում: Հայրը հաճախ էր որդու հետ զրուցում  Աստծո, կրոնի մասին և շատ էր ցանկանում, որ Յունգը նույնպես քահանա դառնա, սակայն նա քահանա դառնալու համար չէր ծնվել:
1886 թվականին հայրը Յունգին կրթության է տալիս շվեյցարական լավագույն գիմնազիաներից մեկում:
1895
թվականին նա ընդունվում է Բազելեի բժշկական համալսարան, որտեղ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հոգեբուժության և փիլիսոփայության նկատմամբ:
1900
թվականին Յունգը սկսում է աշխատել Ցյուրիխի հոգեբուժական հիվանդանոցում` որպես հոգեբույժի օգնական:
1902
թվականին նա գրում է իր դոկտորական դիսերտացիան:
1903
թվականի փետրվարի 14-ին ամուսնանում է Էմմա Ռաուշենբախի հետ, ով նրան պարգևում է 1 որդի և 4 աղջիկ:

Wednesday, September 24, 2014

Camping

   My last trip was to Aghveran. I went there with my brother’s classmates. We went to a place where the nature was awesome. There was a swimming pool there where we spent the great part of our enjoyable day. On the way to Aghveran we bought some food for lunch. We were dressed warm because it was really cold there. But sometimes the sun rose and all the people were hot.
   Usually when I go camping I take a sleeping bag, a box of matches, bottles of water, a rucksack, a map and sometimes a tent with me.  I always take my
earphone with me and short stories to read in case I have free time. If we intend to stay at night, a sleeping bag can help us and the tent too. A box of matches is necessary to make a fire or to make BBQ or something else.

Sunday, September 21, 2014

Քայլ առ քայլ դեպի վերև

   Շաբաթ օր էր, ու բոլորը գնում էին ճամփորդության: Ես ընկերներիս հետ ուղևորվեցի Դիլիջան: Սկզբում շրջապատիս մարդիկ անծանոթ էին, և ոչ մեկս չէինք պատկերացնի, որ մեկ օրում այսքան կմտերմանանք ու կընտելանանք իրար: Դեպի Դիլիջան ճանապարհը այնքան էլ կարճ չէր, բայց ինձ համար ժամանակը պարզապես թռավ: Մենք ամբողջ ընթացքում խոսում, քննարկում, ու բացահայտում էինք մեզ, փորձում ավելի լավ ճանաչել իրար ու անմիջական լինել: Երբ արդեն Դիլիջանում էինք, բոլորս զմայլվում էինք բնությամբ ու մաքուր օդով: Դա մեծ բավականություն էր մեզնից յուրաքանչյուրի համար: Եկել էր ժամանակը, որ նվաճենք բարձրունքները:
Հենց սկզբում մենք հանդիպեցինք արտասահմանցիների և դեռ չգիտեինք, թե ինչ ազգի են: Նրանք միանգամից նկատեցին մեզ ու իրենք իրենց գերմաներեն հարցրին. «Արդյոք տեղացիներ են» : Մենք հասկացանք, որ եկել են Գերմանիայից և հաստատ դեմ չեն լինի մեզ հետ հաղթահարելու այդ բարձրունքները: Սկսեցինք անգլերեն խոսել ու ծանոթանալ նրանց հետ և
առաջարկեցինք միանալ մեզ: Նրանք համաձայնեցին: Երկուսն էլ տարեց կին էին: Բոլորս նրանց հետ շփվում ու հաղորդակցվում էինք տարբեր լեզուներով ու երկու կանայք էլ ապշած էին մնացել մեր գիտելիքների վրա:
   Նվաճում էինք Մաթոսավանքի բարձունքը: Ընթացքը մեզ համար զվարճալի էր, բայց և դժվար: Վերջապես հասանք Մաթոսավանք: Այն շատ առեղծվածային վայրեր ուներ: Մենք ամբողջը ուսումնասիրեցինք և նկարվեցինք: Եկել էր ժամանակը, որ լքենք եկեղեցին, քանի որ, դեռ շատ տեղեր ունեինք այցելելու: Հաջորդ բարձրունքը, որ նվաճեցինք, դեպի Ջուխտակ վանքն էր, որը կառուցվել էր 12-13-րդ դարերում: Եկեղեցում երգեցինք ու աղոթեցինք և շարժվեցինք առաջ: Հաջորդ եղեկեցիները, ուր պատրաստվում էինք ուղևորվել, Գոշավանքն էր, այնուհետև Հաղարծինը: Մի փոքր ժամանակ նաև տրամադրեցինք այդ տեղանքները ուսունասիրելուն ու եկավ ժամանակը գնալու Պարզ լիճ, որն ամենից շատն էինք ուզում այցելել ու լաստանավի վրա զբոսնել ամբողջ լճի երկայնքով:

Translate