Friday, September 23, 2016

Երկու աշխարհ

Հոգիս ուրիշ է, դեմքս ուրիշ,
Մեկ-մեկ զարմանում եմ,
Ինչպես կլինի, որ հոգին զգա մի բան,
Տենչա մի բան,
Լացի ու ցավի մի բանի համար,
Իսկ դեմքը ժպտա, 
Աչքերը փայլեն,
Մարմինը պարի,
Ու թվա, թե հեշտ է ամեն ինչ,
Կյանքը, անցնող մանկությունը,
Ու, առհասարակ, ապրելը այսպես։
Բոլորն էլ էսպես գնում ու գալիս,
Փողոցում քայլում են հանգիստ,
Բայց ոչ ոք չի տեսնում, թե ինչպես են մարդիկ 
Զգում իրենց հոգում մի մեծ ծանրություն
Կամ երջանկություն,
Կամ էլ թե մի ուրիշ բան՝ կարևոր չէ, թե ինչ,
Բայց էն չեն ինչ երևում են,
Սուտ է ամեն ինչ։


Monday, September 12, 2016

Ես՝ որպես իմ կրթության կազմակերպիչ





















Աշխարհում բնակվող մարդկանց մի ստվար մասը ստանում է կրթություն, և մեծ մասը ձգտում է բարձրագույն կրթության։ Իհարկե, ոմանք նախընտրում են իրենց հնարավորությունների և ընդունակությունների սահմաններում ապագայի ծրագրեր գծել, իսկ մի մասն էլ ուղղակի անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով զրկվում է այդ հնարավորությունից, ինչն առկա խնդիր է, բայց ոչ մի հեռանկար չկա խնդրի լուծման համար։

Բայց այնուամենայնիվ կա կրթություն ու կան կրթական հաստատություններ։ Խոսքս վերաբերում է Հայաստանի կամ գոնե Երևանի կրթական հաստատություններին։
Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և արդեն 12-րդ դասարան եմ։ Իմ համադասարանցիներից շատերին գիտեմ, ովքեր մեր կրթահամալիրում են դեռ պարտեզից, և շատերը չեն պատկերացնում կրթությունն ու կյանքը մեր դպրոցի պատերից (ապակիներից) դուրս, մեր միջավայրի անցուդարձից տարբեր։ Բայց ես ոչ միայն պատկերացնում եմ, այլ նաև եղել եմ դրա մեջ։ Ես սովորել եմ ևս մեկ դպրոցում՝ առաջինից մինչև 9-րդ դասարան։ Ես իմ կրթության կազմակերպիչը չէի համարվում և չէի կարող լինել։ Չգիտեի էլ դա ի՞նչ է, ինչպե՞ս է, կամ ընդհանրապես կարո՞ղ է լինել՝գաղափար չունեի։

Շատ ու շատ հանգամանքներում երբեմն խախտվում է ու պատ շարվում քո քայլերի, ստեղծարարության, անձամբ գործելու հնարավորության առջև։

Translate