Showing posts with label Հեղինակային. Show all posts
Showing posts with label Հեղինակային. Show all posts

Friday, September 23, 2016

Երկու աշխարհ

Հոգիս ուրիշ է, դեմքս ուրիշ,
Մեկ-մեկ զարմանում եմ,
Ինչպես կլինի, որ հոգին զգա մի բան,
Տենչա մի բան,
Լացի ու ցավի մի բանի համար,
Իսկ դեմքը ժպտա, 
Աչքերը փայլեն,
Մարմինը պարի,
Ու թվա, թե հեշտ է ամեն ինչ,
Կյանքը, անցնող մանկությունը,
Ու, առհասարակ, ապրելը այսպես։
Բոլորն էլ էսպես գնում ու գալիս,
Փողոցում քայլում են հանգիստ,
Բայց ոչ ոք չի տեսնում, թե ինչպես են մարդիկ 
Զգում իրենց հոգում մի մեծ ծանրություն
Կամ երջանկություն,
Կամ էլ թե մի ուրիշ բան՝ կարևոր չէ, թե ինչ,
Բայց էն չեն ինչ երևում են,
Սուտ է ամեն ինչ։


Saturday, June 18, 2016

Հոգուդ ստվերը
















Ամբոխի մեջ քեզ եմ փնտրում, 
Թվում է, թե դու ես անվերջ
Հետքերովս առաջ շարժվում,
Քայլում հստակ, բայց կասկածով
Գլուխդ թեքում, ինչ-որ բան խնդրում,
Հայացքովդ հպվում ես ինձ, բայց թաքցնում կարևորն այն...
Ծիծաղդ իմն ես դարձնում,
Ու ժպիտս ես խաղացնում դեմքիս,
Հիմարի պես ժպտում ու հանկարծ,
Հիշում եմ հինը,
Հիշում, որ պետք չէ տրվել հենց այնպես,
Տրվել խորությամբ ու չստանալ ոչինչ...
Մեկ-մեկ ինձ թվում է թուլանում եմ նորից,
Ուզում եմ սիրել ու ապրել նորից,
Զգալ մի բան` ուրիշ ոչինչ,
Կյանքս ձգել հենց քո աչքերով,
Դատարկությունս լուծել այն բանաձևով,
Որ միասին ստեղծեցինք` իրար նայելով...

Translate