Friday, September 23, 2016

Երկու աշխարհ

Հոգիս ուրիշ է, դեմքս ուրիշ,
Մեկ-մեկ զարմանում եմ,
Ինչպես կլինի, որ հոգին զգա մի բան,
Տենչա մի բան,
Լացի ու ցավի մի բանի համար,
Իսկ դեմքը ժպտա, 
Աչքերը փայլեն,
Մարմինը պարի,
Ու թվա, թե հեշտ է ամեն ինչ,
Կյանքը, անցնող մանկությունը,
Ու, առհասարակ, ապրելը այսպես։
Բոլորն էլ էսպես գնում ու գալիս,
Փողոցում քայլում են հանգիստ,
Բայց ոչ ոք չի տեսնում, թե ինչպես են մարդիկ 
Զգում իրենց հոգում մի մեծ ծանրություն
Կամ երջանկություն,
Կամ էլ թե մի ուրիշ բան՝ կարևոր չէ, թե ինչ,
Բայց էն չեն ինչ երևում են,
Սուտ է ամեն ինչ։


No comments:

Post a Comment

Translate