Աշխարհում բնակվող մարդկանց մի ստվար մասը ստանում է կրթություն, և մեծ մասը ձգտում
է բարձրագույն կրթության։ Իհարկե, ոմանք նախընտրում են իրենց հնարավորությունների և
ընդունակությունների սահմաններում ապագայի ծրագրեր գծել, իսկ մի մասն էլ ուղղակի անհրաժեշտ
պայմանների բացակայության պատճառով զրկվում է այդ հնարավորությունից, ինչն առկա խնդիր
է, բայց ոչ մի հեռանկար չկա խնդրի լուծման համար։
Բայց այնուամենայնիվ կա կրթություն ու կան կրթական հաստատություններ։ Խոսքս վերաբերում
է Հայաստանի կամ գոնե Երևանի կրթական հաստատություններին։
Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և արդեն 12-րդ դասարան եմ։ Իմ համադասարանցիներից շատերին գիտեմ, ովքեր մեր կրթահամալիրում են դեռ պարտեզից, և շատերը չեն պատկերացնում կրթությունն ու կյանքը մեր դպրոցի պատերից (ապակիներից) դուրս, մեր միջավայրի անցուդարձից տարբեր։ Բայց ես ոչ միայն պատկերացնում եմ, այլ նաև եղել եմ դրա մեջ։ Ես սովորել եմ ևս մեկ դպրոցում՝ առաջինից մինչև 9-րդ դասարան։ Ես իմ կրթության կազմակերպիչը չէի համարվում և չէի կարող լինել։ Չգիտեի էլ դա ի՞նչ է, ինչպե՞ս է, կամ ընդհանրապես կարո՞ղ է լինել՝գաղափար չունեի։
Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և արդեն 12-րդ դասարան եմ։ Իմ համադասարանցիներից շատերին գիտեմ, ովքեր մեր կրթահամալիրում են դեռ պարտեզից, և շատերը չեն պատկերացնում կրթությունն ու կյանքը մեր դպրոցի պատերից (ապակիներից) դուրս, մեր միջավայրի անցուդարձից տարբեր։ Բայց ես ոչ միայն պատկերացնում եմ, այլ նաև եղել եմ դրա մեջ։ Ես սովորել եմ ևս մեկ դպրոցում՝ առաջինից մինչև 9-րդ դասարան։ Ես իմ կրթության կազմակերպիչը չէի համարվում և չէի կարող լինել։ Չգիտեի էլ դա ի՞նչ է, ինչպե՞ս է, կամ ընդհանրապես կարո՞ղ է լինել՝գաղափար չունեի։
Շատ ու շատ հանգամանքներում երբեմն խախտվում է ու պատ շարվում քո քայլերի, ստեղծարարության,
անձամբ գործելու հնարավորության առջև։
Վերջին տարին է, որ ես սովորում եմ այս կրթահամալիրում։ Եվ վերջին տարին է, որ
նորից ուզում եմ անհագորեն վերցնել ու գործել ինքնուրույն, սխալներ անել, հետո հասկանալ
ճիշտն ու դա անել։ Հենց այդ ընտրության հնարավորությունը թույլ է տալիս քեզ զգալ մարդ՝
անհատ։
Վերջերս մի ճիշտ արտահայտություն լսեցի․ «Ազատ ընտրություն՝ չի նշանակում
ընտրություն չսովորել, չկրթվել»։ Եթե կա ազատություն, ապա պիտի տիրապետել ճիշտ օգտագործման
ձևին, որովհետև այն հազվադեպ դեպքերում ու հազվադեպ մարդկանց է բաժին հասնում։ Ազատությունը
ճիշտ օգտագործողներն ամենահզոր մարդիկ են դառնում և մի քանի քայլ առաջ են մտածում։
Բայց, ցավոք, խոսքս ազատ ընտրության
մասին է, իսկ լիարժեք ազատությունն այնքան բացառիկ է, որ գրեթե չկա աշխարհում։
Ինչևէ, մենք էլ եկանք հասանք 12-րդ դասարան ու վերջնական որոշման պահը մոտենում
է՝ ի՞նչ անել, անե՞լ, թե՞ չանել։ Ամեն դեպքում ինչ էլ անենք, պիտի մենք գծենք, տեղը
տեղին դասավորենք մեր կրթության համար անհրաժեշտ ամեն ինչ, չհաշված որոշ խոչընդոտներ։
Դե, իմ ընտրության պահն էլ եկավ։ Կազմակերպում եմ մի տարվա անելիքս և գալիս է արդեն
այդ ծրագիրն իրագործելու, սկսելու ժամանակն ու վերջնակետին հասցնելու ձգտումը։ Ցանկացած
դեպքերում պիտի ամեն րոպեն, ամեն վայրկյանն արդյունավետ օգտագործել, ինչպես պապիկս
է ասում։ Արդյունավետ՝ չի նշանակում միայն խրվել գրքերի ու շտեմարանների մեջ ու մոռանալ
աշխարհի մասին, շուրջդ կատարվող իրադարձություններն անտեսել ու սահմանափակվել ընդամենը
մի փոքր ու ձանձրալի շրջանակում։
Ես իմ տեսակով այնպիսին եմ, որ երբեք չեմ կարող առանց իմ հետաքրքրությունների ապրել,
թեկուզ մի տարի այդ զրկանքներին գնալ, որպիսի ցանկալի արդյունքի հասնեմ։ Պետք է ամեն
ինչ կազմակերպել այնպես, որ արդյունքը գոհացնող լինի, իսկ մնացածը կյանքս լցնող։ Պիտի
անընդհատ ստանալ նորը, ուղեղս մարզավիճակում պահել, և դրան նպաստում է ոչ միայն մասնագիտական
ու կարևոր առարկաները, այլ նաև աշխարհայացքի զարգացումը, ունակությունների ու ճաշակի
կրթումը։ Այս բոլորը իմ կրթության բաղկացուցիչ մասն են կազմում ու մտնում այս և մյուս
իմ տարիների կրթական ծրագրերի մեջ։ Ու հենց սրա հանարավորությունն է տալիս մեզ կրթահամալիրը,
երբ դու դառնում ես քո կրթությունը կազմակերպող մարդ, երբ չես անում այն, ինչ պարտադրվում
է քեզ: Դու ընտրում ես առարկայական դասընթացներ, որոնք ուզում ես, ակումբներ, լրացուցիչ
կրթություն, եթե դրա անհրաժեշտությունը կա: Այս ամենին գումարած՝ միջավայր, որը քեզ
ստեղծելու, քեզ լիարժեք զգալու ու մարդ-անհատ զգալու հնարավորությունն է տալիս:
No comments:
Post a Comment