Saturday, October 29, 2016

Եթե դու մեռնես ինձանից առաջ (If you die before me)



















Եթե դու մեռնես ինձանից առաջ,
Ես կիջնեմ քո գերեզմանի մեջ
Ու կգրկեմ քեզ այնպես անմեղ,
Որ հրեշտակները կնախանձեն։

Ես կհամբուրեմ քեզ։
Այնքան մոտիկից քեզ կհամբուրեմ,
Որ քո շունչը իմը կդառնա։
Մի սիրո շնչի մեջ,
Մենք կմիաձուլվենք
Մեր գրկախառնության անկեղծ թնդությամբ։

Քո սիրտը պիտի բաբախի
Անլսելի ռիթմով,
Ինչպես հարվածային գործիքները անապատում
Եվ վայրի անտառը գիշերում։

Դու պիտի շշնջաս իմ ականջներում
«Սեղմիր ինձ քո կրծքին,
Պոկիր, ճեղքիր քո կուրծքը,
Ինձ համար ճանապարհ ստեղծիր,
Որպիսի ես մտնեմ քո սիրտը սիրահար,
Որ բաբախում է միայն ինձ համար, հնչուն գույներով»։

Դողալով քո ներկայությունից
Ես երկար պիտի պարեմ քեզ հետ։

Եթե մութ հոգիները տանեն քեզ գերեզմաններ,
Մեկ է, ես անվերջ կպարեմ ու կպարեմ քեզ հետ,
Նույնիսկ դժոխային աշխարհում։

Մենք կպարենք մեղմ, իսկ հետո վայրի։
Մենք կպարենք միասին,
Կարծես մեկ հոգի ու մի մարմին,
Ու կկոտրենք կապանքները դժոխքի,
Այն սիրով, որ բխում է մեր պարից...
․․․

No comments:

Post a Comment

Translate