Showing posts with label Քիմիա. Show all posts
Showing posts with label Քիմիա. Show all posts
Thursday, May 5, 2016
Tuesday, May 3, 2016
Ֆենոլ
Ֆենոլ՝ հիդրօքսիլ խումբ պարունակող այն արոմատիկ ածխաջրածիններն են, որոնցում
հիդրօքսիլ խումբը անմիջապես միացած է արոմատիկ օղակին։ Ըստ հիդրօքսիլ խմբի քանակի՝
ֆենոլները լինում են`
·
միատոմ,
·
երկատոմ,
·
եռատոմ և
այլն։
Միատոմ ֆենոլների պարզագույն և կարևոր
ներկայացուցիչը ֆենոլն է, որը կոչվում է նաև կարբոլաթթու։
Wednesday, February 3, 2016
Իզոմերիա
Օրգանական քիմիային բնորոշ է միևնույն
մոլեկուլային բանաձև ունեցող, բայց հատկություններով տարբերվող միացությունների
գոյությունը։ Այս երևույթը իր բացատարությունը գտավ Բուտլերովի օրգանական
միացությունների կառուցվածքային տեսության մեջ և պայմանավորված է ածխածնի
յուրահատուկ կառուցվածքով և կապեր հաստատելու ունակությամբ։ Հաստատվեց միևնույն
մոլեկուլային բանաձև ունեցող, բայց ատոմների և կապերի հաջորդականությամբ կամ
տարածական դասավորվածությամբ տարբերվող միացությունների գոյության
հնարավորությունը։ Այդպիսի միացությունները կոչվեցին իզոմերներ։ Համաձայն IUPAC-ի
կանոնների, տարբերում են երկու տեսակի իզոմերներ՝
·
Կառուցվածքային,
·
տարածական (ստերեոիզոմերներ)։
Sunday, May 31, 2015
Թթվածին: Օքսիդներ: Այրում:
Թթվածին (լատ.՝ Oxygenium), պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը ls22s22p4 է։ Սովորական պայմաններում թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է: Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա:
Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։ Ունի երեք կայուն իզոտոպ՝ Օ16 (99,75 %), Օ17 (0,037 %) և Օ18 (0,204 %)։ Արհեստականորեն ստացվել են 14, 15 և 19 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ Թթվածնի բոլոր իզոտոպների միջուկները կազմված են 8պրոտոնից և համապատասխանաբար 6, 7, 8, 9, 10 և 11 նեյտրոնից, իսկ էլեկտրոնային թաղանթը՝ երկու ներքին և վեց արտաքին էլեկտրոններից:
Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների բաղադրության մեջ: Այն մթնոլորտումնվում է ազատ վիճակում (O2): Մթնոլորտի վերին շերտերում թթվածինը գտնվում է օզոնի (O3) ձևով, որը կարևոր նշանակություն ունի Երկրի վրա կյանքի պահպանության խնդրում:
Գործնական աշխատանք N3: Աղերի հիդրոլիզ:
Աղի Հիդրոլիզը աղի իոնների և ջրի մոլեկուլների միջև տեղի ունեցող իոնափոխանակային ռեակցիա է, որի հետևանքով գոյանում է թույլ թթու կամ թույլ հիմք:
Հիդրոլիզի ենք ենթարկում հետևյալ աղերը ՝ 1) Na2CO3 (նատրիումի կարբոնատ),
2) AlNH4(SO4)2 (կրկնակի աղ)
I փուլ - մոլեկուլային
1) Na2CO3 + HOH --><-- NaOH + NaHCO3
Լրիվ իոնական հավասարում
2Na+ + CO32- + H2O --><-- Na+ + OH- + Na+ + HCO3-
Կրճատ իոնական հավասարում
CO32- + H2O --><-- HCO3- + OH-
Միջավայրը հիմնային է, ֆենոֆտալեինը ստանում է բաց մորու գույն: pH > 7:
Subscribe to:
Posts (Atom)
