Օրգանական քիմիային բնորոշ է միևնույն
մոլեկուլային բանաձև ունեցող, բայց հատկություններով տարբերվող միացությունների
գոյությունը։ Այս երևույթը իր բացատարությունը գտավ Բուտլերովի օրգանական
միացությունների կառուցվածքային տեսության մեջ և պայմանավորված է ածխածնի
յուրահատուկ կառուցվածքով և կապեր հաստատելու ունակությամբ։ Հաստատվեց միևնույն
մոլեկուլային բանաձև ունեցող, բայց ատոմների և կապերի հաջորդականությամբ կամ
տարածական դասավորվածությամբ տարբերվող միացությունների գոյության
հնարավորությունը։ Այդպիսի միացությունները կոչվեցին իզոմերներ։ Համաձայն IUPAC-ի
կանոնների, տարբերում են երկու տեսակի իզոմերներ՝
·
Կառուցվածքային,
·
տարածական (ստերեոիզոմերներ)։