Թթվածին (լատ.՝ Oxygenium), պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը ls22s22p4 է։ Սովորական պայմաններում թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է: Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա:
Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։ Ունի երեք կայուն իզոտոպ՝ Օ16 (99,75 %), Օ17 (0,037 %) և Օ18 (0,204 %)։ Արհեստականորեն ստացվել են 14, 15 և 19 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ Թթվածնի բոլոր իզոտոպների միջուկները կազմված են 8պրոտոնից և համապատասխանաբար 6, 7, 8, 9, 10 և 11 նեյտրոնից, իսկ էլեկտրոնային թաղանթը՝ երկու ներքին և վեց արտաքին էլեկտրոններից:
Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների բաղադրության մեջ: Այն մթնոլորտումնվում է ազատ վիճակում (O2): Մթնոլորտի վերին շերտերում թթվածինը գտնվում է օզոնի (O3) ձևով, որը կարևոր նշանակություն ունի Երկրի վրա կյանքի պահպանության խնդրում:
Բացահայտման պատմություն
Առաջին անգամ միմյանցից անկախ թթվածինը ստացել են շվեդ, գիտնական Շեելեն (1769-1970 թվականին՝մագնեզիումի նիտրատի, թորակների ջերմային քայքայումից) և անգլիացի գիտնական Պրիստելին (1774թվականին՝ սնդիկի օքսիդի և սուսրի տաքացումից).
2HgO
t°--> 2Hg + O2^
Անվան ծագումը
1775 թվականին Ա. Լավաազիեն հաստատեց օդի բաղադրությունը, ցույց տվեց, որ թթվածինը համարվում էթթուների բաղադրիչ մասը և անվանեց այն oxygene - «թթու առաջացնող», այստեղից էլ հայերեն «թթվածին» անվանումը:
-------------------------
Երկիր մոլորակի օդային մթնոլորտը կազմված է հիմնականում երկու գազից՝ թթվածնից (O2) և ազոտից (N2)։ Օդի բաղադրությունում թթվածնի ծավալային բաժինը 20,93 % է, իսկ զանգվածայինը՝ 23,15 %։ Սակայն թթվածնի հիմնական զանգվածը մեր մոլորակում պարունակվում է տարբեր միացությունների (բարդ նյութերի) բաղադրությունում։ Երկրագնդի ջրապաշարներում թթվածնի զանգվածային բաժինը 85,82 % է, ավազում՝ 53 %, կավերում, լեռնային ապարներում ու հանքերում՝ մոտավորապես 56 %։ Բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող նյութերի (ճարպ, շաքար, սպիտակուց և այլն) բաղադրությունում առկա հիմնական տարրերից մեկը թթվածինն է:
Օդում թթվածնի ծախսը հիմնականում պայմանավորված է նյութերի օքսիդացմամբ, այրմամբ, օրգանական նյութերի նեխմամբ ու կենդանի օրգանիզմներիշնչառությամբ։ Սակայն ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզի միջոցով, որը հիմնականում կատարվում է բույսերում։ Կանաչ բույսերում արևի լուսային էներգիան խթանում է ածխաթթու գազի (CO2) և ջրի (H2O) մոլեկուլների միջև քիմիական փոխազդեցություն, որի հետևանքով ածխաթթու գազի ծավալին հավասար թթվածին է անջատվում: Այդ գործընթացում նաև մի շարք օրգանական միացություններ են առաջանում:
Բնության մեջ թթվածնի ահռելի ծախսը լրացնում է ֆոտոսինթեզի ռեակցիան, որը ընթանում է լույսի և քլորոֆիլի պայմաններում.
Արտադրության մեջ թթվածինը ստացվում է օդից։ Օդը սովորական ճնշման տակ -200°С սառեցնելիս՝ վեր է ածվում բաց երկնագույն հեղուկի, ապա զգույշ տաքացնում են -195°С-ում անջատվում է ազոտը, իսկ -183°С-ում անջատվում է թթվածինը։ Գազային թթվածինը պահում են պողպատե գլանանոթներում (բալոններում) 10-15 ՄՊԱ ճնշման տակ 1 մմ սնդիկի սյան, որը հավասար է 133,3 Պա։
Մաքուր թթվածին ստանում են նաև ջրի էլեկտրոլիզի (էլեկտրատարրալուծման) միջոցով.
Գազային թթվածինը սովորաբար պահում են պողպատե կապույտ գլանանոթներում (բալոններում)՝ 1-1,5 ՄՊա ճնշման տակ (1 ՄՊա = 103 կՊա = 106 Պա)։
Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից.
Կալիումի պերմանգանատը (KMnO4) տաքացնելիս քայքայվում է` անգույն գազի (թթվածնի) անջատմամբ.
Ստացված թթվածինը կարելի է հավաքել օդը դուրս մղելու եղանակով, քանի որ թթվածնի խտությունը մեծ է օդի խտությունից։
Ջրածնի պերօքսիդով (H2O2) լցված փորձանոթը նույնիսկ ձեռքով տաքացնելիս այդ նյութը քայքայվում է.
Այս ռեակցիան ավելի արագ է ընթանում մանգանի (IV) օքսիդ (MnO2) նյութի առկայությամբ, որն անվանվում է կատալիզատոր:
Ֆիզիկական հատկությունները
- Հայտնի է, որ թթվածինը.
- սովորական պայմաններում գազ է,
- հոտ չունի,
- անգույն է,
- համ չունի,
- եռում է -1830 °C ջերմաստիճանում,
- պնդանում է -2190 °C ջերմաստիճանում,
- հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,
- հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում:
Քիմիական հատկությունները
Թթվածինն ազատ վիճակում քիմիապես ակտիվ պարզ նյութերից է ու հեշտությամբ փոխազդում է մեծ թվով պարզ և բարդ նյութերի հետ։
- Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ.
- Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները` ֆտորից (F2), քլորից (Cl2), բրոմից (Br2) և յոդից (J2) բացի:
- Փոխազդեցությունը մետաղների հետ.
- Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են նաև գրեթե բոլոր մետաղները:
- Թթվածնով օքսիդանում են նաև բարդ նյութերը.
Նորից նշեմ, որ թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների
(Cu, Zn, Sn, Au) արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար:
Օքսիդներ
Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։ Կա օքսիդների 4 հիմնական դաս`հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։
Հիմնային են այն օքսիդները, որոնց համապատասխանում են Հիմքեր.դրանք մետաղների օքսիդներ են, օրինակ`Na2O, K2O,
CaO, Fe2O3։ Թթվային են այն օքսիդները, որոնց համապատասխանում են Թթուներ.դրանք էլ ոչ մետաղների օքսիդներն են, օրինակ`N2O3, P2O5,
Cl2O7, Mn2O7։ Երկդիմի են այն օքսիդները, որոնք կարող են փոխազդել թե թթուների, թե հիմքերի հետ.դրանք բոլորը համեմատաբար պասիվ մետաղների օքսիդներ են, ինչպես ZnO, FeO, Al2O3 օքսիդները։ Աղ չեն առաջացնում այն օքսիդները, որոնք չեն փոխազդում ոչ թթուների, ոչ հիմքերի հետ.դրանք ոչ մետաղների օքսիդներ են, ինչպես`NO, N2O, CO և այլն։
Ստացումը
Ամենապարզ եղանակը պարզ նյութի և թթվածնի փոխազդեցությունն է` S+O2= SO2, Cu+O2=CuO
Օքսիդներ են ստացվում նաև`
· Անլուծելի հիմքը տաքացնելով քայքայելիս`
Fe(OH)2=FeO+H2O
Cu(OH)2=CuO+H2O
· Անկայուն կամ թույլ թթուն քայքայելիս`
H2SiO3=SiO2+H2O
H2CO3=CO2↑+H2O
· Որոշ աղեր քայքայելիս`
CaCO3=CaO+CO2↑ MgCO3=MgO+CO2↑
· Նաև որոշ օքսիդներ այրելիս`
2CO+O2=2CO2↑ 2SO2+O22SO3↑
Քիմիական հատկություններ
Նախևառաջ`թթվային և հիմնային(խոսքը ալկալիներին համապատասխանող օքսիդների մասին է) օքսիդները փոխազդում են ջրի հետ`համապատասխանաբար թթուներ և հիմքեր առաջացնելով` CaO+H2O=CaOH SO3+H2O=H2SO4
Հիմնային օքսիդները փոխազդում են թթուների հետ և առաջացնում աղ և ջուր, օրինակ` Na2O+H2SO4=Na2SO4+H2O
CaO+HCl=CaCl2+H2O Fe2O3+2H3PO4=2FePO4+3H2O
իսկ թթվային օքսիդները`հիմքերի հետ`դարձյալ աղ և ջուր առաջացնելով` KOH+SO3=K2SO4+H2O
Fe(OH)2+N2O5=Fe(NO3)2+2H2O։
Թթվային և հիմնային օքսիդները իրենց հերթին կարող են փոխազդել իրար հետ`նույն արգասիքները առաջացնելով, օրինակ` CaO+SO3=CaSO4 Na2O+N2O5=2NaNO3։
Ինչ վերաբերվում է երկդիմի օքսիդներին`նրանք փոխազդում են թե թթուների, թե հիմքերի հետ` ZnO+H2SO4=ZnSO4+H2O
ZnO+NaOH=NaZnO2+H2O
Աղ չառաջացնող օքսիդները չեզոք են, սակայն դրանք կարելի է այրել և ստանալ նոր օքսիդ. 2CO+O2=2CO2↑ 2SO2+O2=SO3↑
Այրում
Այրումն արագ ընթացող քիմիական ռեակցիա, որն ուղեկցվում է մեծ քանակի ջերմության անջատումով, հաճախ նաև լուսարձակումով։ Այրումը բարդ ֆիզիկաքիմիական երևույթ է, սովորական օքսիդացման-վերականգնման ռեակցիա և ինքնարագացող պրոցես։ Վերջինիս պատճառը անջատված ջերմության կուտակումն է։ Շատ մեծ ինքնարագացումով ընթացող այրումն առաջացնում է պայթյուն։ Գազերի առկայության դեպքում այրումն ուղեկցվում է բոցով։ Այրումը տեղի է ունենում նաև առանց թթվածնի (օր. մետաղների և ջրածնի այրումը քլորում են)։ Գործնական նշանակություն ունի վառելանյութերի (ածուխ, նավթամթերքներ, բնական և արհեստական այրվող գազեր) այրումը օդում։ Այն սկսելու համար սովորաբար հարկ է լինում վառելանյութը նախապես բոցավառել (տաքացում, կայծ)։ Որոշ նյութեր համապատասխան օքսիդիչի առկայությամբ կարող են ինքնաբոցավառվել (օր. սպիտակ ֆոսֆորը օդում ինքնաբոցավառվում է 60°C–ում, ֆոսֆինը՝ սենյակային ջերմաստիճանում):
No comments:
Post a Comment