Wednesday, April 1, 2015

Կարդալով Չարենցի «Դանթեական առասպելը» Հոգեբանության փոփոխություն

Մարդու հոգեբանությունը անընդհատ փոփոխվում է: Կան տարբեր հանգամանքներ, որոնք բերում են հոգեբանության վատթարացման կամ լավացման:
Խոսեմ կոնկրետ պատերազմի ընթացքում մարդու հոգեբանության փոփոխության մասին: Կարծում եմ, որ անկախ պատերազմի ավարտի պատկերից, մարդու հոգեբանությունը վատանում: Մինչև պատերազմ գնալը բոլորը ուրախ են, քաջ, հպարտ, ու վստահ իրենց ուժերի վրա:
Երբ նոր են հայտնվում այդ անծանոթ միջավայրում, սկզբում դեռ այդ զգացումների ազդեցության տակ են, բայց երբ ապրում են դրանով սկսում են հասկանալ, որ դաժան է: Եթե մարդ տեսնում է ընկերոջ մահը, ու ստիպված է թողնել մարտի դաշտում, ու առաջ շարժվել, իսկ հետո նրանց դիակի վրա դիրք են սարքում, ապա ինչի մասին է խոսքը: Հենց այդ վայրկյանին է ազդում հոգեբանության վրա: Իսկ երբ մնում է ինքն իր հետ, սկսում  վերլուծել ինքն իր մեջ, արդեն պատերազմի տրամադրվածությունը փոխվել: Վախ, սարսափ, մթություն, տրտմություն, հոգեկան մռայլություն: Իսկ հետո նա հիասթափվում է ամեն ինչից, ու կոտրվում: Հասկանում, որ կյանքը անիմաստ է:

No comments:

Post a Comment

Translate