Sunday, January 25, 2015

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»

   Ռիչարդ Բախը ծնվել է 1936թ.-ի հունիսի 23-ին: Ամերիկացի գրող, փիլիսոփա է: «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նրա առաջին ստեղծագործությունն է:
   Բախն ասում է, որ ցանկացած հասարակությունում իրենց գաղափարներով տարբերվողներ միշտ էլ հանդիպում են: Տվյալ դեպքում Ջոնաթան Լիվինգսթոնն էր, ում գաղափարներն ու մտքերը միայն թռիչքի մասին էին: Իր շրջապատի կարծիքից անկախ՝ ճայը փորձում էր զգալ թռիչքի շունչն ու էությունը: Լիվինգսթոնի ազատության և գաղափարախոսության համար նրան հալածում էին ու չէին ընդունում որպես երամի անդամ: Շուտով նրան վռնդեցին երամից: Բայց նա շարունակում էր մնալ այն կարծիքին, որ թռչունները ոչ թե պիտի թռչեն կեր որոնելու ու սնվելու, այլ  թռիչքի ամեն մի վայրկյանը վայելելու և գնահատելու համար: Ջոնաթանին հալածում էին նույնիսկ իր ընտանիքի անդամները՝ ոչինչ չգիտակցելով, ու ընկնելով երամի թելադրած կարծիքի հետևից
   Նրա ցանկությունը՝ հասնելու կատարելության, այնքան մեծ էր, որ երկար տանջանքներից ու հալածանքներից հետո գտավ մեկին, ով իր կողմից էր, պատրաստ էր պաշտպանել իրեն ու սովորեցնել. նրա ուսուցիչը: Աստիճանաբար հունի մեջ ընկնելով՝ Ջոնաթանը հավաքեց կողմնակիցների ու այդ երամի համար հենց ինքը դարձավ ուսուցիչ:    
   Ինքս կողմ եմ այս գաղափարներին, և մեր՝ մարդկանց բանական կյանքում, ես էլ եմ փորձում ազատության ուղին բռնել:



No comments:

Post a Comment

Translate