Sunday, November 16, 2014

Ով է իմ կյանքի պատասխանատուն

Կարդալով Բախի «Ողջույն» բանաստեղծությունը

Ես իմ կյաքնի համար պատասխանատվություն եմ կրում, քանի որ ես եմ կառավարում ու ստեղծում իմ կյաքնը: Չեմ կարող ասել, որ ես ազատ եմ: Քանի դեռ այնքան չեմ հասունացել ու որոշ չափով կախում ունեմ ծնողներիցս, չեմ կարող անել իմ կյաքնի հետ այն, ինչ ուզում եմ: Բայց ինձ վրա ծնողներիցս ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը ուժ չի գործադրում, որովհետև ես ինձ տրված ազատության սահմանները չեմ անցնում ու նրանք վստահում են ինձ: Պատասխանատու եմ այնքանով, որ եթե ինչ-որ սխալ քայլ անեմ կամ նույնիսկ ճիշտ, ցանկացած դեպքում ես պետք է տեր կանգնեմ իմ արարքներին: Հասարակ օրինակ. եթե ես վիրավորեմ ընկերոջս կամ անծանոթ մարդու, էական չէ՝ տեղին եմ վիրավորել, թե՛ ոչ,  ես եմ զղջալու կամ չզղջալու, ներելու կամ չներելու, և ոչ թե ծնողներս: Հետևաբար, ես ասում եմ, որ ես եմ իմ կյանքի համար պատասխանատու:

Translate