Tuesday, May 31, 2016

ՀՀ էներգետիկան

Լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկիրՀայաստանն այսօր տարածաշրջանում  էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։
2007-2011  թվականներին  հանրապետությունից արտահանվել է  մոտ  4  մլրդ Վտժամ էլեկտրաէներգիա։  ՀՀ  կառավարությունը  ոլորտի հետագա  զարգացման  նպատակով կատարել  է  մի  շարք  կարևոր  քայլեր  և  զգալի ներդրումներ։  
Հայաստանի  էլեկտրաէներգետիկան  հետխորհրդային՝  1990-ականների  դաժան  ճգնաժամից  հետո,  շնորհիվ  Մեծամորի  ատոմային  էլեկտրակայանի վերաբացմանմշտապես  ավելցուկային  հզորություն է  ունեցել։  Տարբեր գնահատականներով  Հայաստանի էներգետիկ  համակարգի  մոտ  80  տոկոսը  գտնվում է Ռուսաստանի  վերահսկողության տակ։

Բնօգտագործումն ու Բնապահպանությունը ՀՀ-ում

ՀՀ բնական պայմանները առանձնանում են իրենց հայկական լեռնաշխարհով, ջրագրական ցանցերով, բնական ռեսուրսներով, կենդանական  և բուսական աշխարհով։ 
Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր.
Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզ, որը ՓոքրԿովկասի կենտրոնական հատվածն է, Հրաբխային լեռնազանգվածների ու սարավանդների մարզ, որը կազմում է ՀՀ տարածքի 45%-ը, Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզ, որն ունի խիստ մասնատված մակերևույթ, խոր հովիտներ ու կիրճեր, սրակատար լեռնագագաթներ և Միջլեռնային իջվածքների ու գոգավորությունների մարզ, որտեղ լեռնաշղթաների միջև տարածվում են միջլեռնային գոգավորությունները։

Thursday, May 19, 2016

Ամփոփիչ աշխատանք հայոց լեզվից

1.Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողած տեղերում պետք է լինի միևնույն
տառը (փակագծում նշվածներից որևէ մեկը).

1) անաՉառ, զղՋալ, չղՋիկ (ջ կամ չ)
2) ելևԷջ, վերԵրկրյա, միջօրԵ (է կամ ե)
3) հաՓշտակել, հղՓանալ, շերեՓուկ (բ կամ փ) 
4) զաՎթիչ, թաՎշյա, սՖինքս (վ կամ ֆ)

Wednesday, May 11, 2016

ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդ եմ
















Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Սոնա Սահակյանն եմ։

Արդեն երկու տարի է, ինչ սովորում եմ այստեղ, ինձ հարազատ միջավայրում։
Ամենասկզբում գիտեի, թե «համակարգիչներով դպրոց» է։ Սկզբում չէի հասկանում, թե ինչպես կարելի է ողջ տարին միայն համակարգիչներով դաս անել, հատկապես ինձ հուզում էր մաթեմատիկան, թվերը, որոնք անհրաժեշտ էր մուտքագրել։

Tuesday, May 3, 2016

Ֆենոլ

Ֆենոլ՝ հիդրօքսիլ խումբ պարունակող այն արոմատիկ ածխաջրածիններն են, որոնցում հիդրօքսիլ խումբը անմիջապես միացած է արոմատիկ օղակին։ Ըստ հիդրօքսիլ խմբի քանակի՝ ֆենոլները լինում են`
·      միատոմ,
·      երկատոմ,
·      եռատոմ և այլն։
Միատոմ ֆենոլների պարզագույն և կարևոր ներկայացուցիչը ֆենոլն է, որը կոչվում է նաև կարբոլաթթու։

Sunday, May 1, 2016

Երազի խաբկանք



Քո աչքերն էին այն աչքերը,
Որոնք ստիպում էին ինձ ժպտալ թաքուն,
Աչքեր, որոնք մանկան մաքրություն էին արտացոլում,
Բացում փակ պատուհանները խորքիս,
Այն աչքերը, որ վառու՛մ ու մարում էին ունայնությունը հոգուս,
Այն աչքերը, որ մեղքն էին կորզում փուչ աշխարհի,
Այդ աչքերն էին, որ սիրեցի,
Սիրովս չտիրացա,
Չտիրացա ու հիմա
Ես մոռացել եմ քո աչքերը,
Ես մոռացել եմ քո մառախուղ հայացքը խոր,
Այն կրակը, որ թվում էր հավերժությունը կյանքիս,
Ու գտնված երազը, որ երկար փնտրել էի,
Այլևս ուրիշ է...
Եվ այդ փնտրտուքի ճամփին ես ընկել էի,
Դու եկար ու ձեռքդ մեկնեցիր,
Բայց թույլ չտվիր կառչեմ ձեռքիցդ ամուր,
Ու թողեցիր ինձ մութ ճամփին,
Բայց ես չընկա...
Հիմա ես այստեղ եմ՝ կա՛մ, ապրում եմ,
Եվ քայլում հաստատուն
Դեպի լույսի աննշմար փաթիլ...


Հ․Գ․ Սյունիքի քամու, մառախուղի մեջ մտքերի պատահական կայծը․․․
30․04․2016

Translate