Tuesday, May 31, 2016

Բնօգտագործումն ու Բնապահպանությունը ՀՀ-ում

ՀՀ բնական պայմանները առանձնանում են իրենց հայկական լեռնաշխարհով, ջրագրական ցանցերով, բնական ռեսուրսներով, կենդանական  և բուսական աշխարհով։ 
Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր.
Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզ, որը ՓոքրԿովկասի կենտրոնական հատվածն է, Հրաբխային լեռնազանգվածների ու սարավանդների մարզ, որը կազմում է ՀՀ տարածքի 45%-ը, Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզ, որն ունի խիստ մասնատված մակերևույթ, խոր հովիտներ ու կիրճեր, սրակատար լեռնագագաթներ և Միջլեռնային իջվածքների ու գոգավորությունների մարզ, որտեղ լեռնաշղթաների միջև տարածվում են միջլեռնային գոգավորությունները։


Ջրագրական ցանցի առանձնահատկություններից է տարբեր ծագման՝ տեկտոնաարգելափակման,  սառցադաշտային, արգելափակման, խառնարանային լճերի առատությունը. բոլորը քաղցրահամ են:
Հայաստանը պատկանում է այն երկրների թվին, որոնք առանձնանում են համեմատաբար մեծ կենսաբազմազանությամբ։ Բուսական աշխարհն ունի արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ` շուրջ 3500 բարձրակարգ բուսատեսակ (յուրաքանչյուր 1000 կմ 2-ին ընկնում է մոտ 107 տեսակ):
Հարուստ ու բազմազան է ՀՀ կենդանական աշխարհը: Այն ընդհանուր առմամբ ներկայացված է անողնաշարավոր կենդանիների ավելի քան 17.000 և ողնաշարավորների 523 տեսակներով: 

Բնության բարիքներից օգտվում են բոլորը, այդ իսկ պատճառով էլ այն թողնում է իր բացասական դերը, որովհետև բոլորը չէ, որ հասկանում ու գիտակցում են ճիշտ օգտագործման ձևերը։ Ամեն մեկն իր ծառը ջրելու համար, հիմնահատակ քանդում է մյուսի ծառն ու այդտեղ ամենաշատը տուժող է դուրս գալիս բնությունը, այնինչ հենց ինքն է, որ ամեն ինչով ապահովում է մարդկանց ու թողնում ապրել։
Բնական միջավայրը Էկոլոգիապես ավելի մաքուր պահելու համար, պետք է սկսենք ինքներս մեզնից և պահանջենք մեզնից առավելագույն ուշադրություն, հետևողականություն, պատասխանատվություն ու, որ ամենակարևորն է բարեսրտություն շրջակա միջավայրի նկատմամբ։

1 comment:

  1. Las Vegas Casino | Dr.Mcd
    It features the hottest slots and most progressive jackpots. It's not 고양 출장마사지 an 광주 출장안마 arcade that's easy to 제천 출장마사지 find, it's a fun casino. The game 안성 출장샵 houses over 7500 games 김천 출장안마 and has over 1,500

    ReplyDelete

Translate