Tuesday, September 22, 2015

Օօ՜ Թռչկան- Թռչկան

Երկար սպասված ճամփորդություն էր: Մեղրաձորի մեր արկածներից վերադառնալուց հետո բոլորս անհամբեր սպասում էինք մյուս՝ այդպիսի խենթ ու խելառ օրվան: Ճիշտ է սա միօրյա, առանց գիշերակացի ճամփորդություն էր, բայց փորձեցինք առավելագույնս հասցնել ու իրագործել մեր բոլոր պլանավորածներն ու մտածածները: Կրկին մեր անբաժան ու անդավաճան շրջանավարտներից մի քանիսը մեր հետ էին: Մեր խրախճանքին էր միացել նաև ուկրաինուհի մեր նոր ընկեր Իռան:
Ուղևորությունը Թռչկանի ջրվեժ: Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին: Ճանապարհն անցնում էր 1988-ի երկրաշարժի էպիկենտրոն Նալբանդ, այժմ Շիրակամուտ գյուղի մոտով:

Երբ արդեն պիտի լեռը բարձրանայինք, որ հասնեինք ջրվեժին, մի անսպասելի բան տեղի ունեցավ: Որոշվեց, որ ոտքով չպիտի հաղթահարենք բարձունքը, այլ բեռնատարով (Զիլ մակնիշի): Ճանապարհը բավականին երկար էր` 15 կմ: Թառեցինք բեռնատարի մեջ ու սլացանք արծվի պես: Իսկական էքստրիմ էր: Այ հենց այդ ժամանակ հասկացա, որ մեր ակումբի հերթական տարբերվող ու խենթ ճամփորդության մեջ եմ: Մի զգալի հատված, հատկապես գետանցումները, իհարկե, հաղթահարեցինք ոտքով: Վերջապես հասանք Թռչկան ու մեզ զգում էինք հաղթանակած: Վայելեցինք ջրվեժի գեղեցկությունը, թրջվեցինք, ուրախացանք, նկարվեցինք ու հետ վերադարձանք մեր բեռնատարը: Նորից երկար ճամփան շուռ ու մուռ գալով: Ես մտքումս մտածում էի, եթե մենք ողջ առողջ առանց զոհերի հասնենք տեղ, ուրեմն մեծ ձեռքբերում կունենանք:

Translate