Wednesday, March 18, 2015

Ավանդական տնտեսություն

Ավանդական տնտեսություն, տնտեսական համակարգ, որտեղ ավանդույթներն ու սովորույթները բացահայտում են սահմանափակ ռեսուրսների օգտագործումը։ Այն համարվում է ամենահինը։ Ավանդական տնտեսությունում հողը և կապիտալը գտնվում են ընդհանուր սեփականության ներքո, իսկ հասարակության տնտեսական հիմնական խնդիրները լուծվում են մարդկանց միջև տոհմական կամ կիսաֆեոդալական կապերի միջոցով։

Ավանդական տնտեսությունը հիմնված է պատմականորեն ձևավորված ավանդույթների, սովորույթների, հոգեբանության, կրոնական ընկալումների և մշակութային մակարդակի վրա։ Դրանց հիմքի վրա են ձևավորվում համապատասխան ինստիտուտները։ Տարբեր են այս կամ այն երկրի ստեղծած տնտեսական համակարգի բնույթը։

Sunday, March 15, 2015

Հավատարմություն և դավաճանություն

Հավատարմություն և դավաճանություն: Մարդիկ լինում են հավատարիմ, հաստատ գիտեմ: Ես համաձայն չեմ այն մտքին, որ չկա վստահություն ու հավատարմություն, նվիրվածություն ու սեր, ինչպես ասում են մարդիկ: Գոյություն ունի: Ասե՞մ ինչու: Որովհետև ես վստահ եմ, որ ինձ կարող են վստահել: Ես նվիրվող եմ, գիտեմ ու կարողանում եմ հավատարիմ լինել: Ուրեմն ինչպես ստացվեց, որ չկա: Հավատարմություն զգում եմ իմ ամեն ընկերոջ հանդեպ: Գիտեմ, որ ընկերս կարող է վստահել ինձ: 

Friday, March 6, 2015

Գործնական աշխատանք: Լուծույթների պատրաստումը և կոնցենտրացիաների որոշումը:

Պատրաստենք սոդայի (Na2CO3) ջրային լուծույթը և որոշենք կոնցենտրացիան:
m(Na2CO3) = 2,12գ
m(H2O) = 20
մլ
----------------

 I.
ω(Na2CO3) – ?
ω(Na2CO3) = m(Na2CO3)/m(լ-թ) = 2,12գ/20+2,12 = 2,12գ/22,12գ = 0,096 * 100% = 9,6 %
Պատրաստեցինք 9,6% - անոց սոդայի լուծույթ:

II. Որոշել սոդայի մոլային բաժինը ստացված լուծույթում
æ(Na2CO3) = n(Na2CO3)/n(Na2CO3) + n(H2O) = 0,02
մոլ/0,02 + 1,111 = 0,02/1,131 = 0,02 * 100% = 2%

III. Cm (Na2CO3) = n(ն-թ)/V(լ-թ) = n(Na2CO3)/V(լ-թ) = 0,02 մոլ/0,02լ = 1մոլ/լ

Sunday, March 1, 2015

Գործնական աշխատանք: Քիմիական ռեակցիաների տեսակները:

Քիմիական ռեակցիաների դասակարգումը ըստ ելանյութերի և վերջանյութերի թվի փոփոխության:

1) Տեղակալման ռեակցիայի ընթացքում պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի ատոմներից մեկին, և ռեակցիայի հետևանքով  առաջանում են նոր պարզ և բարդ նյութեր:

Փորձ 1. Տեղակալման ռեակցիա
Zn + 2HCl à ZnCl2 + H2
2
Al + 6HCl à 2AlCl3 + 3H2
Mg + H2SO4 à MgSO4 + H2
            նոսր
2Al + 3H2SO4 à Al2(SO4)3 + 3H2
               
նոսր

2) Միացման ռեակցիաների ընթացքում երկու կամ ավելի նյութերից գոյանում է մեկ նյութ:

Փորձ 2. Միացման ռեակցիա (պայթյունով է այրվում)
2H2 + O2 à 2H2O + Q
Ռեակցիան ընթանում է ռադիկալային մեխանիզմով:

Zn, Al, Mg – ի վրա ավելացրեցինք աղաթթու, և այրեցինք ջրածինը, որը միացման ռեակցիա է (վերօքս, ջերմանջատիչ):

Միացման ռեակցիայի օրինակ է նաև հրավառությունը (Mg) (վերօքս, ջերմանջատիչ)
2Mg + O2 à 2MgO + Q

Translate