Saturday, January 31, 2015

Մշակույթը 10-14րդ դարերում

Նախաբան
Հայկական մշակույթն հազարամյակների պատմություն ունի: Հայաստանը լինելով Առաջավոր Ասիայի զարգացող երկրներից մեկը՝ մշակույթային դոնոր է հանդիսացել շրջակա ժողովուրդների համար: Այն հանդես է եկել որպես բարդ ու ճկուն մի համակարգ, որը ճշգրտորեն արտացոլելով դարաշրջանի էական խնդիրները՝ արձագանքել է ժամանակի ու միջավայրի պահանջներին: Հայաստանն իր աշխարհարագրական դիրքի թելադրանքով կապող օղակ է եղել Ասիայի և Եվրոպայի (Արևելքի ու Արևմուտքի) միջև: Հետևաբար, հայ ազգային մշակույթը մշտապես գտնվել է տարբեր ժողովուրդների փոխազդեցությունների ոլորտում՝ միաժամանակ պահպանելով իր ինքնատիպությունը և եզակիությունը: Հին հայկական մշակույթի մասին մեզ տեղեկություններ են ավանդվել մինչ օրս պահպանված առասպելներից, ավանդույթներից, կրոնական հավատալիքներից, հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութից:
Մեր երկիրը, որ հայտնի է «Թանգարան բաց երկնքի տակ» անվամբ, դարերի ընթացքում կերտել է ինքնատիպ ու հարուստ մշակույթ:
----------



9-14-րդ դարերում հայկական մշակույթը հասավ զարգացման բարձր աստիճանի, որը նախևառաջ պայմանավորված էր հայկական պետականության վերականգնմամբ: Հայ թագավորների և իշխանների հոգատարությունը, քաղաքական կյանքի վերածնունդը, հարևան երկրների հետ բազմապիսի շփումների աշխուժացումը լուրջ խթան հանդիսացան մշակութային վերելքի համար:
Առանձնակի աշխուժացում ապրեց կրթական կյանքը: Գործում էին տարրական և բարձր տիպի դպրոցներ: Տարրական դպրոցները գործում էին պետության և եկեղեցու միջոցներով և տալիս էին նախնական կրթություն: Կային նաև վճարովի մասնավոր դպրոցներ: Տարրական դպրոցներում սովորեցնում էին տառաճանաչություն, ընթերցանություն, թվաբանություն, երգեցողություն: Տարրական դպրոցից հետո հետագա կրթությունը շարունակվում էր վարդապետարաններում, որոնց հիմնումը նոր երևույթ էր հայ իրականության մեջ: Վարդապետարանները այդ ժամանակի բարձրագույն դպրոցներն են եղել: Վարդապետարան ավարտողները ստանում էին վարդապետի աստիճան, որը նրանց ուսուցչությամբ զբաղվելու իրավունք էր տալիս: Վարդապետարաններից հայտնի էին Անիի, Գլաձորի, Տաթևի համալսարանները: Անիի համալսարանը իր ծաղկման շրջանն ապրել է 11-12-րդ դարերում` Հովհաննես Իմաստասերի ուսուցչապետության օրոք: Գլաձորի համալսարանը հիմնադրվել է 13-րդ դարի վերջին` Ներսես Մշեցու կողմից: Համալսարանը վայելել է Պռոշյան և Օրբելյան իշխանների հովանավորությունը: Գլաձորի համալսարանի համբավավոր ուսուցչապետերից էր նաեւ Եսայի Նչեցին: Տաթևի համալսարանը, որը սկսել է գործել Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, նույնպես ժամանակի հայտնի կրթական կենտրոններից էր: Այստեղ դասավանդել են նշանավոր գիտնականներ Հովհան Որոտնեցին եւ Գրիգոր Տաթևացին: Միջնադարյան Հայաստանի համալսարաններում սովորում էին հարյուրավոր երիտասարդներ:
«
Հայոց պատմությունների» շարքը շարունակեց կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, որի աշխատությունը ներառում է Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 924 թ.: Այս շրջանում տարածված էր առանձին հայկական թագավորությունների և նշանավոր տոհմերի պատմության շարադրումը: Այսպես` Թովմա Արծրունին գրեց «Պատմություն Արծրունյաց տան», աշխատությունը, Ստեփանոս Օրբելյանը` «Սիսական նահանգի պատմությունը», իսկ Սմբատ Գունդստաբլը` Կիլիկյան Հայաստանի արքայատոհմերից երկուսի` Ռուբինյանների եւ Հեթումյանների ժամանակաշրջանին վերաբերվող «Տարեգիրքը»: Որոշ հայ պատմիչներ էլ գրի են առել հարևան երկրների պատմությունը: Նման աշխատությունները կոչվում էին «Տիեզերական պատմություն»: Միջնադարյան հայ պատմիչներից տիեզերական պատմություններ են գրել Ստեփանոս Տարոնեցին, Վարդան Արեւելցին:
Նշված ժամանակաշրջանում վերելք է ապրում նաև հայ փիլիսոփայական միտքը, որի ներկայացուցիչներն էին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Իմաստասերը, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին:
Աննախադեպ էր հայ իրավագիտության զարգացումը: 12-րդ դարի սկզբին կենցաղային հարցեր կարգավորող կանոնագիրք գրեց Դավիթ Գանձակեցին: 12-րդ դարի վերջին Մխիթար Գոշը գրեց «Գիրք դատաստանի» նշանավոր աշխատությունը, որը երկար ժամանակ օգտագործվել է որպես օրենսգիրք և դեռևս միջնադարում թարգմանվել է տարբեր լեզուներով: 13-րդ դարում Սմբատ Գունդստաբլի գրած Դատաստանագիրքը հարմարեցված էր Կիլիկյան Հայաստանի պայմաններին:
9-14-րդ դարերում Հայաստանում զարգանում էին նաև բնական գիտությունները` թվաբանությունը, մաթեմատիկան, կենսաբանությունը, բժշկագիտությունը: Հիշատակության է արժանի 12-րդ դարի հռչակավոր բժիշկ Մխիթար Հերացին, որն իր գործունեությունը ծավալել է Կիլիկիայում: Մ. Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատությունը գրված է ժողովրդին հասկանալի լեզվով և չափազանց օգտակար է:
Զարգացում ապրեց նաև հայ ժողովրդական բանահյուսությունը, գեղարվեստական գրականությունը, առակագրությունը: Բանահյուսության մեջ հարստացվեցին ժողովրդի կողմից ստեղծվող երգերը, հարսանեկան, սիրային խաղիկները: Լրացվեց «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը:
Ժամանակաշրջանի հայ գրականության ամենավառ դեմքը համարվում է Գրիգոր Նարեկացին «Մատյան ողբերգության» աշխատությունը ժողովրդի մեջ հայտնի է նաեւ «Նարեկ» անունով: Այն թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով և մեծ հռչակ է վայելում:
Իրենց գրական ստեղծագործություններում հայ ժողովրդի վիճակն են ներկայացրել Ներսես Շնորհալին և Ֆրիկը: Ներսես Շնորհալին գրել է նաև հանելուկներ: 12-13-րդ դարերում որպես գեղարվեստական գրականության առանձին ճյուղ Հայաստանում զարգանում է առակագրությունը, որի կարկառուն ներկայացուցիչներն էին Մխիթար Գոշը ևՎարդան Այգեկցին:
Մեծ զարգացում ապրեց հայ ժողովրդական բանահյուսությունը, գեղարվեստական գրականությունը, առակագրությունը: Բանահյուսության մեջ հարստացվեցին ժողովրդի կողմից ստեղծվող երգերը, հարսանեկան, սիրային խաղիկները: Լրացվեց «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը
Ժամանակաշրջանի հայ գրականության ամենավառ դեմքը համարվում է Գրիգոր Նարեկացին, որի «Մատյան ողբերգության» աշխատությունը ժողովրդի մեջ հայտնի է նաև «Նարեկ» անունով: Այն թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով և մեծ հռչակ է վայելում:
Իրենց գրական ստեղծագործություններում հայ ժողովրդի վիճակն են ներկայացրել Ներսես Շնորհալին և Ֆրիկը: Ներսես Շնորհալին գրել է նաև հանելուկներ: 12-13-րդ դարերում որպես գեղարվեստական գրականության առանձին ճյուղ Հայաստանում զարգանում է առակագրությունը, որի կարկառուն ներկայացուցիչներն էին Մխիթար Գոշը ու Վարդան Այգեկցին:

Հայ ճարտարապետությունը նույնպես մեծ վերելք ապրեց: Առաջ եկան վանական համալիրները, որոնք իրենց մեջ ընդգրկում էին եկեղեցիներ, մատուռներ և օժանդակ շենքեր: Նշանավոր է Այրիվանքի (Գեղարդավանքի) վանական համալիրը` ժայռափոր եկեղեցիներով: Մանվել ճարտարապետը Աղթամար կղզում 10-րդ դ. առաջին քառորդում կառուցում է Սուրբ Խաչ եկեղեցին: Եկեղեցու պատերը դրսից զարդարված են գեղեցիկ քանդակներով, իսկ ներսից` որմնանկարներով
Դարաշրջանի հայ ճարտարապետության փայլատակման իսկական արգասիք էր Անին: Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը: Անիի աշխարհիկ շինությունները եղել են ժամանակի քաղաքակրթական ամենաբարձր մակարդակի վրա, սակայն ճարտարապետական կերպարը նախևառաջ ձևավորվել է եկեղեցաշինությամբ: Եկեղեցիներն ու մատուռներն այնքան շատ էին, որ մայրաքաղաքը միջնադարում անվանում էին «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Այս շրջանում է ձևավորվել Անիի ճարտարպետական հայտնի դպրոցը, որի ոճը լայնորեն տարածվել է ողջ քրիստոնեական աշխարհում: Անիի Մայր տաճարը կառուցվել է 989-1001թթ.՝ Բագրատունյաց դինաստիայի բարգավաճման շրջանում: Անիի եկեղեցաշինության լավագույն նմուշներից է 1215թ. Տիգրան Հոնենցի կառուցած Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը հայտնի է որմնանկարներով ու դեկորատիվ կամարներով:

Հայ մշակույթի մեջ նոր երևույթ էին խաչքարերը: Խաչքարային արվեստը անընդհատ կատարելագործվել է: Միջնադարում խաչքար կերտող վարպետներից նշանավոր է ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկը:
Հայ միջնադարյան ճարտարապետության բաղկացուցիչ մասն էին կազմում քանդակագործությունը և որմնանկարչությունը, որոնք նույնպես բուռն վերելք ապրեցին: Զարգացման բարձր մակարդակի հասավ մանրանկարչությունը: Հայ մանրանկարիչները գեղեցիկ նկարներով զարդարում էին մատյանների առաջին էջերը, լուսանցքներն ու կարևոր հատվածները: Մանրանկարչությունն առանձնապես բուռն վերելք ապրեց Կիլիկիայում: Կիլիկյան Հայաստանի մանրանկարչության ամենակարկառուն ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն էր:
Թորոս Ռոսլին մանրանկարչի ստորագրությամբ ձեռագրերը պատկերազարդված են 13-րդ դարի  50-60-ական թվականներին: Ողջ էջով մեկ նրա նկարները, հատկապես իրենց գունային նրբին ներդաշնակությամբ, համարվում են հայ մանրանկարչության դասական նմուշներ: Ռոսլինի արվեստը Հռոմկլայի դպրոցի բարձրակետն է: Մանրանկարչի մոտ հայտնվում են Քրիստոսի ու Մարիամի կիսանդրիները, ինչը մինչ այդ ոչ ոք չէր օգտագործել: Նրա հայտնի գործերից պետք է հիշատակել «Զեյթունի Ավետարանը», «Մալաթիայի Ավետարանը», «Ծնունդ. Ավետարանը» և այլն:



Օգտված գրականություն՝ 

No comments:

Post a Comment

Translate