Thursday, February 25, 2016

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ է։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսիք են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Tuesday, February 23, 2016

Ձոն լեզվին


Դու՝ ուրիշ
Անվերջ ընթերցվող,
Գրվում ես դու դեռ, 
Ինչպես հարազատի մոտենում եմ քեզ,
Դու՝ ոչ նույնություն։

Wednesday, February 17, 2016

Այցելեցինք

Վաղուց որոշել էինք կենսաբանության խմբով այցելեինք որևէ բժշկական հաստատություն։ Եվ այնպես ստացվեց, որ երեկ բոլորով հավաքվեցինք ու ճանապարհ ընկանք դեպի «Բլադ Սելս» Ախտորոշման լաբարատորիա։
Անկեղծ ասած ես այդքան էլ պատկերացում չունեի թե ուր ենք գնում, ինչ էինք անելու էնտեղ, ինչ էինք տեսնելու, ինչերի հետ էինք գործ ունենալու։ Բայց հենց առաջին րոպեից էլ արդեն ամեն ինչ հաճելի էր, նույնիսկ, եթե շատերի համար կարող է արյուն տեսնելն ինչ-որ պահ տհաճ լինել։ Հյուրընկալումը շատ ջերմ էր ու պատրաստված։ Միանգամից հագանք մեր բժշկական խալաթներն ու անցանք հետախուզության։ Մեզ ուղեկցող բժիշկները շատ գրագետ կերպով ներկայացրին մեզ շրջապատող ամեն սարքավորումներ ու սրվակների պարունակություններ։

Sunday, February 7, 2016

Վահան Տերյան

Տերյանի բանաստեղծությունները, երբ առաջին անգամ կարդացի, ինձ թվաց, թե ես կարդում եմ ինձ: Այն ինչ ես եմ զգում, կարելի է նաև ասել՝ մտածում եմ, ամբողջն արտահայտված են նրա բանաստեղծությունների մեջ: Իհարկե չեմ հասցրել Տերյանի բոլոր բանաստեղծություններն ընթերցել, բայց որոնք էլ որ կարդացել եմ, բավական են, որ ես Տերյանին շատ սիրեմ ու ինձ մոտ զգամ: Երբ ես ընթերցում եմ նրա բանաստեղծությունները, ինձ թվում է, թե իմ պատմությունն եմ պատմում. և՛ հաճույք ու ուրախություն եմ ստանում, և՛ տխրում եմ՝ հասկանալով ու գիտակցելով, թե ինչ եմ կարդում: Երբեք չեմ հոգնում ինքս ինձ համար պատահաբար ընտրած բանաստեղծություններից ու միշտ զգալով եմ արտաբերում նրա գրած ամեն մի բառը:
Ինձ միշտ թվացել է, որ Տերյանը մթություն է սիրում: Իմ մեջ տպավորվել է, որ Տերյանը սիրում էր մթության մեջ նստել, մտածել, քննարկել, վերլուծել ու գրել: Նա հիվանդ էր թոքախտով, ինչպես և այդ ժամանակների շատ գրողներ: Տերյանի մեջ կար մռայլություն, նա մառախուղի մեջ էր։ Այս ամենն արտացոլվում է նրա բանաստեղծություններում: Կարող եմ մի քանի տողեր օրինակ բերել, որոնք ցույց կտան նրա մթության բացահայտումը։

Thursday, February 4, 2016

Իզոմերիա երևույթ։ Գործնական աշխատանք։

Օրգանական  նյութերի  բազմաթվության (մոտ. 19մլն)  պատճառներից մեկը իզոմերիայի երևույթն է, երբ նյութերն ունեն միևնույն որակական ու քանակական բաղադրությունը, սակայն տարբեր կառուցվածքներ՝ ատոմների միացման կարգը տարբեր է:

Ալկեններին բնորոշ է շղթայի ճյուղավորման, երկրաչափական կամ տարածական ցիս-տրանս իզոմերիա:

Ալկեններ են կոչվում այն չհագեցած ածխաջրածինները, որոնց բաղադրության մեջ առկա է 1 կրկնակի C=C  կապ:

Wednesday, February 3, 2016

Իզոմերիա

Օրգանական քիմիային բնորոշ է միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց հատկություններով տարբերվող միացությունների գոյությունը։ Այս երևույթը իր բացատարությունը գտավ Բուտլերովի օրգանական միացությունների կառուցվածքային տեսության մեջ և պայմանավորված է ածխածնի յուրահատուկ կառուցվածքով և կապեր հաստատելու ունակությամբ։ Հաստատվեց միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց ատոմների և կապերի հաջորդականությամբ կամ տարածական դասավորվածությամբ տարբերվող միացությունների գոյության հնարավորությունը։ Այդպիսի միացությունները կոչվեցին իզոմերներ։ Համաձայն IUPAC-ի կանոնների, տարբերում են երկու տեսակի իզոմերներ՝
·     Կառուցվածքային,
·     տարածական (ստերեոիզոմերներ)։

Translate