Wednesday, January 21, 2015

Ադրիանո Չելենտանո

Ադրիանո Չելենտանոն ծնվել է հունվար 6-ին 1938թ., Միլանում, իտալացի երգիչ է, երգահան, կինոդերասան, կատակերգ, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ։ Բեմում քայլելու ձևի պատճառով Իտալիայում նրան անվանում են «Molleggiato» (հայերեն՝ Զսպանակների վրա)։
Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ դեմքերից է։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը»(1980),  «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը: Այս ֆիլմերից գուցե շատերն եմ դիտել, բայց շատ վաղ հասակում, և միայն հիշում եմ «Անսանձի սանձահարումը»  ֆիլմը: 

Չելենտանոն երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար։ 
1989 թ. Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro (հայերեն՝ Ոսկե ամբրոսիս 2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը։ 


Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թ, ապրիլի 24-ին։

Նրա կինը հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին է։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն։ Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում։
Ներկայումս երգիչը կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ ապրում է Գալբյատեում՝ սեփական առանձնատանը՝ շարունակելով ակտիվ ստեղծագործական կյանքը։
Ադրիանո Չելենտանոն 2005 թ.-ից բուսակեր է և հանդես է գալիս որպես կենդանիների իրավունքների պաշտպան։ 
Ադրիանո Չելենտանոն ծնվել է 1938 թ. հունվարի 6-ին՝ Բեֆանայի օրը (կատակի տոն) Միլանում՝ Վիա Գլյուկ, 14 հասցեում։ Ընտանիքը, որի հինգերորդ զավակն էր Ադրիանոն, Ապոիլիայից հյուսիս էր տեղափոխվել աշխատանք գտնելու հույսով։ Ադրիանոն մանկությունն անցկացնում է Միլանում։ 12 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը և քանի որ նրա ընտանիքն աղքատ էր, սկսում է աշխատել որպես ժամագործի աշակերտ, իսկ երեկօյան ժամերին կիթառ նվագում՝ նմանակելով Էլվիս Փրեսլիին
Պատանեկան տարիքում Ադրիանոն հաճախ էր նմանակում ամերիկացի կատակերգու Ջերի Լուիսին, և Չելենտանոյի քույրը նմանակողների մրցութին է ուղարկում եղբոր մի լուսանկարը, որում նա Ջերի Լուիսի կերպարով էր։ Արդյունքում Ադրիանոն զբաղեցնում է առաջին տեղը և շահում 100000 լիր։ Այդ ժամանակ էլ Ադրիանոն սկսում է հետաքրքրվել երաժշտությամբ և մասնավորապես ռոք-ն-ռոլով, և նա շատ այլ իտալացիների նման լսել էր 1955 թ.՝ «Դպրոցական ջունգլիներ» ֆիլմի ցուցադրության ժամանակ. այդ ֆիլմում հնչում էր Բիլ Հեյլիի «Rock Around the Clock» երգը։

Այդ օրինակից ոգևորված՝ Չելենտանոն անդամակցում է Rock Boys խմբին, որի կազմի մեջ մտնում էին Ջորջո Գաբերը, Լուիջի Տենկոն ու Յանաչի Էնցոն: 1954 թ. Չելենտանոն սկսում է երգեր գրել ու կատարել սեփական ստեղծագործությունները, իսկ մեկ տարի անց սկսում է համագործակցել ընկերոջ՝ Միկի Դել Պրետեի (իտալ.՝ Miki Del Prete) հետ, ով հետագայում բազմաթիվ երգեր գրեց Ադրիանոյի համար և երկար ժամանակ նրա պրոդյուսերն էր:


Ադրիանո Չելենտանոն պատմում է.«Մայրս ինձ արթնացնում էր ռոք-ն-ռոլով, որը շատ էր սիրում: Միացնում էր ձայնապնակն ու ասում. «Ադրիանո, տե՛ս, արդեն ժամը ութն է»: Թեև իրականում դեռ ժամը յոթն էր: »

Նրա առաջին պաշտոնական ելույթը տեղի է ունեցել 1957 թ. մայիսի 18-ին Միլանի Ձմեռային պալատում. Rock Boys խմբի հետ միասին նա մասնակցում է «Ռոք-ն-ռոլի իտալական առաջին փառատոնին»։ Մրցույթին մասնակցում էին իտալական բազմաթիվ խմբեր, որոնք գրեթե բոլորը ժյուրիի դատին են ներկայացնում ամերիկացի հայտնի երաժիշտների երգեր։ Սակայն Rock Boys խումբը ռիսկի է դիմում՝ հանդես են գալիս «Ciaoti dirò» (հայերեն՝ Ես կասեմ քեզ «չաո») սեփական երգով, և հաղթում: 
Չելենտանոն իր ողջ կարիերայի ընթացքում բազմաթիվ խմբերում է երգել ու մեծ համբավի արժանացել: 1970-ական թթ. սկզբներին Չելենտանոն հորինում ու ձայնագրում է «Prisencolinensinainciusol» կոմպոզիցիան, որի տեքստը կազմված էր հորինված անհասկանալի բառերից, որոնք ոչինչ չեն նշանակում։ Այն խորհրդանշում է մարդկանց անջատվածությունը, միմյանց չհասկանալը։ Երգը երկար ժամանակ մնաց հիթ-շքերթների վերին հորիզոնականներում, ինչպես նաև ընդգրկվեց ամերիկյան հիթ-շքերթներում։ Կոմպոզիցիան կատարվել է ռեչիտատիվով, ինչը կարելի է համարել ռեպ կատարումների առաջին փորձերից մեկը: 2009 թ. վերջերին այս կոմպոզիցիան դարձավ ինտերնետ-մեմ: 

Անձնական կյանքից
Ադրիանո Չելենտանոն իր ապագա կնոջ՝ դերասանուհի Կլաուդիա Մորիի հետ ծանոթացել է «Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 1964 թ. հուլիսի 14-ին նրանք գաղտնի ամուսնացել են Գրոսետո քաղաքի Սբ. Ֆրանցիսկի եկեղեցում։ Սակայն 80-ականներին զույգը բաժանման եզրին: Բոլոր լրատվություններում ու թերթերում գրում էին, որ Մոլոջիատոն նորից ազատ է լինելու: Որոշ ժամանակով զույգը տարբեր տներ տեղափոխվեց: Բայց շուտով ամեն ինչ անցավ:
Կլաուդիան զբաղեցնում է Clan Celentano ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ Նա ամեն ինչ է իր ամուսնու համար. և՛ իմպրեսարիա, և՛ փաստաբան, և՛ պրոդյուսեր, և՛ անձնական խոհարար, և՛ քարտուղարուհի:


«Եվ դեռ այսօր մենք սիրում ենք իրար»,- ասում է զույգը:
Կլաուդիա Մորին 65-րդ Միջազգային կինոփառատոնին ասել է .
«Ընտանիքին և սիրելի ամուսնուն նվիրված կյանքն այն է, ինչի մասին երազում է ցանկացած իտալուհի, որքան էլ ազատագրված լինի մեր հասարակությունը: Ես չեմ կարող ճանակատագրիցս բողոքել: Նա հոգատար է իմ նկատմամբ»:

Կլաուդիան և Ադրիանոն չեն սիրում աղմկոտ հավաքույթներ: Ինչպես արդեն նշեցի, նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ռոզալինդան ու Ջակոմոն։
Ջակոմոն երգիչ է, Ռոզալինդան՝ կինոդերասանուհի։ 2004 թ. նոյեմբերին ծնվել է Ջակոմո Չելենտանոյի որդին՝ Սամուելեն, ով ներկայումս Ադրիանոյի ու Կլաուդիայի միակ թոռն է։
Չելենտանոն հետաքրքրվում է ֆուտբոլով ու երկրպագում է Ինտեր ակումբին: 2008 թ. նա ելույթ ունեցավ այդ խմբի 100-ամյակին նվիրված համերգում:
Չելենտանոյի հոբբին ներկայումս շարունակում է մնալ ժամացույցների վերանորոգումը։ Երգիչն զբաղվում է նաև թենիսովբիլիարդով, լուսանկարչությամբ, խաղում է շախմատ և սիրում է պատրաստել:

Չելենտանոյի մտքերից
«Տեսեք, թե ինչ հասարակություն է - երկերեսանիությունը ամենուրեք է:»

«Կյանքը ամենալավ երգն է:»

«Կյանքում ինչ էլ որ անեք, միշտ կգտնվի մեկը, որը դա արել է ձեզանից առաջ - ամբողջ խնդիրը նրանում է, որ դուք դա անեք ավելի լավ:»

«Ընտանիքը կա՛մ սաբոտաժ է, կա՛մ աջակցություն. երկրորդ դեպքում ձեր բախտը բերել է:»

«Ամենակատաղած կենդանին մարդն է: Նա սպանում է նույնսիկ այն դեպքում, երբ քաղցած չէ:»

«Իմ օրիգինալության գաղտնիքը նրանում է, որ ես շատ եմ կրկնօրինակում:»

«Պետք չէ ձգտել ամեն ինչ հասկանալ, այսպես ավելի հետաքրքիր է:»
~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Իմ ամենասիրելի երգերը`
 
1. Confessa                                                
                                                 2. 
Il Tempo Se Ne Va                                                                                                              3. La situazione non èbuona 
                                                 4. Susanna


Ամենասիրելի և հիշվող ֆիլմը՝ Il Bisbetico Domato
                                              
Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4, 5. 

No comments:

Post a Comment

Translate