Տրամաբանության
և բանականության ջատագովությամբ հանդես եկավ Պիեր Աբելյարը, որը, ի տարբերություն Քենթերբերացու,
առաջնորդվում էր «Հասկանում եմ, որպեսզի հավատամ» սկզբունքով։ Իհարկե, դա չի նշանակում,
թե Աբելյարը բանականությունը վեր է դասում հավատից, ընդհակառակը, որպես սխոլաստիկական
մեթոդի ստեղծման «հայրերից» մեկը, նա ձգտում է հասկանալի դարձնել այն, ինչին հավատում
է: Միևնույն ժամանակ նա ավելի մեծ տեղ է տալիս տրամաբանությանը և բանական ապացույցներին:
Այս առումով հատկանշական էր նրա «Այո և Ոչ» (Sic et non) աշխատությունը, որում ի մի
են բերված իրար հակասող կրոնական և աստվածաբանական պնդումները: Աբելյարը խուսափում
է այդ հակասությունների վերաբերյալ սեփական կարծիք հայտնելուց, սակայն այդպիսի նյութի
հավաքումն արդեն իսկ ենթադրում է բանականության միջամտության անհրաժեշտության մասին:
Աբելյարը համոզված էր, որ ամեն մի հարց քննարկելիս, անհրաժեշտ է բերել «կողմ» և «դեմ»
կարծիքներ կամ փաստարկներ և դրանից միայն ընդունել վերջնական եզրակացություն: Այս մեթոդը
հետագայում լայն տարածում գտավ եվրոպական միջնադարյան համալսարաններում և մինչև այսօր
էլ չի կորցրել իր նշանակությունը:
Ունիվերսալիաների
հարցի քննարկման ժամանակ Աբելյարը քննադատում էր իր ուսուցիչների՝ Ռոսցելինի ծայրահեղ
նոմինալիստական և Գիլյոմ Շամպոնացու ծայրահեղ ռեալիստական տեսությունները։ Նրա կարծիքով
ունիվերսալիաները օբյեկտիվորեն և ինքնուրույն կերպով գոյություն չունեն, իրականում
գոյություն ունեն միայն առանձին իրեր, որոնց միջև կան տարբերություններ և նմանություններ:
Հենվելով այդ նմանությունների վրա՝ մարդկային բանականությունը վերացարկման միջոցով
ստեղծում է ընդհանուր հասկացություններ, որոնք նշանակում են իրերի բազմություն և ստորակարգվում
են միևնույն դասին պատկանող իրերին:
Ընդհանուր գաղափարները ռեալ կերպով գոյություն ունեն նաև աստվածային բանականության մեջ, որը ի վիճակի է հայեցողության ընթացքում պարզ և հստակ կերպով ընկալել ամեն մի բազմություն: Այսպիսով, Աբելյարը կարծում է, որ ընդհանրականությունը բնորոշ է ոչ թե իրերին, այլ հասկացություններին, որոնք կարող են նշանակել իրերի բազմությունը: Ունիվերսալիաների հարցի այսպիսի լուծումն անվանում են կոնցեպտուալիզմ:

Աղբյուր՝ Զաքարյան փիլիսոփայություն
No comments:
Post a Comment