Մթնոլորտը
գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության
շնորհիվ։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից,
կարող է չափազանց հաստ լինել։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում
է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները
ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն
ճառագայթներից պաշտպանող շերտ: Մթնոլորտը նաև երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան:
Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ: Այսպիսով ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։
Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում:

Հայաստանում Մթնոլորտի և օդի աղտոտումը
պայմանավորված է Լոռում, Կոտայքում
և Երևանում գտնվող գործարաններով` Լոռիում Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանը
և Վանաձորի քիմիական գործարանը, Կոտայքում` Հրազդանի ցեմենտի գործարանը, Երևանում
«Նաիրիտ» քիմիական գործարանն, ու մթնոլորտն աղտոտող այլ ձեռնարկություններով: Աղտոտված
օդը թունավոր արտանետումների ՝ազոտի օքսիդների, ծանր մետաղների, արդյունաբերական ու
ավտոտրանսպորտային արտանետումների հետևանք է:
Մեր
օրերում օդի աղտոտվածությունը էկոլոգիական մեծ խնդիր է: Ամբողջ աշխարհում ավելացել
են արդյունաբերական գործարաններ, ավտոմեքենաները, ընդհանուր բոլոր տրանսպորտային միջոցները
և այլ էկոլոգիական վնասներ հասցնող տեխնիկաներ, և հենց դրանք էլ մթնոլորտի աղտոտվածության
պատճառն են հանդիսանում: Գոյություն ունեն շրջակա
միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: Բնածին աղտոտիչներն առաջանում են
բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների
պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Այդպիսի աղտոտիչների
թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային
թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի
(աղմկային աղտոտում), ճառագայթման (ուլտրաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:
Օդի
աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորված է տարբեր թունավոր արտանետումների՝ ծծմբի երկօքսիդների, ծանր մետաղների, արդյունաբերական փոշու, օզոնային շերտի վնասման, ավտոտրանսպորտի
արտանետումների հետևանք է: Բնական ֆիլտրեր հանդիսացող կանաչ տարածությունների կրճատումը
հնարավորություն չի տալիս վերականգնել հավասարակշռությունը, ինչն անդառնալի հետևանքներ
է ունենում մարդու առողջության և բնության վրա: Վերջին շրջանում բավականին շատացել
են վերին շնչուղիների, ինչպես նաև ալերգիկ հիվանդությունները: Սա նկատվում է ամբողջ
աշխարհում, և այդ թվում՝ նաև Հայաստանում:
Կենսաբանական աղտոտումը շրջակա միջավայրի աղտոտման տեսակներից է: Շեշտեմ, որ այն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով: Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:
Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակատարածքի հողում կամ ջրում մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի շարք հիվանդությունների պատճառ:

Կարծում
եմ մթնոլորտը չենք կարող հետ պահել աղտոտումներից: Իսկ եթե փորձենք, ապա առաջին հերթին
մեզ բոլորիս՝ մարդկությանը, պիտի վերացնենք երկրագնդից: Ուրեմն այդպես կփրկենք մեր
մոլորակը:
No comments:
Post a Comment