1) Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:
Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում, և այն արդյունահանելու համար հարկ է լինում փորել մի քանի կիլոմետր խորության հորատանցքեր:
Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի մեծ ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում:
Հորատանցքից նավթը խողովակներով ուղարկում են պահեստարաններ, ապա լցնում տարողությունների մեջ, նավթատար հսկա հեղուկանավերով փոխադրում ծովերով ու օվկիանոսներով: Սակայն առավել հարմար է նավթը փոխադրել նավթամուղով՝ ստորգետնյա և ստորջրյա խողովակներով:
Նավթից արժեքավոր նյութեր ստանալու համար նրանից նախ անջատում են գազերը, ապա հատուկ սարքերում աղազրկում և ջրազրկում են, այնուհետև վերամշակում: *
2) Բնական գազը օգտակար անհամ, անհոտ և անգույն
գազային միացություն է,
օգտակար հանածո, որն առաջացել է
երկրի ընդերքում անաերոբ (անթթվածնավոր) պայմաններում: Բնական գազերի շարքին են դասվում նաև նավթին ուղեկցող գազերը, որոնք լրիվ կամ մասամբ
լուծված են նավթի մեջ կամ գտնվում են ազատ վիճակում և անջատվում են նավթից ինչպես արդեն
նշեցի վերամշակման և արդյունահանման ժամանակ*:
Նավթին ուղեկցող գազերը պարունակում են քիչ
քանակությամբ մեթան, ավելի շատ էթան, պրոպան, բութան, երբեմն՝ նաև ազոտ,
ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, ջրային գոլորշիներ, հելիում, արգոն:Բնական գազն օգտագործում են որպես գազային
վառելանյութ` կենցաղում, և հումք՝ քիմիական արդյունաբերության մեջ: Բնական
գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու
համար: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսել է ավելի մեծ տարածում գտնել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով: ԱՄՆ-ում, մեկ ավտոմեքենայի, որն աշխատում է բենզինով կամ դիզելային վառելիքով, թունավոր արտանետումների պատճառած միջին տարեկան վնասը կազմում է մոտ 120 դոլար: Բնական գազով աշխատելու դեպքում, այդ վնասը կրճատվում է մոտավորապես 25%-ով: Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք լայնածավալ
օգտագործելու դեպքում, որոշ հետազոտողների կարծիքով մթնոլորտի ջերմոցային էֆեկտը զգալիորեն
կնվազի մինչև 20%:
3) Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող
օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում`
հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով:
Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են
հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ
դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի
մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի
դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է
տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում
հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել
է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի: Ածխածնի պարունակությունը
գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև
98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը: Ածուխներին
հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների
ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ
ջրից, ածխաթթվական գազից և հանքային աղերից սինթեզում են իրենց կենդանի մարմինը: Արդյունահանված
ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում
բույսերի ամբարած այդ էներգիան: Ածուխները կազմված
են օրգանական (այրվող) և անօրգանական (չայրվող) բաղադրիչներից : Օրգանական մասը
կազմում են բիտումները, հիմնային թթուներն ու մնացորդային ածուխը: Անօրգանական
հանքային մասը կազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումի, երկաթի,
ալյումինի, կալիումի, նատրիումի սիլիկատները, ֆոսֆատները, սուլֆիդներն ու սուլֆատները:
Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը կարող է կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:
Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը կարող է կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:
Ստորգետնյա եղանակով ածխահանության ժամանակ գետնի տակ
առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են
փլուզումների պատճառ:
Բաց եղանակով ածուխ արդյունահանում են, երբ ածխի
պաշարները գտնվում է զգալի խորության վրա: Այս դեպքում ածխի շերտին հասնելու համար
հսկայական տարածությունների վրա փորում, հեռացվում է երկրի կեղևի վերին հողաշերտը:
Հսկայական տարածք վերածվում է ոչ պիտանի տարածքի:
Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները
գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն է, 48,5%-ը` գորշ
ածուխը:
Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ:
Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ:
· Գորշ ածուխն ունի գորշ երանգավորում և թույլ
փայլ: Նրա ածխացման աստիճանը ցածր է:
Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ, քան տորֆը: Գորշ ածուխները երիտասարդ
կամ թերհաս ածուխներ են, այսինքն՝ դեռևս չեն փոխակերպվել քարածխի:
· Քարածուխը սև է՝ ուժեղ փայլով:
Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան,
քան գորշ ածուխը: Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում
(1000–1200օC ) տաքացման միջոցով ստացվում են կոքսագազ և քարածխային խեժ:
…
…
Ածխի այրման հետևանքով մթնոլորտում ավելանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժգնացմանը, կլիմայի գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը:
Էներգիայի այլընտրանքային աղբյուրները վերարտադրվող և շրջակա միջավայրի
համար անվտանգ աղբյուրներն են: Էներգիայի այն
աղբյուրները, որոնք բավական երկար ժամանակ օգտագործելու ընթացքում սպառվում են ու մեծ
վնաս հասցնում շրջակա միջավայրին, կոչվում են էներգիայի ավանդական աղբյուրներ: Ամենաանվնաս
էներգիայի ստացման աղբյուրներից է քամու և ջրի միջոցով ստացվող էներգիան: Դրանք լեռնային
երկրներում դեռ շատ վաղուց են կիրառվում:
Եզրահանգում
Էկոլոգիական տեսանկյունից ամենաանվտանգը համարվում է բնական գազը, քանի որ այն հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարն արտահանելու և օգտագործելու համար: Արդյունահանման և օգտագործման ընթացքում հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում, և այն արդյունահանելու համար հարկ է լինում փորել մի քանի կիլոմետր խորության հորատանցքեր: Իսկ ածխի արդյունահանումը կախված հանքի խորությունից կարող է կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:
Էկոլոգիական տեսանկյունից ամենաանվտանգը համարվում է բնական գազը, քանի որ այն հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարն արտահանելու և օգտագործելու համար: Արդյունահանման և օգտագործման ընթացքում հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում, և այն արդյունահանելու համար հարկ է լինում փորել մի քանի կիլոմետր խորության հորատանցքեր: Իսկ ածխի արդյունահանումը կախված հանքի խորությունից կարող է կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:
Առաջին դեպքում ածխահանության ժամանակ գետնի տակ
առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են
փլուզումների պատճառ:
Հակառակ դեպքում ածուխ արդյունահանում են, երբ ածխի
պաշարները գտնվում է զգալի խորության վրա: Եվ ածխի շերտին հասնելու համար մեծ տարածությունների
վրա փորում, հեռացվում է երկրի կեղևի վերին հողաշերտը: Հսկայական տարածք վերածվում
է ոչ պիտանի տարածքի:
Տնտեսական տեսանկյունից, ածուխը երեք հիմանական
հանածո վառելիքներից ամենատարածված, ամենաէժան և շրջակա միջավայրին ամենաշատ վնաս հասցնողն
է, քանի որ այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մթնոլորտը, և այրման հետևանքով մթնոլորտում ավելանում է ածխածնի քանակությունը,
որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժգնացմանը, կլիմայի գլոբալ տաքացմանը, թթվային
անձրևների առաջացմանը:
Մարդկությունը ավելի շատ ածխի ռեսուրսով է ապահովված: Այն էներգիայի հիմնական աղբյուր է ԱՄՆ-ում, ՌԴ-ում, ՀԱՀ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Ուկրաինայում, Չինաստանում Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Բուլղարիայում:
Մարդկությունը ավելի շատ ածխի ռեսուրսով է ապահովված: Այն էներգիայի հիմնական աղբյուր է ԱՄՆ-ում, ՌԴ-ում, ՀԱՀ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Ուկրաինայում, Չինաստանում Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Բուլղարիայում:
No comments:
Post a Comment