Սկսենք նրանից, թե ինչ է
պատերազմը: Չգիտեմ, կա՞ արդյոք կատարյալ սահմանում
այդ հասկացողությանը, բայց ըստ իս, պատերազմը հակամարտություն է երկու անձի միջև, քանզի
նույն ժողովուրդը, որ պայքարում է մյուսի դեմ, կազմված է անհատներից:
Ի°նչ է զգում մարդ պատերազմելով
մյուսի դեմ և իմանալով, որ նրանք ոչ մի անձնական տարաձայնություններ իրականում չունեն.
իրենց ընդամենը հրամայել են: Չնայած, մենք
ոչ մի դեպքում իրավունք չունենք խլելու մեզ նման ֆիզիկական ու հոգեկան ունեցող երևույթից
իր գոյությունը: Իրավունք ասելով, ես ի նկատի ունեի ոչ թե օրենքն այլ մարդկայնությունը:
Ամեն անհատ պիտի գիտակցի քայլ անելիս, որովհետև նա ոչ միայն պարտավոր է հրաման կատարել,
այլև սպանել իր նմանին:
Եվ կարևոր չէ՝ ո°վ է, ի°նչ կյանք է ապրել, և կարևոր չէ, որ
նրանք կարող էին լավագույն ընկերներ դառնալ, կարևոր չէ, թե ինչ բարի գործ է արել և
ինչ էր պատրաստվում անել ապագայում, պետք է սպանել: Ամեն դեպքում դաժան մեթոդներով
և ուժի գործադրումով ուզածին հասնելը բավական սխալ է:
Վոլֆգանգ Բորխերթի «Կեգլուղի»
պատմվածքում երևում է այս ամենը, արտացոլվում է պատերազմը անհատի վրա: Շատ ազդեցիկ
էր, ինձ վրա մեծ տպավորություն թողեց, հեղինակն ասաց այն, ինչ ուզում էր՝ ուղիղ իմաստով:
No comments:
Post a Comment