Wednesday, September 10, 2014
Ամեն հասարակություն արժանի է իր կառավարությանը
«Մարդկանց մեջ հեղինակություն ձեռք բերելու ճշմարիտ միջոցը նրանց օգտակար լինելն է»: Սա ավստրիացի գրող Էբներ-Էշենբախի ասույթն է:
«Փոքրիկ դրախտ» պատմվածքի մեջ պարզ երևում է, որ իրականում գեներալը օգտակար չէր լինում իր ժողովրդին, հասարակությանը: Բայց դրա հետ մեկտեղ ներկայացված էր, թե գեներալը միայն լավն է անում ժողովրդի համար: Գեներալը խելացի մարդ էր, բայց իմ կարծիքով նաև գոռոզ էր և էգոիստ: Նա արհեստական կերպով երջանկացնում էր մարդկանց ոչ թե նրա համար, որ մտածում ու ցանկանում էր, որ իր ժողովուրդը երջանիկ լինի, այլ իր շահերից դրդված, քանի որ դրանից նա եկամուտ էր ստանում: Գեներալը մտածում էր միայն իր անձնական շահերի մասին: Փաստ է, որ իր կառավարման ձևով նա կարողանում էր մարդկանց իբր երջանկացնել, և հասարակությունը դրան դեմ չէր: Ժողովուրդը գուցե հասկանում էր կամ գուցե չէր հասկանում, որ գեներալի խաբեությամբ է ինքը երջանիկ, բայց չէ՞ որ նրանց համար կարևորը երջանիկ լինելն էր: Մարդիկ չէին մտածում և չէին էլ ուզում հասկանալ, որ խաբված են: Նրանց պետք էր, որ երջանիկ լինեին, ու ընդհանրապես կարևոր չէր, թե ինչպես:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment