Ես, ինչպես ուրիշները, որոշ չափով ունեմ պատկերացումներ իմ կատարյալի մասին։ Ըստ իս կատարյալ հասարակությունը պետք է նախ և առաջ բաղկացած լինի խելացի և գիտակից մարդկանցից։ Երկիրը պիտի ղեկավարեն ժողովրդի կողմից ընտրված ամենախելացիները։ Իսկ խելացի հասարակության կողմից ընտրած ամենախելացիները կկարողանան ճիշտ և արդար ղեկավարել երկիրը։ Արդարություն և հավասարություն պիտի տիրի այդ երկրում։ Մարդիկ պիտի կարողանան ընկալել, որ հավասար են, բոլորը՝ անկախ սեռից և տարիքից։ Մարդկանց ուղեղի մեջ ի սկզբանե պիտի դրվի սեր և հարգանք միմյանց նկատմամբ։ Հասարակությունը կազմող անհատները պիտի նախ և առաջ ընդունեն ղեկավարությունը։ Դրա համար վերջինս պետք է արդար ընտրվի ժողովրդի կողմից։ Հետագայում այդ պետական մարմինները մշակում ու սահմանում են կանոններ, որոնց պարտավոր են հետևել բոլորը։ Առանց դրա պետությունը կփլուզվի միանգամից։
Ես մեծ տեղում կդնեի նաև մարդկանց ազատությունը։ Իհարկե դրա գիտակից սահմանների ու նորմերի մեջ։ Ինչ վերաբերում է բուն պետությանը, ես այն կլցնեի ծաղիկներով ու ծառերով, խաղահրապարակներով ու լողավազաններով և նույնիսկ ռիսկի կդիմեի մեքենաների փոխարեն օգտագործել հեծանիվներ։ Արդյունքում կարող էր քաոս ստեղծվել, բայց սա իմ կարծիքն է, ես այսպես եմ պատկերացնում։
No comments:
Post a Comment