Tuesday, February 17, 2015

Երանգներ...

Կար չկար, մի խոսող արջ կար: Արջն իր ամեն օրը անցկացնում էր անիմաստ։ Նրա կյանքը շատ աննպատակ էր դարձել, որովհետև նա միակ արջն էր, ով ուներ ենթագիտակցություն։ Բոլոր արջերի նման չէր. նա օգտագործում էր իր ուղեղի մեծ մասը։ Նա շատ անսովոր պահվածք ուներ, իր պահվածքով նա անտառում աչքի էր ընկնում։ Նրա մորթին շատ տարօրինակ գույն ուներ՝ դեղին։ Արջին հայտնի չէր, թե ինչու էր իր մորթին դեղին, բայց նրա հայրը իրեն պատմում էր, որ նա միակն է ամբողջ մոլորակում։ Արջը շատ էր հետաքրքրվել, թե ինչու է նրա մորթին դեղին, բայց իր հարցի պատասխանը էդպես էլ չի գտել։
Նրա ուրբաթ օրերը շատ անսովոր էին անցնում, որովհետև ուրբաթ օրերն անտառում որսորդներ էին գալիս։ Նա աշխատում էր տանից դուրս չգալ, որովհետև նրա մորթու գույնը գրավում էր շատ որսորդների։ Կարելի է ասել, որ նրանք գալիս էին հենց այդ մորթու համար։

Մի օր ձմռանը, երբ նա քնած էր, որսորդները շատ անսապասելի եկան և ներխուժեցին նրա որջ։ Այդ օրը արջի համար ճակատագրական էր։ Ամբողջ անտառը այդ օրը լսեց որսորդների զենքերի կրակոցի ձայնը։ Եվ այդ օրվանից հետո, անտառում ոչ մեկ չտեսավ դեղին մորթիով արջին։
Քաղաքը թնդում էր այդպիսի արտասովոր գույնի մորթին տեսնելով։ Բոլոր մեծահարուստները ձգտում էին գնել այդ մորթին։ Այն միակն էր աշխարհում, բայց քանի որ որսորդները չունեին որսորդության թույլատրվություն, նրանց տարան դատարան, որտեղ նրանց սպասում էր անաչառ դատավորը։ Դատի արդյունքում որոշվեց դեղին մորթին հանձնել «Շիմպանզեների թանգարան», որովհետև ինչպես ասեց դատավորը, բոլոր դեղին մորթիով արջերին ուղարկում են այնտեղ։ Հայտնի էր նաև այն, որ այդ թանգարանը նրանն էր:

Հեղինակներ՝ Սոնա Սահակյան, Ֆրեդ Սահակյան, Ռաֆիկ Մուրադյան
Ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դասարան

No comments:

Post a Comment

Translate