Wednesday, October 15, 2014

Տպավորություններ Ռոբերտ Շեկլիի ստեղծագործություններից

  Ռոբերտ Շեկլին ծնվել է 1928թ. հուլիսի 16-ին ու մահացել 2005թ. դեկտեմբերի 9-ին: Նա ամերիկացի հայտնի գրող է՝ յուրօրինակ հումորով, սյուժեի անսպասելի զարգացումներով աչքի ընկնող բազմաթիվ ֆանտաստիկական վեպերի, վիպակների և պատմվածքների հեղինակ։ Շեկլիի պատմվածքներից մի քանիսը թարգմանվել են նաև հայերեն:
  Սկսեմ նրանից, որ Շեկլին ինձ շատ դուր եկավ, թե՛ իր ստեղծագործական ոճով և թե՛ իր վառ երևակայությամբ: Ես շատ կուզենայի անձամբ ճանաչել նրան, բայց, ափսոս, ուշացել եմ: Նրա մտածելակերպը ինձ անչափ դուր եկավ՝ սկսած «Բարձր մատերիայի մասին» ստեղծագործությունից, քանի որ դա շատ քննարկելու տեղ ուներ, ինչքան էլ մտածում էի, մի նոր միտք ու գաղափար էր ծագում:
Շեկլին կարծես զարգացնում է մարդու մտավոր ունակություններն ու մտածելու տեղիք է տալիս: «Ամենացավալին գիտակցելն էր, որ կարող ես սխալ պատասխան տալ»: Այս տողը ինձ կրկին ստիպեց  երևակայել և բուռն քննարկումներ սկսել ինքս ինձ հետ: Շատերը, կարդալով այն, սկսում են մտածել, թե ով էր, և որտեղից էր այդ ձայնը, բայց ես խորացա ստեղծագործության մեջ, փորձեցի հեռանալ ամենապարզից:
  Նա գաղափար է տալիս մարդկանց՝ մտածելու ու փիլիսոփայելու:
Շեկլիի ստեղծագործություններից կարդացել եմ նաև «Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ» ու «Մարմինը»: Սրանք էլ շատ խորիմաստ ու հետաքրքիր են: Սիրով ընթերցեցի նրա գրած ամեն մի տողը

No comments:

Post a Comment

Translate