Showing posts with label վերլուծություն. Show all posts
Showing posts with label վերլուծություն. Show all posts

Sunday, December 13, 2015

Մուշեղ Գալշոյան. «Դավոն» պատմվածքի վերլուծություն

«Դավոն» պատմվածքում Մուշեղ Գալշոյանը տվել է հայ զինվորի տիպիկ ու գեղեցիկ բնութագրում: Վերջերս անընդհատ բախվում էի հայ զինվորի կյանքի վտանգման իրականությանը: Հավանաբար հիմա ցանկացած ընտանիք ունի գոնե մեկ զինվոր սահմանին: Ու կարծում եմ՝ այս թեման միշտ ազդեցիկ է լինում յուրաքանչյուրիս համար:

Պատմվածքի հերոս Դավոն արդեն մահվան եզրին էր, և նրա շուրջն էին հավաքվել իր համերկրացի ծերունիները, որոնց մեջ կար նաև նրա զենքի ընկերը՝ Համզե Պչուկը: Նրանք միասին էին կռվել, միասին հաղթանակել, միասին առաջնորդվում էին «Ով զարկվեց՝ դավաճան է» սկզբունքով: Եվ բոլորն էին առաջնորդվում այս սկզբունքով՝ զորավար Անդրանիկի զորքը: Նրանք միասին կռվել էին Ցիցքարի կռվում, ու Դավոն, մահվան մահճին պառկած, մտքով այնտեղ էր՝ Ցիցքարի կռվում: Նա ուզում էր ետ գնալ այդ օրերը ու Պչուկին էլ էր ուզում տանել: Ամուր սեղմում էր զենքի ընկերոջ ձեռքը ու ձայնը հազիվհազ դուրս էր հանում շուրթերից:

Sunday, January 25, 2015

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»

   Ռիչարդ Բախը ծնվել է 1936թ.-ի հունիսի 23-ին: Ամերիկացի գրող, փիլիսոփա է: «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նրա առաջին ստեղծագործությունն է:
   Բախն ասում է, որ ցանկացած հասարակությունում իրենց գաղափարներով տարբերվողներ միշտ էլ հանդիպում են: Տվյալ դեպքում Ջոնաթան Լիվինգսթոնն էր, ում գաղափարներն ու մտքերը միայն թռիչքի մասին էին: Իր շրջապատի կարծիքից անկախ՝ ճայը փորձում էր զգալ թռիչքի շունչն ու էությունը: Լիվինգսթոնի ազատության և գաղափարախոսության համար նրան հալածում էին ու չէին ընդունում որպես երամի անդամ: Շուտով նրան վռնդեցին երամից: Բայց նա շարունակում էր մնալ այն կարծիքին, որ թռչունները ոչ թե պիտի թռչեն կեր որոնելու ու սնվելու, այլ  թռիչքի ամեն մի վայրկյանը վայելելու և գնահատելու համար: Ջոնաթանին հալածում էին նույնիսկ իր ընտանիքի անդամները՝ ոչինչ չգիտակցելով, ու ընկնելով երամի թելադրած կարծիքի հետևից: 

Translate