Ռիչարդ Բախը ծնվել է 1936թ.-ի հունիսի 23-ին: Ամերիկացի գրող, փիլիսոփա է: «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նրա առաջին ստեղծագործությունն է:
Բախն ասում է, որ ցանկացած հասարակությունում իրենց գաղափարներով տարբերվողներ միշտ էլ հանդիպում են: Տվյալ դեպքում Ջոնաթան Լիվինգսթոնն էր, ում գաղափարներն ու մտքերը միայն թռիչքի մասին էին: Իր շրջապատի կարծիքից անկախ՝ ճայը փորձում էր զգալ թռիչքի շունչն ու էությունը: Լիվինգսթոնի ազատության և գաղափարախոսության համար նրան հալածում էին ու չէին ընդունում որպես երամի անդամ: Շուտով նրան վռնդեցին երամից: Բայց նա շարունակում էր մնալ այն կարծիքին, որ թռչունները ոչ թե պիտի թռչեն կեր որոնելու ու սնվելու, այլ թռիչքի ամեն մի վայրկյանը վայելելու և գնահատելու համար: Ջոնաթանին հալածում էին նույնիսկ իր ընտանիքի անդամները՝ ոչինչ չգիտակցելով, ու ընկնելով երամի թելադրած կարծիքի հետևից:
Նրա ցանկությունը՝ հասնելու կատարելության, այնքան մեծ էր, որ երկար տանջանքներից ու հալածանքներից հետո գտավ մեկին, ով իր կողմից էր, պատրաստ էր պաշտպանել իրեն ու սովորեցնել. նրա ուսուցիչը: Աստիճանաբար հունի մեջ ընկնելով՝ Ջոնաթանը հավաքեց կողմնակիցների ու այդ երամի համար հենց ինքը դարձավ ուսուցիչ: Բախն ասում է, որ ցանկացած հասարակությունում իրենց գաղափարներով տարբերվողներ միշտ էլ հանդիպում են: Տվյալ դեպքում Ջոնաթան Լիվինգսթոնն էր, ում գաղափարներն ու մտքերը միայն թռիչքի մասին էին: Իր շրջապատի կարծիքից անկախ՝ ճայը փորձում էր զգալ թռիչքի շունչն ու էությունը: Լիվինգսթոնի ազատության և գաղափարախոսության համար նրան հալածում էին ու չէին ընդունում որպես երամի անդամ: Շուտով նրան վռնդեցին երամից: Բայց նա շարունակում էր մնալ այն կարծիքին, որ թռչունները ոչ թե պիտի թռչեն կեր որոնելու ու սնվելու, այլ թռիչքի ամեն մի վայրկյանը վայելելու և գնահատելու համար: Ջոնաթանին հալածում էին նույնիսկ իր ընտանիքի անդամները՝ ոչինչ չգիտակցելով, ու ընկնելով երամի թելադրած կարծիքի հետևից:
Ինքս կողմ եմ այս գաղափարներին, և մեր՝ մարդկանց բանական կյանքում, ես էլ եմ փորձում ազատության ուղին բռնել:
No comments:
Post a Comment