Tuesday, December 22, 2015

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1.   Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը: 
2.   Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
3.   Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
4.   Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:

5.   Ստեղծեք փոքրիկ  հոլովակ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ բնության հանդեպ վերաբերմունքը դեպի լավը կփոխվի (օգտագործում ենք բացառապես սեփական նկարած նկարներ ու վիդեոներ):

Երևի արդեն գիտեք ինչ պիտի ասեմ, որ ապրում եմ աղտոտված միջավայրում, շուրջ բոլորս չկա մի բան, որի մեջ քիմիական միջամտումներ չլինեն: Ամեն ինչ թունավոր է, ուղղակի կարծում եմ մեր օրգանիզմն արդեն իմունիտետ է ձեռք բերել այդ քիչ չափով թույնի ներմուծումից իմ ու մյուս բոլորի օրգանիզմ: Ծանոթ եմ քիմիական, ֆիզիկական ու կենսաբանական, ինչպես նաև սննդի աղտոտման տեսակներին: Կփորձեմ խոսել սննդի աղտոտումից, քանի որ ուտելիքը ամենաառաջնային աղտոտվածն բանն է, որը ուղղակիորեն մտնում է մեր օրգանիզմ, ու նույն կերպ՝ ուղղակիորեն ու փաստացի քայքայում է այն:

Սննդի հիմնական աղտոտիչներն են՝ նիտրատները, սննդային հավելումներն ու կենդանիների կերային հավելումները: Նիտրատների հիմանական աղբյուրը NO պարունակող պարարտանյութերն են: Նիտրատների կուտակումը բույսերի արմատներում, բանջարեղենում, ջրում սովորաբար կախված է պարարտանյութերի ոչ ճիշտ կիրառման հետ: Նիտրատները համարյա թունավոր չեն, սակայն ընկնելով մարդու օրգանիզմ, բակտերիաների ազդեցությամբ վերածվում են նիտրիտների (NO2), որը կարող է ստամոքսում վերածվել շատ թունավոր նյութի: Այդպիսի  նյութերի կուտակումը արյան մեջ մարդու տարբեր օրգաններում  առաջացնում է թթվածնային քաղց : Նիտրիտները հատկապես վտանգավոր են փոքր երեխաների համար, այն կարող է հանգեցնել ցիանոզ կամ կապտախտություն կոչվող հիվանդության, որը կարող է հանգեցնել մահվան:
Սննդային հավելումներն առավել լայն կիրառություն են գտել քաղցրավենիքի և մսամթերքի արտադրություններում: Դրանցից են բազմաթիվ դեղամիջոցները, կոնսերվանտները, ներկանյութերը, օրգանական և հանքային նյութերը, որոնք նպաստում են մթերքի արտաքին տեսքի լավացմանը, պահպանման ժամկետի երկարացմանը և այլն:
Իսկ կենդանիների կերային հավելումների դեպքում դրանք նպաստում են կերի լավ յուրացմանը և կենդանիների արդյունավետության բարձրացմանը:

Սննդի աղտոտումից կամ մյուս աղտոտման տեսակներից կարող է ընկնել օրգանիզմի դիմադրողականությունը, որոշների դեպքում նույնիսկ տարբեր օրգանների քաղցկեղածին կարող են հանդիսանալ: Երեխաների դեպքում կարող են ալերգիայի առաջացման պատճառ լինել, և հասնել նույնիսկ մահվան:

Բնական միջավարի վրա ազդող մարդածին ազդեցություններն ու փոփոխությունները շատ բազմազան են ու հիմնականում բացասական են ազդում: Այդ փոփոխություններից բոլորը չեն, որ անզեն աչքով տեսանելի են ու դրանցից շատերը բացահայտված և ուսումնասիրված չեն նույնիսկ գիտության կողմից: Բազմիցս ասել եմ, որ կարծում եմ չկա լուծում: Մարդը իր գոյության ընթացքում միևնույնն է բացասաբար է ազդում միջավայրի վրա: Եթե ուզում ենք չաղտոտել միջավայրը նախ մեզ` մարդկությանը պիտի վերացնենք:

Իսկ ես կոնկրետ գործողությունների չեմ դիմում բարելավելու շրջակա միջավայրս, բայց ինքս աշխատում եմ ձեռքիս աղբը փոխոցներում չթափելու և շրջապատիս մարդկանց նույնպես թույլ չեմ տալիս: Միայն այդքանով եմ կարողանում նպաստել շրջակա միջավայրի չաղտոտմանը: Բայց այդ աղբը վերջնականում նորից հայտնվում է ինչ-որ աղբանոցում, որն էլ իր հերթին աղտոտում է օդը:

No comments:

Post a Comment

Translate