Showing posts with label Էկոլոգիա. Show all posts
Showing posts with label Էկոլոգիա. Show all posts

Tuesday, May 31, 2016

ՀՀ էներգետիկան

Լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկիր` Հայաստանն այսօր տարածաշրջանում  էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։
2007-2011  թվականներին  հանրապետությունից արտահանվել է  մոտ  4  մլրդ Վտժամ էլեկտրաէներգիա։  ՀՀ  կառավարությունը  ոլորտի հետագա  զարգացման  նպատակով կատարել  է  մի  շարք  կարևոր  քայլեր  և  զգալի ներդրումներ։  
Հայաստանի  էլեկտրաէներգետիկան  հետխորհրդային՝  1990-ականների  դաժան  ճգնաժամից  հետո,  շնորհիվ  Մեծամորի  ատոմային  էլեկտրակայանի վերաբացմանմշտապես  ավելցուկային  հզորություն է  ունեցել։  Տարբեր գնահատականներով  Հայաստանի էներգետիկ  համակարգի  մոտ  80  տոկոսը  գտնվում է Ռուսաստանի  վերահսկողության տակ։

Բնօգտագործումն ու Բնապահպանությունը ՀՀ-ում

ՀՀ բնական պայմանները առանձնանում են իրենց հայկական լեռնաշխարհով, ջրագրական ցանցերով, բնական ռեսուրսներով, կենդանական  և բուսական աշխարհով։ 
Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր.
Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզ, որը ՓոքրԿովկասի կենտրոնական հատվածն է, Հրաբխային լեռնազանգվածների ու սարավանդների մարզ, որը կազմում է ՀՀ տարածքի 45%-ը, Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզ, որն ունի խիստ մասնատված մակերևույթ, խոր հովիտներ ու կիրճեր, սրակատար լեռնագագաթներ և Միջլեռնային իջվածքների ու գոգավորությունների մարզ, որտեղ լեռնաշղթաների միջև տարածվում են միջլեռնային գոգավորությունները։

Friday, January 29, 2016

Բնական աղետներ

1.Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

Երկրաշարժ
Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված  էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Ըստ իս երկրաշարժերը կարող են առաջանալ նաև ստորերկրյա դատարկությունից: Այդ դատարկությունը տարեց տարի ընդլայնվում է։ Օրինակ կարող ենք վերցնել փուչիկը, որի մեջ դատարկություն է։ Այն փնչում ես, փչում և այն շատ փչելու հետևանքով պայթում է և մի տեղից դուրս է գալիս այդ ամբողջ օդը։ Այսպես երկրակեղևն է, այն փակ է բոլոր  կողմներից և որոշ երևույթների և գործողություններից այնտեղ կուտակվում են նյութեր և դրանք անընդհատ կուտակվելով դառնում են մի ամբողջություն և մի տեղից դուրս գալիս:
Հին ժամանակ, երբ որևէ պնդումներ և ապացույցներ չկային մարդիկ տարբեր ձևով էին մտածում և տարբեր կարծիքներ արտահայտում: Սակայն ժամանակի ընթացքում ամբողջովին տրվեց երկրաշարժի առաջացման մասին ապացույցներ և դրանից պաշտպանվելու համար խորհուրդներ և ցուցմունքեր ինչն էլ օգնեց մարդկանց:

Էկոհամակարգերի հիմնախնդիրը


1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞

Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում էկոհամակարգեր, եթե վերցնենք ձևակերված սահմանումը ապա ` էկոհամակարգերը կենսաբանական համակարգեր են, որոնք կազմված են կենդանի օրգանիզմներից, իսկ ես  էկոհամակարգեր ասելով հասկանում եմ մի կանոնավոր համակարգ, որը տարբեր միջամտություներից հնարվոր է խախտի իր նորմալ գործառույթները: Հնարավոր է, որ իմ հասկացածը չի համընկնում սահմանման հետ, այնուամենայնիվ տարբեր երևույթներ տարբեր մարդիկ ընկալում են տարբեր ձևերով և հնարավոր է, որ այն չհամապատասխանի այդ երևույթի իրական նշանակությանը: Իսկ հիմա հասկանանք, թե որոնք են էկոհամակարգերի առանձնահատկությունները: Առաջին, եթե էկոհամակարգը մի ամբողջական համակարգ է, ապա այն անպայման պետք է փոխանակություն կատարի, քանզի առանց այդ փոխանակության չի կարող գոյություն ունենալ որևէ համակարգ: Ցանկացած երևույթ, հասկացություն, մարդը և նույնիսկ կենդանիները ունեն ինքնակարգավորման, ինքնակազմակերպման և զարգացման կարիք: Մարդու դեպքում դա կարող է տեղի ունենալ առաձին կամ մեկ ուրիշի օգնությամբ նույնը կենդանիների և որոշ երևույթների դեպքում: Սակայն հենց էկոհամակարգերի դեպքում դա տեղի է ունենում ինքնուրույն, և դա շատ կարևոր առանձնահատկություն է:

Tuesday, December 22, 2015

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1.   Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը: 
2.   Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
3.   Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
4.   Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:

5.   Ստեղծեք փոքրիկ  հոլովակ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ բնության հանդեպ վերաբերմունքը դեպի լավը կփոխվի (օգտագործում ենք բացառապես սեփական նկարած նկարներ ու վիդեոներ):

Երևի արդեն գիտեք ինչ պիտի ասեմ, որ ապրում եմ աղտոտված միջավայրում, շուրջ բոլորս չկա մի բան, որի մեջ քիմիական միջամտումներ չլինեն: Ամեն ինչ թունավոր է, ուղղակի կարծում եմ մեր օրգանիզմն արդեն իմունիտետ է ձեռք բերել այդ քիչ չափով թույնի ներմուծումից իմ ու մյուս բոլորի օրգանիզմ: Ծանոթ եմ քիմիական, ֆիզիկական ու կենսաբանական, ինչպես նաև սննդի աղտոտման տեսակներին: Կփորձեմ խոսել սննդի աղտոտումից, քանի որ ուտելիքը ամենաառաջնային աղտոտվածն բանն է, որը ուղղակիորեն մտնում է մեր օրգանիզմ, ու նույն կերպ՝ ուղղակիորեն ու փաստացի քայքայում է այն:

Sunday, June 14, 2015

Կենսոլորտի պահպանումը

Կենսաբանական ռեսուրսները պահպանելու և վերականգնելու առաջին ուղղությունը կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանումն ու վերականգնումն է: Կարևոր նշանակություն ունի որսահանդակների պահպանումը, այսինքն՝ այն վայրերի, որտեղ կենդանիների գոյության բնական պայմանները նպաստավոր են:
Երկրորդ կարևոր պայմանը որսի կարգավորումն է: Դա նշանակում է, որ որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակիժամկետներում որոշակիքանակով, իսկ առանձին դեպքերում պետք էընդհանրապես արգելվի:

Translate