Friday, January 29, 2016

Բնական աղետներ

1.Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

Երկրաշարժ
Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված  էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Ըստ իս երկրաշարժերը կարող են առաջանալ նաև ստորերկրյա դատարկությունից: Այդ դատարկությունը տարեց տարի ընդլայնվում է։ Օրինակ կարող ենք վերցնել փուչիկը, որի մեջ դատարկություն է։ Այն փնչում ես, փչում և այն շատ փչելու հետևանքով պայթում է և մի տեղից դուրս է գալիս այդ ամբողջ օդը։ Այսպես երկրակեղևն է, այն փակ է բոլոր  կողմներից և որոշ երևույթների և գործողություններից այնտեղ կուտակվում են նյութեր և դրանք անընդհատ կուտակվելով դառնում են մի ամբողջություն և մի տեղից դուրս գալիս:
Հին ժամանակ, երբ որևէ պնդումներ և ապացույցներ չկային մարդիկ տարբեր ձևով էին մտածում և տարբեր կարծիքներ արտահայտում: Սակայն ժամանակի ընթացքում ամբողջովին տրվեց երկրաշարժի առաջացման մասին ապացույցներ և դրանից պաշտպանվելու համար խորհուրդներ և ցուցմունքեր ինչն էլ օգնեց մարդկանց:

 2.Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառներըբացահայտելով մարդկային         գործոնի դերըհնարավորության դեպքում բերելով օրինակներ:

Երկրաշարժը լինում է բնածին և տեխնածին: Բայց իմ կարծիքով բնածին էլ միևնույն է առաջանում է մարդկանց պատճառով: Մարդիկ հավանաբար ամեն օր աշխարհի տարբեր ծայրերից արդյունաբերություններ են անում։ Հենց օրինակ ածխի արդյունաբերությունը կամ նավթի։ Նրանք ստորոտը փորելով հատուկ մեքենաներով այնտեղից արդունահանում են իրենց պետք եկած նյութերն ու արդյունքում առաջացնում դատարկություն։ Իսկ այն ինչ դատարկ է, այն կայուն չէ՝ հիմք չունի։ Այս ամենը հանգեցնում է ավերիչ երկրաշարժերի առաջացման, իսկ երկրաշարժն էլ կարող է բերել մեկ այլ աղետ, ցունամի, այսպիսով մարդկանց սխալների պատճառով տուժվում են հենց իրենք մարդիկ:
3.Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:
Աղետները մեծ ազդեցություն ունեն մարդկանց վրա և ոչ միայն մարդկանց վրա: Օրինակջրհեղեղը ջրի տակ է անցկացնում ամբողջ բնությունը,ամբողջովին վերացնելով այնհրաբուխըայն նույնպես վերացնում ամեն ինչԳուցե ավել կամ պակաս    վնաս են հասցնումբայց ցանկացած աղետ պարտադիր վնաս է հասցնում , հակառակ դեպքում այն չէր անվանվի աղետ: Եվ կա ևս մեկ այլ հարց, մեկ աղետ կարող է բերել և հանգեցնել ուրիշ աղետի, իսկ երկու աղետ միանգամից բերում է մարդկային մեծ զոհեր, էլ չեմ խոսում բնության վնասների մասին:

4.Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 
Կարծում եմ ամենակարևորը հետևողականություն է: Պետք է ավելի վերահսկենք մեր բոլոր քայլերը: Մի չնչին քայլ կարող է բերել մեծ աղետներ և հետևանքները լինեն անխուսափելի:


No comments:

Post a Comment

Translate