Tuesday, May 31, 2016

ՀՀ էներգետիկան

Լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկիրՀայաստանն այսօր տարածաշրջանում  էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։
2007-2011  թվականներին  հանրապետությունից արտահանվել է  մոտ  4  մլրդ Վտժամ էլեկտրաէներգիա։  ՀՀ  կառավարությունը  ոլորտի հետագա  զարգացման  նպատակով կատարել  է  մի  շարք  կարևոր  քայլեր  և  զգալի ներդրումներ։  
Հայաստանի  էլեկտրաէներգետիկան  հետխորհրդային՝  1990-ականների  դաժան  ճգնաժամից  հետո,  շնորհիվ  Մեծամորի  ատոմային  էլեկտրակայանի վերաբացմանմշտապես  ավելցուկային  հզորություն է  ունեցել։  Տարբեր գնահատականներով  Հայաստանի էներգետիկ  համակարգի  մոտ  80  տոկոսը  գտնվում է Ռուսաստանի  վերահսկողության տակ։

Էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը ստացվում  է  ՀԷԿ-երից  ու  նաև  ատոմակայաններից։  Իսկ այլընտրաքային  էներգիա  ստանում  են  քամուց,  ջրից, արևից։  Ամբողջ  աշխարհի համար  առաջնային  խնդրի  «աղտոտում՝  ջրի  աղտոտում, ջերմային  աղտոտում» պատճառն  է  նաև  էլեկտրաէներգիան։ 
Մեզնից  յուրաքանչյուրը պիտի  գիտակցի,  որ  ամեն  բան  պետք  է  օգտագործվի խնայողաբար,  որովհետև  աշխարհում  ոչինչ  անսպառ  չէ, իսկ, եթե մի բան նորմայից շատ է կամ քիչ,  այնուամենայնիվ  թողնում է  իր  վատ  հետևանքը։   Էլէկտրաէներգիան նույնպես պիտի օգտագործվի  խնայողաբար։  
Օրինակ տանը կամ թեկուզ դպրոցում, եթե կա բնական արևի լույսը, ապա ինչու միացնել ու վատնել էլեկտրաէներգիան, կամ տան բոլոր լույսերը միացրած պահել: Եթե հնարավորություն կա, պիտի ամեն կերպ փորձել քչացնել էլեկտրաէներգիայի ծախսը, կամ փորձել օգտագործել այնպիսի լույսի աղբյուրներ, որոնք քիչ են ծախսում էլեկտրաէներգիան: 

No comments:

Post a Comment

Translate