1.
Ինչպիսի միջավայրում ենք
ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը:
2.
Ինչպես է ազդում շրջակա միջավայրը
ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ
օրինակներով:
3.
Ինչպես եք պատկերացնում
շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ
դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
4.
Ինչ ես անում դու, որպեսզի
բարելավես շրջակա միջավայրի որակը:
5. Ստեղծեք
փոքրիկ հոլովակ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ բնության հանդեպ
վերաբերմունքը դեպի լավը կփոխվի (օգտագործում ենք բացառապես սեփական նկարած
նկարներ ու վիդեոներ):
Երևի
արդեն գիտեք ինչ պիտի ասեմ, որ ապրում եմ աղտոտված միջավայրում, շուրջ բոլորս չկա
մի բան, որի մեջ քիմիական միջամտումներ չլինեն: Ամեն
ինչ թունավոր է, ուղղակի կարծում եմ մեր օրգանիզմն արդեն իմունիտետ է ձեռք բերել
այդ քիչ չափով թույնի ներմուծումից իմ ու մյուս բոլորի օրգանիզմ: Ծանոթ եմ
քիմիական, ֆիզիկական ու կենսաբանական, ինչպես նաև սննդի աղտոտման տեսակներին:
Կփորձեմ խոսել սննդի աղտոտումից, քանի որ ուտելիքը ամենաառաջնային աղտոտվածն բանն
է, որը ուղղակիորեն մտնում է մեր օրգանիզմ, ու նույն կերպ՝ ուղղակիորեն ու փաստացի
քայքայում է այն:
