Նա տանում է խորը, մի մութ անկյուն,
որտեղ լույս չկա, բացակայում է, չես տեսնում: Ուզում ես խորանալ, բայց չկա ոչինչ, չես
գտնում փնտրածդ: Փորձում ես զգույշ իջնել սանդուղքով, ոտքերիդ թաթերով զգալով դրանք:
Եվ իջնում ես չտեսնելով, թե ինչ է քեզ սպասվում աստիճաններից հետո: Բայց իջնում ես
աչքերդ ճպճպացնելով ու ակընկալելով, որ ամեն ամուր թարթելուց հետո կտեսնես անլույս
դիմացդ:
Իսահակյանի կոնկրետ մի ստեղծագործություն՝
«Շիդհարը» ինձ բավականին երկար մտածելու տեղիք տվեց: Ոչ թե միտք, որի մեջ խորանամ,
այլ պատմվածք, որ մտածեմ ու գտնեմ միտքը, իմաստը: Այստեղ անընդհատ նշվում է «Անցան
դարեր, ու եկավ վաղը»: Իսկ ինչպե՞ս էր Շիդհարը դարեր քայլում, ու դարերի մեջ գտնում
վաղը: Եվ բոլորը պատասխանում էին՝ «Մեր պապերի պապերի պապերը և էլի առաջ…»:
