Նա տանում է խորը, մի մութ անկյուն,
որտեղ լույս չկա, բացակայում է, չես տեսնում: Ուզում ես խորանալ, բայց չկա ոչինչ, չես
գտնում փնտրածդ: Փորձում ես զգույշ իջնել սանդուղքով, ոտքերիդ թաթերով զգալով դրանք:
Եվ իջնում ես չտեսնելով, թե ինչ է քեզ սպասվում աստիճաններից հետո: Բայց իջնում ես
աչքերդ ճպճպացնելով ու ակընկալելով, որ ամեն ամուր թարթելուց հետո կտեսնես անլույս
դիմացդ:
Իսահակյանի կոնկրետ մի ստեղծագործություն՝
«Շիդհարը» ինձ բավականին երկար մտածելու տեղիք տվեց: Ոչ թե միտք, որի մեջ խորանամ,
այլ պատմվածք, որ մտածեմ ու գտնեմ միտքը, իմաստը: Այստեղ անընդհատ նշվում է «Անցան
դարեր, ու եկավ վաղը»: Իսկ ինչպե՞ս էր Շիդհարը դարեր քայլում, ու դարերի մեջ գտնում
վաղը: Եվ բոլորը պատասխանում էին՝ «Մեր պապերի պապերի պապերը և էլի առաջ…»:
Շիդհարը մարդկանց էր անվանում խելագար,
մարդիկ նրան, իսկ ես չգիտեմ: Դե առաջին հայացքից Շիդհարին պիտի խելագար անվանեմ, որովհետև
դարեր մարդ չի կարող ապրել, գոյություն ունենալ, այդ էլ հերիք չէ, քայլել ու ճամփորդելով
հասնել վաղվա եկած նոր խելագարության: Ու հիմա մտքերս որոնման մեջ են, ես փորձում եմ
հասկանալ Շիդհարին: Կամ Իսահակյանը ի՞նչ էր ուզում այս պատմվածքով ասել: Միգուցե մտածելն
անիմաստ է, և պատասխանը այնքան պարզ է, որ բոլորը կարող են ասել ու բացատրել:
«Երջանկության իմաստը»: Այստեղ Ծերուկ
դերվիշը անքուն ու կանգուն գիշերներ է անցկացնում Սֆինքսի առջև կանգնած, իր հարցին
(թե ինչ է երջանկության իմաստը) պատասխանի ողորմության ակնկալիքով: Եվ, երբ Սֆինքսը
վերջապես պատասխանում է, նրա վերջին ասած միտքն էլ լինում է. «չպետք
է զգալ,
չպետք է խորհել,
չպետք է
կամենալ, այլ միայն
քարանա՜լ, քարանա՜լ,
քարանա՜լ…»: Որպիսի երջանիկ լինես: Սֆինքսի քարանալ ասելու
իմաստն իմ կարծիքով այն էր, որ երբ սառում ես, քարանում, ու զգում պահի արժեքը, կյանքի
հունը, այնժամ գնահատում ես ժամանակդ ու ունեցածդ երջանկությունը, որն ակընթարթներ
է տևում ու խաբուսիկ է: Քարանում ես, որպիսի լռության մեջ փորձես ճիշտ ժամանակին որսաս
նրան, քանի եկել է:
No comments:
Post a Comment