Showing posts with label Հայոց լեզու և գրականություն. Show all posts
Showing posts with label Հայոց լեզու և գրականություն. Show all posts

Thursday, May 19, 2016

Ամփոփիչ աշխատանք հայոց լեզվից

1.Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողած տեղերում պետք է լինի միևնույն
տառը (փակագծում նշվածներից որևէ մեկը).

1) անաՉառ, զղՋալ, չղՋիկ (ջ կամ չ)
2) ելևԷջ, վերԵրկրյա, միջօրԵ (է կամ ե)
3) հաՓշտակել, հղՓանալ, շերեՓուկ (բ կամ փ) 
4) զաՎթիչ, թաՎշյա, սՖինքս (վ կամ ֆ)

Thursday, February 25, 2016

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ է։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսիք են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Saturday, January 23, 2016

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ .Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր:
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։
Երբ 1870 - ին մահանում է Խաչիկ էֆենդին, մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների, Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ: Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում: Այստեղ Զոհրապն իր առաջին գրական նախափորձերն է գրառում` բանաստեղծություններ, շարադրություններ:

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 - ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր, սակայն իրեն դրսևորեց կարծես ազգի ճակատագրով մտահոգված անհատ: 1880-ական թթ․ սկզբներին, մտնելով հրապարարակախոսական ասպարեզ, Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից։

Thursday, December 10, 2015

Իսահակյան. ո՞ւր է տանում

Նա տանում է խորը, մի մութ անկյուն, որտեղ լույս չկա, բացակայում է, չես տեսնում: Ուզում ես խորանալ, բայց չկա ոչինչ, չես գտնում փնտրածդ: Փորձում ես զգույշ իջնել սանդուղքով, ոտքերիդ թաթերով զգալով դրանք:
Եվ իջնում ես չտեսնելով, թե ինչ է քեզ սպասվում աստիճաններից հետո: Բայց իջնում ես աչքերդ ճպճպացնելով ու ակընկալելով, որ ամեն ամուր թարթելուց հետո կտեսնես անլույս դիմացդ:

Իսահակյանի կոնկրետ մի ստեղծագործություն՝ «Շիդհարը» ինձ բավականին երկար մտածելու տեղիք տվեց: Ոչ թե միտք, որի մեջ խորանամ, այլ պատմվածք, որ մտածեմ ու գտնեմ միտքը, իմաստը: Այստեղ անընդհատ նշվում է «Անցան դարեր, ու եկավ վաղը»: Իսկ ինչպե՞ս էր Շիդհարը դարեր քայլում, ու դարերի մեջ գտնում վաղը: Եվ բոլորը պատասխանում էին՝ «Մեր պապերի պապերի պապերը և էլի առաջ…»:

Ճակատագիր. որքանն ենք ընտրում, որքանն են մեր փոխարեն ընտրել

Ճակատագիր: Ճակատագի՞ր: Իսկ ի՞նչ է ճակատագիրը: Կա այդ ճակատագիր ասվածն ընդհանրապես: Չկա երևի՝ կարծում եմ:
Առաջ (մոտ 2-3 տարի առաջ) մտածում էի թե ինչ անում եմ, ինչպես անում, ինչպես մտածում եմ, ինչպես կամ ու գոյատևում եմ, դա իմ փոխարեն որոշված է ու որոշվում է ամեն վայրկյան: Իսկ դա ինձ անընդհատ մտածելու տեղիք էր տալիս, ու ես ջղայնանում էի այդ փաստից: Բայց չէ, դա փաստ չի: Միշտ մտածում էի, որ ես հիմա որոշում եմ այս ճամփով գնալ, աջ քայլել թե ձախ՝ դա իմ որոշումը չէ, այլ մեկը իմ փոխարեն որոշել է, որ ես պիտի ուղիղ ճամփով գնամ: Հետո հասկացա, որ իզուր եմ այդպես մտածում ու ինձ տանջում էդ մտքերից, որովհետև ոչ ոք չի ասել, թե կա ճակատագիր միանշանակ: Ամեն ոք հավատում է ճակատագրին կամ չի հավատում: Իսկ ես չեմ հավատում:

Translate