Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ
.Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝
Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր:
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է
Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։
Երբ 1870 - ին մահանում է Խաչիկ էֆենդին,
մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների,
Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ: Եղբայրները ուսումը շարունակում
են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում: Այստեղ Զոհրապն իր առաջին գրական
նախափորձերն է գրառում` բանաստեղծություններ, շարադրություններ:
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ
1878 - ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած
«Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր, սակայն իրեն դրսևորեց
կարծես ազգի ճակատագրով մտահոգված անհատ: 1880-ական թթ․ սկզբներին, մտնելով
հրապարարակախոսական ասպարեզ, Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից։
1883 թ. նա հրատարակում է Ասիական
ընկերության «Երկրագունտ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ:
1885 թ.
հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը` «Անհետացած սերունդ մը» վերնագրով:
1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով:
1888 թ. Զոհրապն ամուսնանում է Կլարա
Յազըչյանի հետ:
1889 թ. ծնվում է Զոհրապի անդրանիկ
որդին, Լևոնը , 1891-ին, ավագ դուստրը՝ Դոլորեսը։ 1892 թ․կրտսեր որդին՝ Արամը և
1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն:
1892 թ. Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում
է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը: 1893 - ին հանդեսը դադարում է
լույս տեսնել։
Զոհրապի գրական գործունեությունը բուռն
վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին «Արևելք»
օրաթերում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը: Իր գրական
ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթ․։ Այս շրջանում Զոհրապը
գրել է երկրորդ անավարտ վեպը։
Կոստանդնուպոլսում Զոհրապը, որպես
իրավաբան-փաստաբան, հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով
ֆրանսերենին, շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին
դատարանում:
Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան
թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը: Օգտվելով այդ հանգամանքից, ռուս
օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն մուտք գործելու
իրավունք:
1908 թ․Զոհրապն ընտրվեց թուրքական
Պառլամենտի պատգամավոր։
Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև
ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի
Թուրքիայում ապրելու ապահով կյանքի երաշխիքն էր: Սակայն սկսվեց Առաջին
համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա: Թուրքիայի համար ստեղծվեցին
նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար: Ջերբակալեցին
ամբողջ հայ մտավորականությանը։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին: Նրան էլ սպասվում
էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր հայրենակիցներին:
1915 թ․ հուլիսին աքսորի ճանապարհին
սպանվեց Գրիգոր Զոհրապը:
Զոհրապի «Զաբուղոնը» պատմվածքում
նկարագրվում է հերոսի զարհուրելի արարքների մասին։ Նրա սիրած աղջիկը Վասիլիկն էր,
ում Զաբուղոնը իմ կարծքով սիրում էր, ինչը չէի ասի Վասիլիկի մասին։ Նա
ոստիկանությանը հանձնեց Զաբուղոնին ու հրաժարվեց նրանից։ Իսկ եթե հաշվի չառնենք
Զաբուղոնի բացասական կերպարը, ապա նա բազմաթիվ փորձեր կատարելով վերջապես փախչում
է բանտից ու գնում իր սիրուհու մոտ։ Սակայն Վասիլիկը արդեն ուրիշին էր գտել ու
Զաբուղոնը իր աչքերով տեսնում է նրան ուրիշ տղամարդու գրկում։ Ի զարմանս ինձ նա
ոչինչ չի պլանավորում։ Վրե՞ժ, չէ։ Նա նույնիսկ չի երևում նրանց աչքին, երևի
ներսում արդեն ամեն ինչ փշրվում է, երևի հրաժարվում է Վասիլիկից։ Ոչ մի դաժան
պլաններ չի մշակում սիրած աղջկան ու նրա նոր կողակցին դժբախտացնելու համար, այլ
գնում ու նորից գլուխը կախ վերցնում է իր անազատությունն ու չորս պատերի աննպատակ
կյանքը։
No comments:
Post a Comment