Showing posts with label Գրիգոր Զոհրապ. Show all posts
Showing posts with label Գրիգոր Զոհրապ. Show all posts

Saturday, January 23, 2016

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ .Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր:
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։
Երբ 1870 - ին մահանում է Խաչիկ էֆենդին, մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների, Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ: Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում: Այստեղ Զոհրապն իր առաջին գրական նախափորձերն է գրառում` բանաստեղծություններ, շարադրություններ:

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 - ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր, սակայն իրեն դրսևորեց կարծես ազգի ճակատագրով մտահոգված անհատ: 1880-ական թթ․ սկզբներին, մտնելով հրապարարակախոսական ասպարեզ, Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից։

Translate