Tuesday, December 22, 2015

Այս ֆիլմի միտքը

Ճամբարային առաջին օրը կինոդիտում էին կազմակերպել: Քանի որ, ազատ ընտրության ժամ էր, պատահաբար հայտնվեցի այնտեղ, որտեղ արդեն սկսել էր ֆիլմը: Արագ տեղավորվեցի ու սկսեցինք կամ շարունակեցինք դիտել: Առաջին հայացքից էլ հետաքրքիր թվաց: Դե ինչ թաքցնեմ` եթե հերոսները ինձ դուր են գալիս և հաճելի տեսք ունեն ուրեմն ֆիլմն էլ է սկսում կամաց-կամաց դուր գալ: Բայց դա կապ չունի ֆիլմի իմաստի դուր գալու հետ:

Նայում էի, ու չէի մտածում դասասենյակից դուրս գալու մասին: Դե լինում են չէ՞ ֆիլմեր, որ ուզում ես կիսատ թողնել, որովհետև միտքը դուրդ չի գալիս, կամ թեկուզ և դերասանները: Այս ֆիլմը, որի անունը «Կրթություն» էր, այդպիսին չէր: Ճիշտ է, միանգամից չհասկացա, թե ինչպես են դեպքերը զարգանալու, որովհետև ամենասկզբում ֆիլմի անվանումը չգիտեի: Բայց արդեն մեկ երկու հայացքներից (հերոսների) հասկացա, որ դեպքերը զարգանալու են սիրային ուղով:


Բոլորիս համար էլ, բացի կրթությունից ավելի հետաքրքիր ու մեզ համար հոգեհարազատ զբաղմունքներ կան: Ամեն մեկը կապված է դրանցից մեկի հետ, անկախ նրանից դրանք լավ, թե վատ ասպարեզներ են: Համաձայն եմ, երբեմն կրթությունը ձանձրալի է, բայց ֆիլմից հետո իմացությունս էսպես ասած հաստատվեց: Այն է, որ խելացի, կամ ավելի տիպիկ բնութագիր տալու համար կասեմ «խելոք» մարդը պիտի կրթված լինի: Էական չէ, թե կիմանա ինչ-որ գրողի վեպ թե քիմիայի ինչ-որ բաժին: Էականն այն է, որ այս քաոսի մեջ նա գտնի իրեն ու չլուծվի հասարակության ազդեցիկ զանգվածի ազդեցության մեջ:
Ֆիլմի գլխավոր հերոս Ջենին անցավ այս ուղով, ու գտավ իրենը: Կամ կասեմ այն ինչ ինքը պետք է աներ իր տարիքում: Ես չեմ ուզում, և չեմ էլ սիրում սահմանափակումներ դնել, ու չեմ ասում, թե նա պիտի շփվեր միայն իր հասակակիցների հետ և միայն դպրոցի: Բայց այս դեպքում նա ոչ թե շփվում էր, այլ իրեն մի քանի տարի մեծացրել էր, հոգեպես ու թերմտածողությամբ, ցանկանալով նմանվել իր նոր «ընկերներին»:

Այստեղ ես բախվեցի բավականին շատ հակասությունների` առաջին հայացքից չնչին բան թվացող: Օրինակ` ինձ դուր չեկավ այն միտքը, որ դպրոցի ղեկավարությունը իրավունք ունի խառնվելու սովորողի անձնական կյանքի մեջ և պարտադրաբար փորձի իրենը թելադրել:
Մյուս հակասություններս կապված էին աղջկա` Ջենիի մտածելակերպի հետ, որը բնական է պետք է լիներ:


Ուրախացա այն բանից, որ ֆիլմի վերջում աղջիկը կոտրված չմնաց ինչ-որ մութ սենյակի, ինչ-որ մութ անկյունում: Այլ գիտակցեց ամեն ինչ, պայքարեց հասնելու համար իր նպատակին: Օր ու գիշեր տանջվեց ու վերջապես նպատակին հասավ: Ես սյուժեն չպատմեցի, որ, եթե Ձեզ հետաքրքրեց իմ կիսվածը, ապա դուք անձամբ դիտեք և կարծիք կազմեք ու հետևություններ անեք: Եթե իհարկե հետևություններն արդեն չեն արվել: 

No comments:

Post a Comment

Translate