Wednesday, January 13, 2016

Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա

Ամենատարածված վնասակար սովորություններից մեկը հանդիսանում է ծխելը:
Չնայած մեծ թվով մարդիկ գիտեն ծխելու վնասակար լինելու մասին, բայց քչերն են, որ գիտակցում են:
Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4200 տեսակի տարբեր նյութեր, որոնցից մոտ 200 վտանգավոր են մարդու օրգանիզմի համար: Դրանցից առավել վտանգավոր են նիկոտինը, ածխածնի օքսիդը, բենզպիրենը, խեժը, մի շարք ծանր մետաղներ, ռադիոակտիվ նյութեր և այլն, որոնք ունեն քաղծկեղածին ազդեցություն մարդու օրգանիզմի վրա: Ծխախոտի ծխի տոքսիկ ազդեցության մոտ 1/3 բաժին է ընկնում նիկոտինին: Նիկոտինը օրգանիզմում վնասազերծվում է լյարդում, երիկամներում , թոքերում, բայց դրա քայքայման արդյունքում առաջացած նյութերը օրգանիզմից հեռանում են ծխելուց 10-15 ժամվա ընթացքում:

Ծխախոտը վնաս է հասցնում գրեթե բոլոր օրգաններին և օրգան համակարգերին: Ծխող մարդկանց մոտ ի համեմատ չծխողների, մի քանի անգամ ավելի հաճախ են հանդիպում քաղծկեղային հիվանդությունները: Ծխողների մոտ թոքի քաղծկեղից մահանալու ռիսկը մոտ 22 անգամ ավելի բարձր է, քան չծխող անձանց մոտ: Այն բարձրացնում է նաև շրթունքների, բերանի խոռոչի ըմպանի, կերակրափողի չարորակ նորագոյացությունների առաջացման ռիսկը:


Սիստեմատիկ ծխողների մոտ զարգանում են սիրտ-անոթային համակարգի բազմաթիվ ախտահարումներ (զարկերակային ճնշման բարձրացում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ, ուղեղային արյան շրջանառության խանգարումներ):
Ծխախոտը վնասում է նաև մարսողական համակարգը նպաստելով կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղու էրոզիաների, խոցի, ինչպես նաև գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության առաջացմանը:
Ծխելը ոչ միայն սարսափելի է ծխողի առողջության համար, այլ նաև շրջապատի համար: Այս դեպքում շրջապատը հանդիսանում է պասիվ ծխող: Ուստի կարոլի է ասել որ այն ոչ թե ինդիվիդուալ «հիվանդություն» է, այլ սոցիալական:

Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա, հիմնականում պայմանավորված է
ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործամ հետևանքներով և սպասվում է որ ապագայում այդ մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա։

Համաճարակաբանական ուսումնասիրությունը հիմնականում կենտրոնացել է թութունի ծխելու վրա, որն ուսումնասիրվել է ավելի քան սպառման որևէ այլ ձև։
Թութունը նաև ծայրամասային անոթային հիվանդության և հիպերլարվածության պատճառ է դառնում, որոնք առաջանում են թութունի հետ շփման ժամանակից և դեղաբաժնից։ Ավելին՝ թութունով լցրած ծխախոտների միջի ավելի բարձր ձյութի (tar) բաղադրությունը ավելացնում է վերը նշված հիվանդությունների ռիսկը:

Ծուխը պարունակում է քանի քաղցկեղածին պիրոլիտ արտադրանքներ, որոնք միանում են ԴՆԹ-ին և շատ ծագումնաբանական մուտացիաների պատճառ դառնում։ Ավելի քան 19 ճանաչված քաղցկեղածին գոյություն ունեն ծխախոտի ծխի մեջ։ Թութունը նաև պարունակում է նիկոտին, որը հույժ կախվածություն առաջացնող փսիխոակտիվ քիմիական նյութ է։ Թութուն ծխելիս նիկոտինը ֆիզիկական և հոգեբանական կախվածություն է առաջացնում։ Թութունի օգտագործումը հղի ծխողների միջև վիժման նշանակալի գործոն է, ինչպես նաև պտղի համար այլ առողջական սպառնալիքների պատճառ կարող է դառնալ, ինչպիսին են վաղաժամ ծնունդը և ծնունդի ժամանակ ցածր կշռի, և մանկան հանկարծակի մահվան համախտանիշի ռիսկը 1.4-ից 3 անգամ ավելացնում է։ Նորածնունդ առնետներով  կատարած հետազոտությունների արդյունքը ցույց է տալիս, որ արգանդում ծխախոտի ծխի հետ շփվելը պակասեցնում է պտղի ուղեղի ունակությունը՝ ճանաչելու թերթթվածնային (hypoxic) պայմանները, այդպիսով բարձրացնելով պատահական շնչահեղձության ռիսկը։ Սեռական անկարողության երևույթը մոտավորապես 85% ավելի բարձր է արական սեռի ծխողների մոտ համեմատ ոչ ծխողների:

Որպես լրացուցիչ տեղեկություն,այստեղ կառանձնացնեմ այն դեղանյութերը, որոնք կարող են քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ:

Քիմիական միացությունը      |         Ախտահարվող օրգան կամ համակարգ
1. Ցիկլոսպորին                       --   Ավշային համակարգ
2. Ազաթիոպրին                      --   Ավշային համակարգ, մաշկ
3. Տամօքսիֆեն                        --   Արգանդ
4. Էստրոգեններ                     --   Արգանդ (նաև կաթնագեղձ)
5. Ստերոիդային                    --   Արգանդ (նաև կաթնագեղձ)
էստրոգեններ
6. Դիէթիլսթիլբէսթրոլ          --   Արգանդի վզիկ/հեշտոց, ձվարաններ, կաթնագեղձ          
7. Ոչ ստերոիդային              --   Արգանդի վզիկ/հեշտոց, ձվարաններ, կաթնագեղձ
էստրոգեններ                              (նաև արգանդ)
8. 1,4-բութանդիոլ                 --   Արյունաստեղծ համակարգ
դիմեթանսուլֆոնատ
9. 1-(2-քլորէթիլ)                    --   Արյունաստեղծ համակարգ
-3-(4-մեթիլցիկլոհեքսիլ)
-1-նիտրոզո-միզանյութ
10. Թիոսուֆլան                    --   Արյունաստեղծ համակարգ
11. Թիոֆոսֆամիդ                --   Արյունաստեղծ համակարգ
12. Քլորամբուցիլ                  --   Արյունաստեղծ համակարգ
13. Մելֆալան                        --   Արյունաստեղծ համակարգ
14. Քլորնաֆթիզին               --   Միզապարկ
(N, N-բիս(2-քլորէթիլ)
-2-նաֆթալամին)
15. Ցիկլոֆոսֆամիդ             --   Միզապարկ, արյունստեղծ համակարգ
16. Ֆենացետին                    --   Միզապարկ, երիկամներ

Աղբյուրներ ՝ 1, 2, 3.

No comments:

Post a Comment

Translate