Wednesday, December 2, 2015

Սարսափ ֆիլմերի ազդեցությունը

Ամեն տարի սարսափ ֆիլմերի սիրահարների թիվն աճում է: Իսկ վերջին տարիներին, դրանց դիտումը հասել է   65%-ի:
Բնականաբար սարսափ ֆիլմերը ազդում են մարդու հոգեբանության վրա:
Կենտրոնանալով ենթագիտակցության վրա, սարսափ ֆիլմերը արդյունավետ ազդում են մարդու ցանկությունների, վախերի, տագնապների, մարդկային անձի մութ կողմերի վրա:

Դեռահասներն հաճախ մեթոդներ են վերցնում այդպիսի ֆիլմերից: Օրինակ Չինաստանում արգելել են դիտել Дневники смерти, Звонок, и Звонок-2 ֆիլմերը, քանի որ ավելացել է բռնությունների թիվը և ֆիլմերի հերոսների վարքագծի կրկնօրինակումը դեռահասների մոտ:  Ռուսաստանում նույնպես դեպք է գրանցվել, երբ դեռահասների մի խումբ, լինելով վամպիռների ֆիլմի ազդեցության տակ, աղջկան առևանգել են անտառ, իսկ հետո սպանել և արյունը խմել:


Ուսումնասիրությունները պարզել են, որ բռնության տեսարաններով ֆիլմերի դիտումը ազդում է ոչ միայն հոգեբանության, այլ նաև ֆիզիկականի վրա: Մի քանի կամավորների առաջարկել են դիտել 3 ֆիլմ` մելոդրամա, փաստագրական ֆիլմ և սարսափ: Ամեն սեանսից հետո կամավորներից արյան անալիզ են վերցրել: Արդյունքների համաձայն, մելոդրամա և փաստագրական ֆիլմերը ոչ մի ձևով չեն ազդել արյան վիճակի վրա, իսկ սարսափ ֆիլմից հետո արյունը եռում էր: Այդ մարդու մոտ հորմոնների քանակության կտրուկ աճ է նկատվել և հակամարմինների առաջացում արյան մեջ: Հակամարմինները պայքարում են վտանգի դեմ, բայց քանի որ մարդը ուշադրություն չի դարձրել , թե ինչ է կատարվում իր հետ և իր օրգանիզմում ու շարունակել է դիտել  ֆիլմը, ապա հակամարմինները սկսել են վտանգը փնտրել մարմնի ներսում ու պայքարել դրանց դեմ:

Նաև կան սարսափ ֆիլմերի հոգեբանական տեսակներ, այսինքն առանց բռնությունների կամ էլ նվազագույն չափով: Օրինակ ֆիլմ, որտեղ նկարահանված է դասարական հերոսներից Սթիվեն Քինգը, կամ ցանկացած այլ ֆիլմ, որտեղ չկա արյունոտ տեսարաններ:

Տեղհասի համալսարանում նույնպես ուսումնասիրել են սարսափ ֆիլմերի ազդեցությունը մարդու հոգեկանի ու նրա ագրեսիվության վրա և հանգել են մի եզրակացության, որ որակով սարսափ ֆիլմերը հանդիսանում են մարդկանց նյարդերի մարզում: Ուսումնասիրության ղեկավար, կլինիկական հոգեբանության պրոֆեսոր Դեյվիդ Ռադն ասում է, որ սարթափ ֆիլմերի դիտումից հետո մենք հաճույք ենք ստանում, քանի որ մեր ուղեղը գիտակցաբար գնահատում է վտանգի առկայությունը: Հասկանալով, որ իրականության մեջ որևէ վտանգ չկա, դիտողը անհանգստացնող զգացում է ունենում ադրենալինի բացակայությունից: Նրա կարծիքով, նորից նույն վախի կրկնումը հանգեցնում է ուղեղի որոշակի <<սովորություններին>>:


Դեյվիդ Ռադն ասում է, որ օրգանիզմը դադարում է արձագանքել վտանգին, որն էլ կարող է անփոխարինելի օգնություն լինել ֆոբիաների և այլ հոգեբանական խանգարումների բուժման համար: Այսինքն, սարթափ ֆիլմերը կարող են օգտագործվել կլինիկական բժշկության մեջ: Սարսափներն ու բաևիկ ֆիլմերը կարևոր ֆունկցիա են կատարում. դրանք լավ հոգեթերապևտիկ միջոց են սեփական վախերը հաղթահարելու համար: Երբեմն, դրանք օգնում են ազատվել սթրեսից ու ագրեսիայից: Այսինքն կարելի է ասել, որ եթե տվյալ պահին ունեք որևէ ագրեսիա կամ սթրես, ապա սարսափ ֆիլերի օգնությամբ կարող եք ազատվել, բայց եթե չունեք ուրեմն տեղի կունենա հակառակ պրոցեսը: Սակայն, հատկապես զգայուն մարդկանց այդպիսի ֆիմեր նայել կլինիկական հոգեբանության պրոֆեսոր Դեյվիդ Ռադը խորհուրդ չի տալիս:

No comments:

Post a Comment

Translate