Wednesday, December 2, 2015

Ներշնչանք

Յուրաքանչյուր մարդ այս կամ այն չափով ներշնչվող է: Չներշնչվող մարդ գոյություն չունի: Մարդու ներշնչումը կարող է կախված լինել սեռից, տարիքից, ֆիզիկական վիճակից:
Բոլորին լավ հայտնի է, որ միևնույն  արարքը տարբեր մարդկանց կողմից տարբեր ձևով է գնահատվում: Օրինակ զուգընկերոջ տղամարդկային արժանիքների վերաբերյալ կնոջ ասած արահամարհական խոսքը մի տղամարդ քմծիծաղով կընդունի և անմիջապես կմոռանա այդ մասին, մյուսը կարող է խորապես վիրավորվել, կասկածել իր հնարավորությունների վրանրա մոտ առաջանա ընկճվածություն ու կսկսվի իմպոտենցիայի հոգեկան տեսակը:
Նման տեսակի թուլության բուժումը, երբ օրգանիզմում չկան ոչ մի տեսակ օրգանական խանգարումներ, հիմնված է ամենից  առաջ ներշնչանքի տարբեր մեթոդներով տղամարդու մոտ իր ուժերի նկատմամբ վստահության վերականգնման վրա: Ստացվում է, որ խանգարման պատճառը եղել է ներշնչանքը և հենց դա էլ հնարավորություն կտա ազատվել սեռական թուլությունից:



Բոլորովին պարտադիր չէ, որ ներշնչումը կատարվի բժշկի կողմից: Յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ ուժեղ կամք դաստիարակելու գիտակցական պրոցեսը: Նման պրոցեսն ստացել ինքնաներշնչում անվանումը: Ինքնաներշնչման ֆիզիոլոգիական էությունը հիմնված է այն բանի վրա, որ գլխուղեղի կեղևը կարծես մասնատված է հսկող և արգելակող մասերի: Օրվա ցանկացած ժամին գլխուղեղի կեղևի ինչ-որ մի մասը գտնվում է արգելակման վիճակի մեջ: Քնած ժամանակ այդպիսի մասերն ավելի շատ են, քան արթուն:

Ներշնչանքի ուժի մասին խոսում են անգամ հրաշքների չհավատացող բժիշկները: Լավատեսությունը, ճիշտ է, միշտ չէ, որ արդարացվում է, սակայն գնալով ավելի ու ավելի շատ են դառնում պնդումներն այն մասին, որ դրական ներշնչանքը շատ բան կարող է փոխել մարդու կյանքում: Իսկ ո՞վ չի ուզի առանց մեծ ջանքերի` միայն սեփական մտքերի օգնությամբ, հասնել հաջողությունների:
Շատ հաճախ ներշնչանքի ուժը կապում են տիեզերքի հետ: Ըստ այդ պնդման` ձեր ցանկություններն ու երազանքները կատարվում են շնորհիվ տիեզերքի ձգողականության եւ մտքի ուժի:  
Լսած կլինեք` «Եթե մի բան շատ ես ցանկանում, ամբողջ տիզերքն է նպաստում, որ այն կատարվի»:
Մարդիկ լեցուն են կյանքով, զգացմունքներով և ուժով: Նրանք ներշնչանքի անսպառ աղբյուր են: Ուշադիր եղեք՝ ովքեր են Ձեզ շրջապատում մետրոյում, խանութում, փողոցում կամ դպրոցում, դիտեք և ինչ-որ հետաքրքիր բան անպայման կնկատեք:
Շատ մարդիկ պնդում են, որ չնայած նրան, որ ամբողջ հոգով հավատում են իրենց երազանքի իրականացմանը եւ ներշնչում, որ հենց իրենց ուզածով է լինելու, միեւնույն է` չեն հասնում հաջողության, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հակառակ արդյունքն են ստանում:  Խնդիրն այն է, թե ինչի արդյունքում եք դուք ինչ-որ բան ցանկանում: Ձեր էներգիան կաշխատի ի օգուտ ձեզ, եթե դուք
իրոք այսպես ասած մաքուր սրտով դա ցանկանաք: Օրինակ, եթե որեւէ մեկը լավ վարձատրվող աշխատանք է գտել կամ սիրահարվել է, պետք չէ նախանձից դրդված նույնը ցանկանալ նաեւ ձեզ: Դուք պետք է ուրախ լիենք նրա համար և հավատաք, որպեսզի նրա պես հաջողակ ու երջանիկ լինեք:

Երբեմն, դուք կարող եք ընկնել չարախոսների ազդեցության տակ և երբ ամենից շատ եք հավատում ձեր երազանքի իրականացմանը, ինչ-որ բան կարող է խանգարել ձեզ, շեղել բուն նպատակից ու թերահավատություն առաջացնել ձեր մեջ: Բուն նպատակից շեղվելը նշանակում է, որ այն անմիջական կապ ունի Ձեր ներքին հավատի ու ցանկության հետ: Վստահեցնում եմ, որ այդ դեպքում Ձեր մեջ կկորի այդքան մեծ հավատը, ցանկությունն ու սպասելիքները: Երբ իրոք հավատում եք ու ուզում, որ Ձեր երազանքը իրականանա,հավատացեք պարդադիր չէ որ ընկերները, մոտիկները կամ հարազատները իմանան, պարտադիր չէ, որ այդ ամեն ինչի մասին դուք բարձրաձայն արտահայտվեք ու հաճախ կրկնեք որ հավատում եք: Ոչ, կարևորն այն է, որ դուք ներքուստ ամբողջ հոգով ու սրտով հավատաք ձեր նպատակին և ինքներդ ձեզ, ձեր իսկ ուժերին, իսկ երբ իրոք հավատաք դուք կսկսեք գործել դրանց հասնելու համար, նույնիսկ ենթագիտակցորեն: Կասկածամտությունը կարող է խանգարել ամեն ինչի: Միայն իրական ցանկությունն է, որ կանի այնպես, ինչպես դուք եք ուզում:
Պատմեմ մի դեպք, որ ներշնչանքի շնորհիվ մարդուն հաջողվել է նոպայից ձերբազատվել         (ոչ ընդմիշտ այլ տվյալ պահին): Իհարկե չեմ հերքում այն, որ մի շարք հիվանդություններով տառապող մարդիկ, օրինակ՝ քաղցկեղով հիվանդ մադիկ ներշնչանքի միջոցով բուժվում են, չնայած, այդ ամենին լուրջ չեմ վերաբերվում, քանի որ չգիտեմ թե ինչքանով են դրանք իրական:
Երկու ընկեր հաստատվում են հյուրանոցի համարներից մեկում: Ընկերներից մեկը տառապում էր հիվանդությամբ. նա հաճախ շնչահեղձ էր լինում: Կեսգիշերին հանկարծ հիվանդ ընկերն իր ընկերոջը հասկացնում է, որ իր մոտ սկսվել է հերթական նոպան և պետք է բացվեն պատուհանները: Մթության մեջ չկողմնորոշվելով` ընկերն արագ ջարդուփշուր է անում ապակին: Հիվանդը խորը շունչ է քաշում և զգում է օդի սառնությունը: Շնորհակալություն է հայտնում ևԱռավոտյան պարզվում է, որ կոտրվել է ոչ թե պատուհանի, այլ հայելու ապակին:


Աղբյուրներ` 

No comments:

Post a Comment

Translate