Saturday, October 29, 2016
Friday, September 23, 2016
Երկու աշխարհ
Մեկ-մեկ զարմանում եմ,
Ինչպես կլինի, որ հոգին զգա մի բան,
Տենչա մի բան,
Լացի ու ցավի մի բանի համար,
Իսկ դեմքը ժպտա,
Աչքերը փայլեն,
Մարմինը պարի,
Ու թվա, թե հեշտ է ամեն ինչ,
Կյանքը, անցնող մանկությունը,
Ու, առհասարակ, ապրելը այսպես։
Բոլորն էլ էսպես գնում ու գալիս,
Փողոցում քայլում են հանգիստ,
Բայց ոչ ոք չի տեսնում, թե ինչպես են մարդիկ
Զգում իրենց հոգում մի մեծ ծանրություն
Կամ երջանկություն,
Կամ էլ թե մի ուրիշ բան՝ կարևոր չէ, թե ինչ,
Բայց էն չեն ինչ երևում են,
Սուտ է ամեն ինչ։
Monday, September 12, 2016
Ես՝ որպես իմ կրթության կազմակերպիչ
Աշխարհում բնակվող մարդկանց մի ստվար մասը ստանում է կրթություն, և մեծ մասը ձգտում
է բարձրագույն կրթության։ Իհարկե, ոմանք նախընտրում են իրենց հնարավորությունների և
ընդունակությունների սահմաններում ապագայի ծրագրեր գծել, իսկ մի մասն էլ ուղղակի անհրաժեշտ
պայմանների բացակայության պատճառով զրկվում է այդ հնարավորությունից, ինչն առկա խնդիր
է, բայց ոչ մի հեռանկար չկա խնդրի լուծման համար։
Բայց այնուամենայնիվ կա կրթություն ու կան կրթական հաստատություններ։ Խոսքս վերաբերում
է Հայաստանի կամ գոնե Երևանի կրթական հաստատություններին։
Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և արդեն 12-րդ դասարան եմ։ Իմ համադասարանցիներից շատերին գիտեմ, ովքեր մեր կրթահամալիրում են դեռ պարտեզից, և շատերը չեն պատկերացնում կրթությունն ու կյանքը մեր դպրոցի պատերից (ապակիներից) դուրս, մեր միջավայրի անցուդարձից տարբեր։ Բայց ես ոչ միայն պատկերացնում եմ, այլ նաև եղել եմ դրա մեջ։ Ես սովորել եմ ևս մեկ դպրոցում՝ առաջինից մինչև 9-րդ դասարան։ Ես իմ կրթության կազմակերպիչը չէի համարվում և չէի կարող լինել։ Չգիտեի էլ դա ի՞նչ է, ինչպե՞ս է, կամ ընդհանրապես կարո՞ղ է լինել՝գաղափար չունեի։

Շատ ու շատ հանգամանքներում երբեմն խախտվում է ու պատ շարվում քո քայլերի, ստեղծարարության,
անձամբ գործելու հնարավորության առջև։
Saturday, June 18, 2016
Հոգուդ ստվերը
Ամբոխի մեջ քեզ եմ փնտրում,
Թվում է, թե դու ես անվերջ
Հետքերովս առաջ շարժվում,
Քայլում հստակ, բայց կասկածով
Գլուխդ թեքում, ինչ-որ բան խնդրում,
Հայացքովդ հպվում ես ինձ, բայց թաքցնում կարևորն այն...
Ծիծաղդ իմն ես դարձնում,
Ու ժպիտս ես խաղացնում դեմքիս,
Հիմարի պես ժպտում ու հանկարծ,
Հիշում եմ հինը,
Հիշում, որ պետք չէ տրվել հենց այնպես,
Տրվել խորությամբ ու չստանալ ոչինչ...
Մեկ-մեկ ինձ թվում է թուլանում եմ նորից,
Ուզում եմ սիրել ու ապրել նորից,
Զգալ մի բան` ուրիշ ոչինչ,
Կյանքս ձգել հենց քո աչքերով,
Դատարկությունս լուծել այն բանաձևով,
Որ միասին ստեղծեցինք` իրար նայելով...
Tuesday, June 7, 2016
Դեպի արվեստի թանգարան
Ճամբարային վերջին շաբաթը որոշեցինք Արման Երանոսյանի ջոկատի հետ ուղևորվել «Վերնիսաժ»
կոչվող տարածքի հարևանությամբ գտնվող «Karllevoni» արվեստի թանգարան։ Այնտեղ հանդիպեցինք
նկարների հեղինակին՝ Ներսես Կիրակոսյանին։ Սկզբից ընկեր Արմանը ներկայացրեց նկարչին,
ով ի դեպ նրա եղբայրն էր։ Իսկ հետո արդեն սկսեցինք ուսումնասիրել նկարները։ Ամեն մի
վրձնի հարվածը մի խորություն էր թվում։ Նկարներում պատկերված էին հայտնի դերասաններ՝
և՛ հայ, և՛ արտասահմանյան։ Ինձ համար ամենաշատը տպավորիչ էր Ֆրունզիկ Մկրտչյանի և Մորգան
Ֆրիմանի դիմանկարները։ Նկարում Ֆրունզիկի աչքերը արտահայտում էին ամեն ինչ։ Մի բառով
ասած` ուժեղ նկար էր:
Saturday, June 4, 2016
Tuesday, May 31, 2016
ՀՀ էներգետիկան
Լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկիր` Հայաստանն այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։
2007-2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ Վտժամ էլեկտրաէներգիա։ ՀՀ կառավարությունը ոլորտի հետագա
զարգացման
նպատակով կատարել է մի շարք կարևոր քայլեր և զգալի ներդրումներ։
Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990-ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացմանմշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։ Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Subscribe to:
Posts (Atom)