Tuesday, June 7, 2016

Դեպի արվեստի թանգարան

Ճամբարային վերջին շաբաթը որոշեցինք Արման Երանոսյանի ջոկատի հետ ուղևորվել «Վերնիսաժ» կոչվող տարածքի հարևանությամբ գտնվող «Karllevoni» արվեստի թանգարան։ Այնտեղ հանդիպեցինք նկարների հեղինակին՝ Ներսես Կիրակոսյանին։ Սկզբից ընկեր Արմանը ներկայացրեց նկարչին, ով ի դեպ նրա եղբայրն էր։ Իսկ հետո արդեն սկսեցինք ուսումնասիրել նկարները։ Ամեն մի վրձնի հարվածը մի խորություն էր թվում։ Նկարներում պատկերված էին հայտնի դերասաններ՝ և՛ հայ, և՛ արտասահմանյան։ Ինձ համար ամենաշատը տպավորիչ էր Ֆրունզիկ Մկրտչյանի և Մորգան Ֆրիմանի դիմանկարները։ Նկարում Ֆրունզիկի աչքերը արտահայտում էին ամեն ինչ։ Մի բառով ասած` ուժեղ նկար էր:


Այնուհետև բոլորս գնացինք Գարեգին Նժդեհի նոր արձանի մոտ։ Այդտեղ տեղավորվեցինք, հանեցի կիթառս ու մենք անցանք արվեստի մյուս ճյուղին՝ երաժշտություն։ Մի փոքր տարվեցինք դրանով, հանգստացանք, կտրվեցինք աղմուկից, ստեղծեցինք մեր աղմուկն ու հետ վերադարձանք։ Սա էլ այսօրվա օրը։










No comments:

Post a Comment

Translate