Thursday, December 10, 2015

Հեռվում


Մթնած,
Թոշնած ու մեղավոր,
Ամպամած ես կարծես երկինք,
Ձմռան պես պարզ ու սպիտակ
Հայացքդ, զգու՛յշ, այրում ես ինձ,
Նայում ես ինձ քո խորությամբ,
Մտնում մեջս,
Կպնում սրտիս,
Խաղում ես նուրբ թելերով,
Հետո պոկվում ու ցավեցնում,
Կտրում այդ նույն թելերը նուրբ...

Իսահակյան. ո՞ւր է տանում

Նա տանում է խորը, մի մութ անկյուն, որտեղ լույս չկա, բացակայում է, չես տեսնում: Ուզում ես խորանալ, բայց չկա ոչինչ, չես գտնում փնտրածդ: Փորձում ես զգույշ իջնել սանդուղքով, ոտքերիդ թաթերով զգալով դրանք:
Եվ իջնում ես չտեսնելով, թե ինչ է քեզ սպասվում աստիճաններից հետո: Բայց իջնում ես աչքերդ ճպճպացնելով ու ակընկալելով, որ ամեն ամուր թարթելուց հետո կտեսնես անլույս դիմացդ:

Իսահակյանի կոնկրետ մի ստեղծագործություն՝ «Շիդհարը» ինձ բավականին երկար մտածելու տեղիք տվեց: Ոչ թե միտք, որի մեջ խորանամ, այլ պատմվածք, որ մտածեմ ու գտնեմ միտքը, իմաստը: Այստեղ անընդհատ նշվում է «Անցան դարեր, ու եկավ վաղը»: Իսկ ինչպե՞ս էր Շիդհարը դարեր քայլում, ու դարերի մեջ գտնում վաղը: Եվ բոլորը պատասխանում էին՝ «Մեր պապերի պապերի պապերը և էլի առաջ…»:

Ճակատագիր. որքանն ենք ընտրում, որքանն են մեր փոխարեն ընտրել

Ճակատագիր: Ճակատագի՞ր: Իսկ ի՞նչ է ճակատագիրը: Կա այդ ճակատագիր ասվածն ընդհանրապես: Չկա երևի՝ կարծում եմ:
Առաջ (մոտ 2-3 տարի առաջ) մտածում էի թե ինչ անում եմ, ինչպես անում, ինչպես մտածում եմ, ինչպես կամ ու գոյատևում եմ, դա իմ փոխարեն որոշված է ու որոշվում է ամեն վայրկյան: Իսկ դա ինձ անընդհատ մտածելու տեղիք էր տալիս, ու ես ջղայնանում էի այդ փաստից: Բայց չէ, դա փաստ չի: Միշտ մտածում էի, որ ես հիմա որոշում եմ այս ճամփով գնալ, աջ քայլել թե ձախ՝ դա իմ որոշումը չէ, այլ մեկը իմ փոխարեն որոշել է, որ ես պիտի ուղիղ ճամփով գնամ: Հետո հասկացա, որ իզուր եմ այդպես մտածում ու ինձ տանջում էդ մտքերից, որովհետև ոչ ոք չի ասել, թե կա ճակատագիր միանշանակ: Ամեն ոք հավատում է ճակատագրին կամ չի հավատում: Իսկ ես չեմ հավատում:

Wednesday, December 2, 2015

Սարսափ ֆիլմերի ազդեցությունը

Ամեն տարի սարսափ ֆիլմերի սիրահարների թիվն աճում է: Իսկ վերջին տարիներին, դրանց դիտումը հասել է   65%-ի:
Բնականաբար սարսափ ֆիլմերը ազդում են մարդու հոգեբանության վրա:
Կենտրոնանալով ենթագիտակցության վրա, սարսափ ֆիլմերը արդյունավետ ազդում են մարդու ցանկությունների, վախերի, տագնապների, մարդկային անձի մութ կողմերի վրա:

Դեռահասներն հաճախ մեթոդներ են վերցնում այդպիսի ֆիլմերից: Օրինակ Չինաստանում արգելել են դիտել Дневники смерти, Звонок, и Звонок-2 ֆիլմերը, քանի որ ավելացել է բռնությունների թիվը և ֆիլմերի հերոսների վարքագծի կրկնօրինակումը դեռահասների մոտ:  Ռուսաստանում նույնպես դեպք է գրանցվել, երբ դեռահասների մի խումբ, լինելով վամպիռների ֆիլմի ազդեցության տակ, աղջկան առևանգել են անտառ, իսկ հետո սպանել և արյունը խմել:

Ներշնչանք

Յուրաքանչյուր մարդ այս կամ այն չափով ներշնչվող է: Չներշնչվող մարդ գոյություն չունի: Մարդու ներշնչումը կարող է կախված լինել սեռից, տարիքից, ֆիզիկական վիճակից:
Բոլորին լավ հայտնի է, որ միևնույն  արարքը տարբեր մարդկանց կողմից տարբեր ձևով է գնահատվում: Օրինակ զուգընկերոջ տղամարդկային արժանիքների վերաբերյալ կնոջ ասած արահամարհական խոսքը մի տղամարդ քմծիծաղով կընդունի և անմիջապես կմոռանա այդ մասին, մյուսը կարող է խորապես վիրավորվել, կասկածել իր հնարավորությունների վրանրա մոտ առաջանա ընկճվածություն ու կսկսվի իմպոտենցիայի հոգեկան տեսակը:
Նման տեսակի թուլության բուժումը, երբ օրգանիզմում չկան ոչ մի տեսակ օրգանական խանգարումներ, հիմնված է ամենից  առաջ ներշնչանքի տարբեր մեթոդներով տղամարդու մոտ իր ուժերի նկատմամբ վստահության վերականգնման վրա: Ստացվում է, որ խանգարման պատճառը եղել է ներշնչանքը և հենց դա էլ հնարավորություն կտա ազատվել սեռական թուլությունից:

ՀՀ գործող Սահմանադրության և առաջարկվող նախագծի 4-րդ գլխի տարբերությունները

Tuesday, September 22, 2015

Օօ՜ Թռչկան- Թռչկան

Երկար սպասված ճամփորդություն էր: Մեղրաձորի մեր արկածներից վերադառնալուց հետո բոլորս անհամբեր սպասում էինք մյուս՝ այդպիսի խենթ ու խելառ օրվան: Ճիշտ է սա միօրյա, առանց գիշերակացի ճամփորդություն էր, բայց փորձեցինք առավելագույնս հասցնել ու իրագործել մեր բոլոր պլանավորածներն ու մտածածները: Կրկին մեր անբաժան ու անդավաճան շրջանավարտներից մի քանիսը մեր հետ էին: Մեր խրախճանքին էր միացել նաև ուկրաինուհի մեր նոր ընկեր Իռան:
Ուղևորությունը Թռչկանի ջրվեժ: Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին: Ճանապարհն անցնում էր 1988-ի երկրաշարժի էպիկենտրոն Նալբանդ, այժմ Շիրակամուտ գյուղի մոտով:

Երբ արդեն պիտի լեռը բարձրանայինք, որ հասնեինք ջրվեժին, մի անսպասելի բան տեղի ունեցավ: Որոշվեց, որ ոտքով չպիտի հաղթահարենք բարձունքը, այլ բեռնատարով (Զիլ մակնիշի): Ճանապարհը բավականին երկար էր` 15 կմ: Թառեցինք բեռնատարի մեջ ու սլացանք արծվի պես: Իսկական էքստրիմ էր: Այ հենց այդ ժամանակ հասկացա, որ մեր ակումբի հերթական տարբերվող ու խենթ ճամփորդության մեջ եմ: Մի զգալի հատված, հատկապես գետանցումները, իհարկե, հաղթահարեցինք ոտքով: Վերջապես հասանք Թռչկան ու մեզ զգում էինք հաղթանակած: Վայելեցինք ջրվեժի գեղեցկությունը, թրջվեցինք, ուրախացանք, նկարվեցինք ու հետ վերադարձանք մեր բեռնատարը: Նորից երկար ճամփան շուռ ու մուռ գալով: Ես մտքումս մտածում էի, եթե մենք ողջ առողջ առանց զոհերի հասնենք տեղ, ուրեմն մեծ ձեռքբերում կունենանք:

Translate